Ռոբերտ դե Նիրո

դերասան
(Վերահղված է Ռոբերտ Դե Նիրոից)

Ռոբերտ դե Նիրո կրտսեր (անգլ.՝ Robert De Niro, Jr., օգոստոսի 17, 1943(1943-08-17)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։

Ռոբերտ դե Նիրո
անգլ.՝ Robert De Niro
Ծնվել էօգոստոսի 17, 1943(1943-08-17)[1][2][3][…] (81 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունՍտելլա Ադլերի դերասանական ստուդիա, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Little Red School House and Elisabeth Irwin High School?, HB Studio, P.S. 41? և Rhodes Preparatory School?
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իտալիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան, հնչյունավորող, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, թատրոնի դերասան, դերասան, թատերական պրոդյուսեր, պրոդյուսեր, ռեժիսոր և պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Ռոբերտ Դե Նիրո Ավ., մայր՝ Վիրջինիա Էդմիրալ
Ամուսին(ներ)Դայեն Էբոթ և Գրեյս Հայթաուեր
Համատեղ ապրող(ներ)Շարմեյն Սինքլեր և Toukie Smith?
Երեխա(ներ)Դրենա դե Նիրո, Raphael De Niro?[5], Elliot De Niro?, Julian De Niro? և Aaron De Niro?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Կենսագրություն

խմբագրել

Ռոբերտ դե Նիրոն ծնվել է 1943 թ. օգոստոսի 17-ին։ Ռոբերտ դե Նիրոյի նախնիները գաղթել են Իտալիայից ԱՄՆ։ Նրա հայրը՝ Ռոբերտ դե Նիրո ավագը հայտնի քանդակագործ ու նկարիչ էր։ Մայրը՝ Վիջինիա Ադմիրալը բանաստեղծուհի էր։ Նրանց ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Ռոբերտ դե Նիրո կրտսերը։ Իսկ 3 տարի անց դե Նիրոյի ծնողները ամուսնալուծվում են։ Ռոբերտ դե Նիրոյի մանկությունը անցել է Մանհեթենի Գրինվիչ-Վիլլիջ շրջանում, որը երկար տարիներ համարվում էր Նյու-Յորքի գեղարվեստական և արտիսիտիկ բոհեմիայի բնակավայր։ Սպիտակ մաշկ ունենալու պատճառով նրան անվանում էին «Բոբբի-Կաթ»։ 10 տարեկան հասակում նա խաղաց իր առաջին դերը «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական բեմադրության մեջ, հանդես գալով առյուծի կերպարով։ Մի քանի տարի ընդհանուր կրթությամբ դպրոցում ուսանելուց հետո մոր նախաձեռնությամբ տեղափոխվում է սովորելու Նյու-Յորքի Ֆիորելլո Լա Գարդիայի անվան երաժշտության, արվեստի և կատարողական վարպետության բարձրագույն մասնավոր դպրոցը, որտեղ սովորել է նաև Ալ Պաչինոն։

Նրա խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի։ Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում։ Առավել նշանավոր ֆիլմերն են՝ «Կնքահայրը 2», «Տաքսու վարորդը», «Վերջին մագնատը», «Եղնիկների որսորդը», «Կատաղած ցուլ», «Խոստովանության գաղտնիքները», «Մի անգամ Ամերիկայում», «Անձեռնմխելիները», «Անգելի սիրտը», «Մենք հրեշտակներ չենք», «Փառավոր տղաներ», «Արթնացում», «Վախի հրվանդանը», «Գիշեր և քաղաք», «Կատաղած շունը և Գլորիան», «Բրոնքսյան պատմություն», «Կազինո», «Ծանոթություն ծնողների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ 2»։

Ֆիլմացանկ

խմբագրել

Նրա խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի։ Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզե-ի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում։

Առավել նշանավոր ֆիլմերն են

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր ռեժիսոր խաղընկերներ
1974 «Կնքահայրը 2» The Godfather Part II երիտասարդ Վիտո Կոռլեոնե Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա Ալ Պաչինո
1976 «Տաքսու վարորդ» Taxi Driver Տրեվիս Բիկլ Մարտին Սկորսեզե Ջուդի Ֆոսթեր

Հարվի Քեյթլ

1976 «Վերջին մագնատը» The Last Tycoon Մոնրո Ստար Էլիա Կազան Ջեք Նիկոլսոն

Ռոբերտ Միտչեմ
Թոնի Քերթիս
Անժելիկա Հյուսթոն

1978 «Եղնիկների որսորդը» The Deer Hunter Միխայիլ Վրոնսկի Մայքլ Չիմինո Մերիլ Սթրիփ
1980 «Կատաղած ցուլ» Raging Bull Ջեյք ԼաՄոտտա Մարտին Սկորսեզե Ջո Պեշի
1981 «Խոստովանության գաղտնիքները» Raging Bull մոնսինյոր Դեսմոնդ Սպելլասի Ուլու Գրոսբարդ Ռոբերտ Դյուվալ
1984 «Մի անգամ Ամերիկայում» Once Upon a Time in America Դևիդ Աարոնսոն, ձախլիկ Սերժիո Լեոնե Ջեյմս Վուդս

