Բացել գլխավոր ցանկը

Սթիվեն Դորֆ

ամերիկացի կինոդերասան

Սթիվեն Դորֆ (անգլ.՝ Stephen Dorff, հուլիսի 29, 1973(1973-07-29)[1][2][3], Ատլանտա[1]), ամերիկացի դերասան:

Սթիվեն Դորֆ
անգլ.՝ Stephen Dorff
StephenDorff08TIFF.jpg
Ծնվել էհուլիսի 29, 1973(1973-07-29)[1][2][3] (46 տարեկան)
ԾննդավայրԱտլանտա[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և կինոպրոդյուսեր
Ծնողներհայր՝ Steve Dorff?[4][5]
Պարգևներ և մրցանակներMTV կինոմրցանակ լավագույն չարագործին

ԿենսագրությունԽմբագրել

Սթիվ և Նենսի Դորֆերի ընտանիքը որոշ ժամանակ ապրել է Ատլանտայում, իսկ փոքր որդու ծնվելուց հետո տեղափոխվել են Լոս Անջելես: Սթիվը վաղաժամ հետաքրքրություն է ցուցաբերել կինոյի հանդեպ: Արդեն 9 տարեկանում նա նկարահանվել է «Family Ties» հեռուստասերիալում: 1987 թվականին առաջին դերը ստացել է «Դարպասները» ֆանտաստիկ ֆիլմում:

1992 թվականին գլխավոր դեր է մարմավորել «Միայնակի ուժը» դրամայում, որի համար առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի:

Բարձր գնահատականի է արժանացել Սթիվեն Դորֆի աշխատանքը Իեն Սոֆտլիի «Բեկբիտ» ֆիլմում (1994 թվական), որը պատմում էր «Բիթլզ» խմբի հայտնվելու մասին, որտեղ Սթիվեն Դորֆը մարմնավորել է այսպես կոչված հինգերորդ անդամին՝ բասիստ Ստյուարտ Սատկլիֆին:

Դորֆի ստեղծագործական կարիերայի հաջորդ փուլը դարձան՝ «Ես կրակել եմ Էնդի Ուորհոլի վրա» ֆիլմը, որտեղ նրա զույգը Լիլի Թեյլորն էր և Ջոն Ուոտրեսի «Խելառ Սեսիլ Բ» (2000) ֆիլմը: Դորֆը համաշխարհային հռչակ ձեռք բերեց 1998 թվականին՝ Marvel կոմիքիսի էկրանավորմանը՝ «Բլեյդ» ֆիլմում մասնակցելուց հետո, որտեղ նա մարմնավորում էր հանցագործ Դյակոն Ֆրոստին: Այդ դերի համար Սթիվեն Դորֆը 1999 թվականին ստացել է «MTV Movie Awards» մրցանակը, որպես լավագույն չարագործ: «Վախ..com» և «Սատանայական առանձնատուն» ֆիլմերից հետո 2005 թվականին Սթիվեն Դորֆի մասնակցությամբ թողարկվել է «Միայնակ մթության մեջ» ֆիլմը:

«Տասներեքերորդ հարկ » ֆիլմը 2007 թվականին Նյու Յորքի սարսափ ֆիլմերի ամենամյա կինոփառատոնում (New York City Horror Film Festival) ճանանչվել է լավագույն ֆիլմ, իսկ Սթիվեն Դորֆը՝ լավագույն դերասան:

Սթիվեն Դորֆը նկարահանվում է նաև երաժշտական տեսահոլովակներում, որոնից ամենահայտնին համարվում է Բրիտնի Սպիրսի «Everytime» տեսահոլովակը:

