Չեկի Կարիո
Չեկի Կարիո (ֆր.՝ Tchéky Karyo [tʃeki kɑʁˈjo], թուրք.՝ Tcheky Karyo, Baruh Çeki Karyo, հոկտեմբերի 4, 1953[1][2], Ստամբուլ, Թուրքիա[3]), թուրքական արմատներ ունեցող ֆրանսիացի դերասան։
Չեկի Կարիո | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն՝ | Tchéky Karyo |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 4, 1953[1][2] (67 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ստամբուլ, Թուրքիա[3] |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան և կինոդերասան |
Պարգևներ՝ | Արվեստի և գրականության շքանշանի սպա |
IMDb։ | ID 0001409 |
ԿենսագրությունԽմբագրել
Կարիոն ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում (ծննդյան անվանումը՝ Çeki Karyo), հրեայի և հույնի ընտանիքում և մեծացել՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում[4][5][6]։
Դրամայի արվեստը սովորել է Սիրանո թատրոնում, որից հետո, խաղալով շատ դասական կերպարներ, դարձել է Դանիել Սորանոյի ընկերության անդամ։ Դրանից հետո Կարիոն, խաղալով ժամանակակից և դասական պիեսներում, դարձել է Ստրասբուրգի ազգային թատրոնի անդամ։
Նա նաև նկարահանվել է հոլիվուդյան շատ ֆիլմերում՝ շատ հաճախ Ժան Ռենոյի նման խաղալով ֆրանսիացիների կերպարներ։
Կարիոն ստացել է «Սեզար» մրցանակ՝ «Լավագույն դերասան» կատեգորիայում՝ «Իրազեկիչ» ֆիլմում խաղացած դերի համար։ Իր դերասանական տաղանդի համար 1986 թվականին ստացել է «Ժան Հաբեն»-ի մրցանակ[7]:
Ամուսնացած է եղել Իզաբելլա Պասկոի հետ[8]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #122292936 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ «Comme dans la chanson - A Athènes avec L'Internaute Télé» (French)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2011-06-06
- ↑ Corinne Renou-Nativel։ «Doux comme un Turc - Brève rencontre avec... Tcheky Karyo - Corinne Renou-Nativel - Les uns, les autres - nouvelobs.com» (French)։ Hebdo.nouvelobs.com։ Արխիվացված օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2010-09-23
- ↑ «Tcheky Karyo Biography (1953-)»։ Filmreference.com։ 1953-10-04։ Վերցված է 2010-09-23
- ↑ Biographie : Tchéky Karyo
- ↑ «Biographie de Tchéky Karyo»։ Gala։ Արխիվացված օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2011-11-27
Արտաքին հղումներԽմբագրել
Չեկի Կարիո Վիքիպահեստում |
- Չեկի Կարիո Internet Movie Database կայքում
- Tchéky Karyo at ECI Global Talent Management