Ուիլյամ Ֆորսայթ
Ջո Պեշի
Դեննի Այելլո

1987 «Անձեռնմխելիները» The Untouchables Ալ Կապոնե Բրայան դե Պալմա Շոն Քոնների
Քևին Քոսթներ
1987 «Անգելի սիրտը» Angel Heart Լուիս Սայֆեր Ալան Փարքեր Միքի Ռուրկ
1989 «Մենք հրեշտակներ չենք» We’re No Angels Նեդ Նիլ Ջորդան Շոն Փեն
1990 «Փառավոր տղաներ» Goodfellas Ջիմմի Կոնվեյ Մարտին Սկորսեզե Ջո Պեշի
1990 «Արթնացում» Awakenings Լեոնարդ Լոուվ Պեննի Մարշալ Ռոբին Ուիլյամս
Մաքս ֆոն Սյուդով
1991 «Վախի հրվանդանը» Cape Fear Մաքս Քեյդի Մարտին Սկորսեզե Նիկ Նոլթի
Ջեսիկա Լենգ
Գրեգորի Պեք
Ռոբերտ Միտչեմ
1992 «Գիշեր և քաղաք» Night and the City Հարրի Ֆաբիան Իրվին Վինկլեր Ջեսիկա Լենգ
Էլի Ուոլլակ
1993 «Կատաղած շունը և Գլորիան» Mad Dog and Glory Ուեյն Դոբի Ջոն Մաքնոութոն Բիլ Մյուռեյ


Ումա Թուրման

1993 «Բրոնքսյան պատմություն» A Bronx Tale Լորենցո Անելլո Ռոբերտ Դե Նիրո
1994 «Մերի Շելլի Ֆրանկենշտեյնը» Mary Shelly’s Frankenstein հրեշ Քենեթ Բրանա Քենեթ Բրանա


Հելենա Բոնեմ Քարթեր

1995 «Կազինո» Casino Սեմ Ռոտստայն Մարտին Սկորսեզե Շերոն Սթոուն
Ջո Պեշի
Ջեյմս Վուդս
1995 «Տապ» Heat Նիլ Մակկոլի Մայքլ Ման Ալ Պաչինո
Վել Քիլմեր

Նատալի Փորտման
Ջոն Վոյթ

1996 «Քնածները» Sleepers հայր Բոբբի Բարի Լևինսոն Դասթին Հոֆման
Բրեդ Փիթ

Քևին Բեյքոն

1996 «Մարվինի սենյակը» Marvin’s Room բժիշկ Ուոլլի Ջերրի Զեքս Լեոնարդո ԴիԿապրիո
Մերիլ Սթրիփ

Դայան Քիթոն

1997 «Ոստիկանները» Cop Land լեյտենանտ Մո Տիլդեն Ջեյմս Մենգոլդ Սիլվեստր Ստալոնե
Հարվի Քեյթլ

Ռեյ Լիոտա

1998 «Ռոնին» Ronin Սեմ Ջոն Ֆրանկենհայմեր Ժան Ռենո
1999 «Վերլուծիր սա» Analyze This Պոլ Վիտտի Հարոլդ Ռեմիս
2000 «Ծանոթացեք ծնողների հետ» Meet the Parents Ջեք Բեռնս Ջեյ Ռոաչ Բեն Սթիլեր
2004 «Ծանոթացեք Ֆաքերների հետ» Meet the Fockers Ջեք Բեռնս Ջեյ Ռոաչ Բեն Սթիլեր
Դասթին Հոֆման
Բարբարա Սթրեյզենդ
2009 «Ամեն ինչ կարգին է» Everybody's Fine Ֆրենկ Գուդ Կիրկ Ջոնս Քեյթ Բեքինսեյլ
Դրյու Բերիմոր
2010 «Ծանոթացեք Ֆաքերների հետ 2» Little Fockers Ջեք Բեռնս Փոլ Վայց Բեն Սթիլեր
Դասթին Հոֆման
Ջեսիկա Ալբա
Բարբարա Սթրեյզենդ
Օուեն Ուիլսոն
2012 «Հույսի շողերի հավաքածուն» Silver Linings Playbook Փեթրիք "Փեթ" Սոլիտանո Ավագ Դեվիդ Օ. Ռասսելլ Բրեդլի Քուփեր
Ջենիֆեր Լոուրենս
Ջեքի Ուիվեր
Անուփամ Քհեր
Քրիս Թաքեր

Պատկերասրահ

խմբագրել

Մրցանակներ և փաստեր

խմբագրել

2 անգամ արժանացել է «Օսկար» կինոմրցանակի, 1975 թվականին լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում «Կնքահայրը 2» ֆիլմի համար և 1980 թվականին լավագույն դերասան անվակարգում «Կատաղած ցուլ» ֆիլմի համար, որի համար ստացել է նաև «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակ։ Եվս մեկ Ոսկե գլոբուս ստացել է 2011 թվականին կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար։ Ընդհանուր առմամբ արժանացել է 31 տարբեր կինոմրցանակների Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, իսկ 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում 8 ֆիլմ։ Ռոբերտ Դե Նիրոն գլխավորել է 2011 թվականի Կաննի կինոփառատոնի ժյուրին։

Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը գերազանցում է 2 միլիարդ դոլլարը։ 2011 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ նրա ամենաշահութաբեր ֆիլմերը հետևալներն են.

  • «Ծանոթություն Ֆաքերների հետ» - 576 միլիոն դոլլար
  • «Ծանոթություն ծնողների հետ» - 330 միլիոն դոլլար
  • «Հակամարտություն» - 187 միլիոն դոլլար
  • «Վախի հրվանդանը» - 182 միլիոն դոլլար
  • «Վերլուծիր սա» - 177 միլիոն դոլլար

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ դե Նիրո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ դե Նիրո» հոդվածին։