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1978 Տարբեր քայլեր Սքոթ
1985 Այնուամենայնիվ Բիվեր Թոնի
1987 Սիրելով և կռվելով Սթեն
1987 Ամուսնացած...երեխաների հետ Բոզ
1987 Դարպասներ Գլեն
1988 Հիրոսիմա Մեյդեն Ջոն Բենեթ
1988 Դատարկ բույն Բիլլի
1988 Ռոզաննա Ջիմի
1988 Մոռացկոտ պրոֆեսոր Կյորտիս
1988 Մատտս Էրիկ Գիլման
1989 Հայր Դաուլինգի գաղտնիքները Մարկ Օսկովսկի
1989 Ես գիտեմ, որ իմ անունը Սթիվեն է Փիթ
1989 Ճանաչու՞մ եք յուղաբլիթ մարդուն Սանդի Դոլլիսոն
1990 Որդու խոստումը Չարլի Օ'Կելլի
1990 Վտարանդիներ Բոբի Դին
1990 Միշտ հիշիր , ես սիրում եմ քեզ Ռոբերտ Մենդխեն
1991 Բլոսոմ Բոբի
1992 Անձի ուժը Պիկեյ
1992 Փրկիր ինձ (ֆիլմ) Ֆրեյզեր Սունի
1993 Ահեղ դատաստանի գիշերը Ջոն Վայաթ
1993 Հոգիների դարանը Ջորջ Բեթս
1994 Հինգերորդը բնակարանում Ստյուարդ Սակլիֆ
1994 Ճապոնացի ոստիկանը Կլիֆ Սպաբ
1994 ՆՎՈ. Առաջի հայացք Կամեո
1995 Սիմոնա Սինեմի հարյուր և մեկ գիշերը Հոլիվուդյան դերասան
1995 Անմեղ սուտ Ջերմի Գրեյվս
1995 Խենթը Թոմ
1995 Ես կրկել եմ Էնդի Ուորխոլի վրա Քենդի Դարլինգ
1996 Տիեզերկան հեռահարություն Մայք Պակի
1996 Արյուն և գինի Ջեյսոն
1997 Հանցագործների գոտի Սկիպ Քովիչ
1998 Բլեյդ Դյակոն Ֆրոստ
1999 Տիեզերական ցանկություն Ջեյկ Սմմիս
1999 Էնթրոպիյա Ջեյկ Ուոլշ
2000 Պրոեկտ Կվանտում Պոլ Պենչո
2000 Խելառ Սեսիլ Բ. Սեսիլ
2001 Նմուշային արու Կամեո
2001 Վերջին պահին Կամեո
2002 Վայրի սատանաներ Լեոն
2002 Անզսպելիները Սլիմ
2002 Վախ.com Մայկ Ռայլի
2002 Գրեմ Նորտոնի շոուն Կամեո
2002 Քրոնիկները Դյակոն Ֆրոստ
2003 Առյուծի որջում Մայք Վարգա
2003 Սատանայական առանձնատուն Դեիլ Մեսսի
2003 Փոխձիեր Կամեո
2005 Մենակը մթության մեջ Ռիչարդ Բյորկ
2005 Խաղանք թենիս Ջեկսոն
2005 Ստվերների կռիվը Կլեյտոն Մեյֆիլդ
2006 Պաշտպանությունը մեկն է.Ֆակտոր Աիդան Ջոն Սմիթ
2006 Բաշին-երկվորյակները Սկոտ Շտրաուս
2006 45-րդ տրամաչափ Ռեյլի
2007 Նանկին Լյուիս Սմիթ
2007 Տասներեքերորդ հարկ Ռիչի
2007 Պասաժ Լյուկ
2008 հանցագործ Վայդ Պորտեր
2008 Սկիպ Տրեյսեր Հայտնի չէ
2008 XIII հմայություն Րոս Տեններ
2008 Սև ջրի տարանցումը Նիկկի
2009 Ջոննի Դ. Գոմեն Վան Մետեր
2010 Ինչ-որ մի տեղ Ջոնի Մարկո
2011 Ծնված է աստղ լինելու համար Դիկ Շեդոու
2011 Աստվածների կռիվը.անմահները Ստավրոս
2011 Հոկտեմբերյան ծիսակատարության ընծայում Պրոֆեսոր Նեշ
2011 Կերբժեկեբ Ռոյ
2012 Արգելակ Ջերմի Ռեյնս
2012 Սառցային Ջոու Կուկլինսկի
2013 Սպան վնասված է Դետեկտիվ Դեվիդ Կելախան
2013 Heatstroke Paul O'Malley
2015 Օլիվերի գործարքը Օլիվեր Քամփբել
2015 Ամերիկյան հերոս Մելվին

Երաժշտական տեսահոլովակներԽմբագրել

Թիվ Խումբ,երգիչ,երգչուհի ՎԵրգի անվանում
1994 Aerosmith Cryin
2001 Limp Bizkit Rollin
2004 Britney Spears Everytime
2009 Տիմատի Welcome to St. Tropez

ԾանոթագրություններԽմբագրել