Լոգան Լերման
Լոգան Լերման (անգլ.՝ Logan Wade Lerman, հունվարի 19, 1992[1][2], Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասան, հայտնի է «Թիթեռնիկի ազդեցություն», «Գեյմեր», «Հրացանակիրները», «Բարև, Բիլ», «Գնացք դեպի Յումա», «Ցասում» և «Լավ է լինել լուռ» ֆիլմերում կատարած իր դերերով։
Լոգան Լերման անգլ.՝ Logan Lerman | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 19, 1992[1][2] (27 տարեկան) |
Ծննդավայր | Բևերլի Հիլզ, Կալիֆոռնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոդերասան, մանկական դերասան և հեռուստատեսային դերասան |
loganlerman.com | |
Իր դերասանական կարիերան սկսել է 1990-ական թվականների կեսերին՝ նկարահանվելով գովազդներում։ 2000 թվականից սկսել է նկարահանվել ֆիլմերում և սերիալներում։
Բովանդակություն
ԿենսագրությունԽմբագրել
Լոգան Լերմանը ծնվել է 1992 թվականի հունվարի 19-ին Բևեռլի Հիլզում, Կալիֆորնիա նահանգում, հրեաների ընտանիքում[3]: Լերմանի մայրը աշխատում է որպես իր մենեջեր, իսկ հայրը գործարար է։ Ավարտել է Բևեռլի Հիլզի ավագ դպրոցը(անգլ.՝ Beverly Hills High School)[4][5]:
Լոգանն ասում է, որ սկսել է հետաքրքրվել դերասանական արվեստով հինգ տարեկանից[6], և որ նա մեծացել է ֆիլմեր դիտելով[7]: Նրան հետաքրքիր է կինոասպարեզի հետ կապված ամեն ինչ։ Ապագայում Լերմանը ցանկանում է փորձել իրեն կինոասպարեզի հետ կապված բոլոր ոլորտներում[4]:
Մանուկ հասակից նկարահանվել է գովազդներում[8], իսկ առաջին անգամ նկարահանվել է «Հայրենասերը» ֆիլմում 2000 թվականին՝ խաղալով Մել Գիբսոնի հերոսի որդու դերը։ Նույն թվականին Գիբսոնի հետ նկարահանվել է «Ինչ են ուզում կանայք» ֆիլմում։
2001 թվականին խաղացել է Ադամ Գարսիայի հերոսին փոքր տարիքում, «Ուժեղ կին» ֆիլմում, իսկ 2004 թվականին՝ «Թիթեռնիկի ազդեցություն» ֆիլմում Էշթոն Քաթչերի հերոսին փոքր տարիքում։ 2003 թվականին Լոգանը նկարահանվել է երկու հեռուստաֆիլմերում, որոնցից մեկ դերը նրան բերում է հաղթանակ «Երիտասարդ դերասան» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն երիտասարդ դերասան հեռուստաֆիլմում»[9]: Դերասանական աշխատանքը «Ջեք և Բոբբի» հեռուստասերիալում նրան 2005 թվականին բերում է հաղթանակ «Երիտասարդ դերասան» մրցանակաբաշխությունում[10]: 2006 թվականին գլխավոր դերը «Բուի ճիչը» ֆիլմում նրան բերում է ևս մի հաղթանակ «Երիտասարդ դերասան» մրցանակաբաշխությունում[11]:
2007 թվականին Ջիմ Քերրիի հետ նկարահանվել է Ջոել Շումախերի «Ճակատագրական թիվ 23» ֆիլմում։ Նաև «Գնացք դեպի Յումա» ֆիլմում, այնպիսի դերասանների հետ են, ինչպիսիք են Ռասսել Քրոուն, Քրիստիան Բեյլը ր Բեն Ֆոսթերը։ 2009 թվականին խաղացել է Ջորջ Հեմիլթոնի «Իմ միակը» ֆիլմում։ 2010 թվականին խաղացել է Պերսի Ջեքսոնի՝ Պոսեյդոնի որդու դերը «Պերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը» ֆիլմում։ Այդ դերի համար նա և Ջեյկ Աբելը, ով խաղում էր Հերմեսի որդու դերը, առաջադրվել են «MTV Movie Awards» մրցանակի, «Լավագույն կռիվ» անվանակարգում[12]:
