Ֆամկե Բյոմեր Յանսեն (հոլ.՝ Famke Beumer Janssen, նոյեմբերի 5, 1964(1964-11-05)[1], Ամստելվեյն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդացի դերասանուհի, մոդել և կինոռեժիսոր։

Ֆամկե Յանսեն
հոլ.՝ Famke Janssen
Ծնվել էնոյեմբերի 5, 1964(1964-11-05)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԱմստելվեյն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, մոդել, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Քիփ Ուիլյամս

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 5-ին Ամստերդամում, Նիդերլանդներ։ Իր մոդելի կարիերայի սկզբին տեղափոխվել է ԱՄՆ-ը, որտեղ աշխատել է Իվա Սեն-Լորենի մոդայի տանը, միաժամանակ սովորելով դերասանական արվեստ Կոլումբիայի համալսարանում։ Առաջին անգամ նրա էկրաններին հայտնվելը կապված է եղել գովազդի հետ. Ֆամկեն եղել է հրավիրված դերասանուհի «Աստղային ճանապարհ. Հաջորդ սերունդը» և «Մելրոուզ Փլեյս» հեռուստասերիալներում։ Մի քանի աննկատ մնացած դերերից հետո, մեծ էկրաններին Յանսենը հայտնվել է Ջեյմս Բոնդի հակառակորդուհու դերով «Ոսկե աչքը» ֆիլմում։ Բռնությամբ տարված ռուս մարդասպան՝ Քսենի Օնաթոփի դերը, ինչպես նաև ամբողջ աշխարհին հայտնի Մարտինա Քեմփելի պատկերի հաջողությունը դերասանուհուն բերեցին մեծ ճանաչում։ Նրա հերոսուհու՝ Քնեսի Օնաթոփի մահը, «Ոսկե աչքը» ֆիլմում համարվում է ամենահայտնի կինոմահերից մեկը։

Լրտես 007-ի մասին ֆրանշիզին մասնակցելուց հետո Յամկեն նկարահանվել է մի քանի հոլիվուդյան ֆիլմերում, որոնք մեծ հաջողությունների են հասել. «Վերելք անդունդից», «Ֆակուլտետ» (ռեժիսոր՝ Ռոբերտ Ռոդրիգես), «Մի՛ ասա ոչ մի խոսք» (Ֆամկեն խաղացել է Մայքլ Դուգլասի հետ), «Գիշերային հոգիների տունը», «Պահմտոցի» (Ռոբերտ Դե Նիրոյի հետ) և այլն։ Բացի այդ, դերասանուհին խաղացել է ոչ մեծ դեր Վուդի Ալլենի «Հայտնին» ֆիլմում։ Միայն թե նրա գլխավոր հաջողություն է համարվում մասնակցությունը հայտնի «Իքս մարդիկ» կոմիքսի էկրանավորմանը. Ֆամկեն նկարահանվել է բոլոր երեք սերիաներում՝ մուտանտ Ջին Գրեյի (երրորդ, եզրափակիչ սերիայում՝ Մռայլ Փյունիկ անունով) դերում։ Նրա հերոսուհին ունի յուրահատուկ տելեկինետիկ և տելեպատիկ ունակություններ, մահանում է երկրորդ սերիայում, միայն թե վերակենդանանում է մռայլ կերպարանքով տրիլոգիայի եզրափակիչ մասում։

Ընտրվել է չարագործ Սերլինի դերում «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի շարունակությունում, ինչպես նաև Տերմինատրիկոյի դերում «Տերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունը» ֆիլմում։

Ֆամկեն շարունակում է աշխատել նաև հեռուստատեսությունում։ Պլաստիկ վիաբույժների մասին հայտնի «Մարմնի մասեր» հեռուստասերիալի երկրորդ սեզոնում նա խաղացել է Ավի Մուրի դերը՝ հրապուրիչ անձնական մարզիչի, հմտորեն շահարկում է որդուն, ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին։ Հեռուստադիտողները ցնցված էին Յանսենի հերոսուհու պատմությունից. Ավան պարզվում է, որ հմտորեն վիրահատված տղամարդ է։ Ֆամկեն ստացել է ամենահաճո կարծիքները այդ դերի համար, քննադատների և հեռուստադիտողների կողմից։

2006 թվականին Ֆամկե Յանսենը նկարահանվել է «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմի երրորդ մասում, ինչպես նաև ռազմական «The Four Saints » դրամայում և «The Treatment» կատակերգությունում: Բացի այդ, Ֆամկեն մասնակցել է «The Ten» կատակերգության աստղային կազմին, որը պատմում է տասը պատմություն, հիմնված քրիստոնեական տասը պատվիրանների վրա (ֆիլմի պրեմիերան կայացել է 2007 թվականին)։

2011 թվականին կայացել է Ֆամկեի առաջնաելույթը որպես ռեժիսոր «Վատ մայրիկը» դրամայում, որում նկարահանվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Միլա Յովովիչը, Բիլ Փուլմանը և Մարսիյա Քրոսը[2]։ Նա եղել է նաև այս ֆիլմի սցենարի հեղինակը և պրոդյուսերը։

Անձնական կյանք

խմբագրել

1995 թվականին ամուսնացել է ռեժիսոր և սցենարիստ Քիփ Ուիլյամսի հետ, ով հայտնի ճարտարապետ՝ Թոդ Ուիլյամսի որդին է։ 2000 թվականին նրանք բաժանվել են։ Երեխաներ չունեն։

