Երգերի հեղինակ, մարդ, ով երգի համար տեքստ և երաժշտություն է գրում։ Եթե մարդ միայն բառերն է գրում, նրան անվանում են երգի տեքստի հեղինակ, իսկ եթե միայն երաժշտությունը՝ երգահան (կոմպոզիտոր)[1]։ Վերջին ժամանակներս երգի հեղինակությունը կարող է բաժանվել մի քանի մարդկանց մեջ[2]։

Երգերի հեղինակ գործընկերներ Ռոջերսը և Հարթը (աջից), 1936

Երգերի հեղինակները կարող են աշխատել երաժշտական հրատարակություններում կամ ինքնուրույն երգեր գրել[3]։

Երգերի հեղինակները կարող են վարձվել կատարողի հետ միասին երգ կամ երաժշտություն գրելու համար, կամ էլ նրանք ներկայացնում են երգերը A&R-ին, թողարկողներին, ագենտների և մենեջերներին քննարկման համար[1]։

Հեղինակային հոնորարները կարող են եկամուտի նշանակալից աղբյուրներ լինեն, հատկապես այն ժամանակ, երբ երգը հիթ է դառնում։ Իրավաբանական կողմից այն երգերն, որոնք գրվել են ԱՄՆ-ում 1934 թվականից հետո, կարող են օգտագործվել միայն հեղինակների կողմից[4]։ Իրավաբանական իրավունքները կարող են գնվել, վաճառվել կամ փոխանցվել։ Դա կառավարվում է հեղինակային իրավունքների մասին միջազգային օրենսդրությամբ։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 «How to pitch your songs to industry insiders says Growden.»։ EMusician։ հուլիսի 1, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-24-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2010 
  2. «Definition»։ 2011։ Վերցված է սեպտեմբերի 29, 2015 
  3. The quaternary entrepreneur, Gian Paolo Prandstraller - 2009
  4. «Interview with Dave Berg»։ HitQuarters։ հունվարի 4, 2010։ Վերցված է օգոստոսի 25, 2010