2012 թվականին Լոգանը նկարահանվել է «Լավ է լինել լուռ» երիտասարդական մելոդրամայում, որը Սթիվեն Չբոսկիի համանուն վեպի էկրանավորումն էր։ Նույն թվականին դուրս է գալիս «Խրվել սիրո մեջ» ընտանեկան մելոդրաման։ 2013 թվականին դուրս է գալիս «Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը» ֆիլմը։ 2014 թվականի մարտի 10-ին համաշխարհային կինովարձույթ է դուրս գալիս «Նոյ» ֆիլմը, որտեզ Լոգանը խաղում է Քամի՝ Նոյի որդիներից մեկի դերը։ 2014 թվականի աշնանը կինովարձույթ է մտնում «Ցասում» ռազմական դրաման, որում դերասանը խաղում է զինվորներից մեկին, ով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջի օպերացիային։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2000 | ֆ | Հայրենասերը | The Patriot | Ուիլյամ Մարտին |
2000 | ֆ | Ինչ են ուզում կանայք | What Women Want | փոքր Նիկ Մարշալ |
2001 | ֆ | Ուժեղ կին | Riding in Cars with Boys | Ջեյսոնը 8 տարեկանում |
2003 | ֆ | Ներկված տուն | A Painted House | Լյուկ Չենդլեր |
2004 | ֆ | Թիթեռնիկի ազդեցություն | The Butterfly Effect | Էվանը 7 տարեկանում |
2004-2005 | ս | Ջեք և Բոբբի | Jack & Bobby | Բոբբի ՄակՔալիսթեր |
2006 | ֆ | Բուի ճիչ | Hoot | Ռոյ Էբերհարթ |
2007 | ֆ | Ճակատագրական թիվ 23 | The Number 23 | Ռոբին Սփառոու |
2007 | ֆ | Գնացք դեպի Յումա | 3:10 to Yuma | Ուիլյամ Էվանս |
2007 | ֆ | Բարև, Բիլ | Meet Bill | Քիդ |
2009 | ֆ | Իմ միակը | My One and Only | Ջորջ Դևերո |
2009 | ֆ | Գեյմեր | Gamer | Սայմոն Սիլվերտոն |
2010 | ֆ | Պերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը | Percy Jackson & the Olympians: The Lightning Thief | Պերսի Ջեքսոն |
2011 | ֆ | Հրացանակիրները | The Three Musketeers | դ'Արտանյան |
2012 | ֆ | Լավ է լինել լուռ | The Perks of Being a Wallflower | Չառլի Կելմեկիս |
2013 | ֆ | Պերսի Ջեքսոնը և հրեշների ծովը | Percy Jackson: Sea of Monsters | Պերսի Ջեքսոն |
2013 | ֆ | Խրվել սիրո մեջ | Stuck in Love | Լուի |
2014 | ֆ | Նոյ | Noah | Քամ |
2014 | ֆ | Ցասում | Fury | Նորման Էլիսսոն |
2016 | ֆ | Կին | The Wife | Դևիդ Քասլման |
2016 | ֆ | Միայնակ Նյու Յորքում | The Only Living Boy in New York | Թոմաս |
2016 | ֆ | Զայրույթ | Indignation | Մարկուս |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1033887455 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ Biography for Logan Lerman(անգլ.), Internet Movie Database
- ↑ 4,0 4,1 Logan Lerman: Newest Musketeer learns along way(անգլ.), Variety
- ↑ Logan Lerman Percy Jackson and the Lightning Thief Interview(անգլ.), www.girl.com.au
- ↑ An Interview with Logan Lerman of «Percy Jackson & the Olympians»(անգլ.), BlackBook ամսագրի կայքում
- ↑ Exclusive: Logan Lerman Talks 'My One and Only' and 'Gamer'(անգլ.), www.cinemaspy.com
- ↑ Lightning could strike for 'Percy' and star Logan Lerman(անգլ.), USA Today
- ↑ 25th Annual Young Artist Awards — Winners and Nominations(անգլ.)
- ↑ 26th Annual Young Artist Awards — Nominations / Special Awards(անգլ.)
- ↑ 28th Annual Young Artist Awards — Nominations / Special Awards(անգլ.)
- ↑ Winners: 2010 MTV Movie Awards(անգլ.), MTV
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (անգլ.)
- Ռուսալեզու ֆան-ակումբ (ռուս.)