Քորի Ջոնսոն

ամերիկացի դերասան

Քորի Ջոնսոն (անգլ.՝ Corey Johnson, մայիսի 17, 1961(1961-05-17)[1][2], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան, որն ակտիվ նկարահանվում է Մեծ Բրիտանիայում և առավել հայտնի է հետևյալ ֆիլմերում երկրորդ պլանի իր դերերի համար`«Հելբոյ, հերոսը դժողքից», «Քինգսման։ Գաղտնի ծառայություն», «Կապիտան Ֆիլիպս», «Բորնի վերջնագիրը», «Հարված հետույքին», «Տեսիլքները» սերիալի «Հատուկը» դրվագում և«Դոկտոր Ով» սերիալի «Դալեկ» դրվագում։

Քորի Ջոնսոն
Ծնվել էմայիսի 17, 1961(1961-05-17)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրՕռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[3]
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց և Isidore Newman School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Լյուսի Քոհու

Անձնական կյանք խմբագրել

Ջոնսոնը, ի ծնե` Ջոն Ջոնսոն, ծնվել է Լուիզիանայում, Նոր Օռլեանում։ Նա հինգ երեխաներից մեկն էր, ուներ երկու եղբայր և երկու քույր։ Նրա եղբայրներից մեկը Նյու Օռլեանում մարզական մեկնաբան է[4]։ Նա մարզվել է Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոցում, որտեղ հանդիպել է դերասանուհի Լյուսի Կոհուին[4]:Նրանք ամուսնացել են, բայց հետագայում բաժանվել են[5]։

Կարիերա խմբագրել

Նրա ֆիլմերը ներառում են` «Պատվի համար», «Պայմանագիր», «Բոնի վերջնագիրը», «Բորնի էվոլուցիան», «Փրկել շարքային Ռայանին», «Հելբոյ։ Հերոս դժողքից» ֆիլմի Գիլիերմո Դելի հարարեցումը, «Եվ որոտը հարվածեց»ֆիլմը`Ռեյ Բրեդբերի և «Հարիսոնի ծաղիկները»-ի մասին։ Նա նաև նկարահանվել է մրցանակակիր HBO ալիքի ալիքի բազմաթիվ մրցանակներ արժանացած «Զինակից եղբայրներ» սերիալում։

Ջոնսոնի առաջխաղացման տարին 1999 թվականն էր ՝ խաղացել է ամերիկացի դամբարանների կողոպտիչ Դանիելսի դերը «Մումիան» ֆիլմում[6]։

2015 թվական ին նա ուղղաթիռի օդաչու է խաղացել «Մեքենայից» գիտֆանտաստիկ ֆիլմում, Ալիսիա Վիկանդերի, [[Դոնալ Գլիսոն|

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Իսկական անվանում Դեր Ծանոթագրություններ
1993 Անմեղը The Innocent Լու кинодебют
1998 Փրկել շարքային Ռայանին Saving Private Ryan ռադիոօպերատոր ֆիլմ
1999 Մումիա The Mummy Դենիելս ֆիլմ
1999 Ստվերային մարդ Shadow Man Մարկո Կրուս видеоигра (озвучка)
2001 Դետեկտիվ Նեշ Բրիժես Nash Bridges Էդվարդ Բենդեր հեռուստասերիալ
2001 Զինակից եղբայրներ Band of Brothers մայոր Լուիս Քենթ հեռուստասերիալ
2003 Հանուն վրեժի Out for a Kill Էդ Գրեյ ֆիլմ
2004 Հելբոյ. Դժոխքի հերոս Hellboy գործակալ Քեն ֆիլմ
2005 7 վայկյան 7 Seconds Թուլ ֆիլմ
2005 Դոկտոր Ով Doctor Who Գենրի վան Սաթեն հեռուստասերիալ
2005 Եվ ամպրոպը հարվածեց A Sound of Thunder Քրիստիան Միդլթոն ֆիլմ
2006 Կորած թռիչք United 93 լուիս Ջ. Նեկ II ֆիլմ
2007 Պայմանագիր The Contract Դևիս ֆիլմ
2007 Բորնի վերջնագիրը The Bourne Ultimatum Ռեյ Ուիլս ֆիլմ
2009 Չորրորդ տեսակետ The Fourth Kind Թոմի Ֆիշեր ֆիլմ
2009 Ունիվերսալ զինվոր 3. Վերածնունդ Universal Soldier: Regeneration փոխգնդապետ Ջոն Կոբի ֆիլմ
2010 Կիկ Kick-Ass սպորտային բրիզեր ֆիլմ
2011 X-Մարդիկ. Առաջին դաս X-Men: First Class գլխավոր վերակացու ֆիլմ
2012 Բորնի էվոլուցիան The Bourne Legacy Ռեյ Ուիլս ֆիլմ
2013 Կապիտան Ֆիլիպս Captain Phillips Քեն Կունին ֆիլմ
2013 Ինչպես եմ քեզ սիրում How I Live Now հյուպատոսական աշխատող ֆիլմ
2015 Քինգսման։ Գաղտնի ծառայություն Kingsman: The Secret Service եկեղեցու առաջնորդ ֆիլմ
2015 Մեքենայից Ex Machina Ջեյ ֆիլմ
2017 Մեգան Լիվի Megan Leavey սերժանտ ֆիլմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=23957&Extra=Y
  3. 3,0 3,1 3,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=32830
  4. 4,0 4,1 «Corey Johnson Biography». IMDB. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.
  5. "I still pine for my lost love:interview Lucy Cohu : The Secret House of Death", The Mirror, 15 March 1996
  6. «Frost/Nixon on Broadway - Information, Cast, Crew, Synopsis and Photos - Playbill Vault». web.archive.org. 2014 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորի Ջոնսոն» հոդվածին։