  «Իմ ամբողջ կյանքը պտտվում է իմ տիրոջ՝ Լիքորիսի շուրջ։ Նրա հայտնվելով իմ գոյությունը լցվել է իմաստով։ Ինչու՞ է ինձ անհրաժեշտ երեխան, եթե իմ շունը փոխարինում է թե՛ լավագույն ընկերուհուն, թե՛ ընտանիքին, թե՛ երեխաներին[3]։»  

Ֆիլմագրություն

խմբագրել
 
Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 թվական Հայրեր և երեխաներ Fathers & Sons Քայլ Քրիստիան
1992 թվական Աստղային ճանապարհ. Հաջորդ սերունդ Star Trek: The Next Generation Կամալա
1994 թվական Մելրոուզ Փլեյս Melrose Place Դայեն Ադամսոն
1994 թվական Ցերեկային մոդել Model by Day Լեդի X
1994 թվական Անձեռնամխելիները The Untouchables Քլեո
1994 թվական Անգութները 4. Փրկիչը Relentless IV: Ashes to Ashes Սառա Լի Ջեֆի
1995 թվական Պատրանքների տիրակալը Lord of Illusions Դորոթյա Սվոն
1995 թվական Ոսկե աչքը GoldenEye Քնենիա Օնաթոփ
1996 թվական Մահացած աղջիկը Dead Girl Treasure
1997 թվական Հանցագործության գոտի City of Industry Ռեյչլ Մոնթանա
1998 թվական Տեղեկատուն Snitch Քեթի
1998 թվական Անտառապահը The Gingerbread Man Լիեն
1998 թվական Վերելք անդունդից Deep Rising Թրիլիան Սեն-Ջեյմս
1998 թվական ՌՓՄ RPM Կլաուդիա
1998 թվական Խաղանենգը Rounders Պետրա
1998 թվական Հայտնին Celebrity Բոնի
1998 թվական Սեբաստիան Քոլի արկածները The Adventures of Sebastian Cole Թրիլիան
1998 թվական Ֆակուլտետ The Faculty Միսիս Էլիզաբեթ Բյորկ
1999 թվական Գիշերային հոգիների տունը House on Haunted Hill Էվելին Սթոկարդ Փրեյս
2000 թվական Սեր և սեքս Love & Sex Քեյթ Ուելս
2000 թվական Ուրիշի խաղը Circus Լիլի Գարֆիլդ
2000 թվական Իքս մարդիկ X-Men Ջինա Գրեյ
2000 -2001
թվականներ
Էլլի Մաքբիլ Ally McBeal Ջեյմի
2001 թվական Ամեն ինչ գրավված է Made Ջեսիկա
2001 թվական Մի՛ ասա ոչ մի խոսք Don't Say a Word Էջի Քոնրադ
2002 թվական Ես լրտես եմ I Spy հատուկ գործակալ Ռեյչլ Ռայթ
2003 թվական Իքս մարդիկ 2 X2 Ջինա Գրեյ
2004 թվական Խելագար թաղումներ Eulogy Ջուդի
2005 թվական Պահմտոցի Hide and Seek Քեթրին Քարսոն
2006 թվական Դիմում The Treatment Ալեգրա Մարշալ
2006 թվական Իքս մարդիկ։ Վերջին մարտը -The Last Stand Ջինա Գրեյ/ Մռայլ Փյունիկ
2007 թվական Ալիբի Alibi Քրիստի ՈՒինթերս
2007 թվական Տասը The Ten Գրեթհեն
2007 թվական Գետի շրջադարձը Turn the River Քայլի Սալիվան
2008 թվական Խելագարություն The Wackness Քրիստին Սկվիրես
2008 թվական Գերուհին Taken Լենոր
2008 թվական 100 ֆութը 100 Feet Մարնի Ուոթսոն
2008 թվական Շների սերը Puppy Love Մայա
2009 թվական Ֆերման The Farm Վալենտինո Գալինդո
2004-2010 թվական Մարմնի մասեր Nip/Tuck Էվա Մուր
2010 թվական Քամելիոն The Chameleon Ջենիֆեր Ջոնսոն
2011 թվական Երեխայի ճանապարհորդությունը Down the Shore Մերի
2012 թվական Գերուհին 2 Taken 2 Լենոր
2013 թվական Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը Hansel & Gretel: Witch Hunters Մյուրիել
2013 թվական Հեմլոկ Գրով Hemlock Grove Օլիվիա Գոդֆրի
2013 թվական Անհամը The Wolverine Ջինա Գրեյ
2013 թվական Անտառներում In the Woods Հերոսի անունը անհայտ է
2014 թվական Մարտիկը A Fighting Man Դայան Շուլեր
2014 թվական Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը X-Days of Future Past Ջինա Գրեյ
2015 թվական Գերուհին 3 Taken 3 Լենոր
2015 թվական Վերադարձ Kickback Աննա
2015 թվական Ինչպես խուսափել մարդասպանության համար պատժից How To Get Away with Murder Եվա Ռոթլու
2016 թվական Սև ցուցակ The Blacklist Սյուզան «Սքոթի» Հելսթեդ

Ռեժիսոր

խմբագրել
Թվական Ֆիլմ Բնօրինակ անվանում Դեր
2011 թվական Վատ մայրիկ Bringing Up Bobby ռեժիսոր, սցենարի հեղինակ, բրոդյուսեր

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Մրցանակներ

խմբագրել
  • 2006 թվական — High Falls Film Festival — «Սյուզաննա Բ. Էնթքնի „Ձախողումն անհնարի է“» մրցանակ[4] «The Treatment» ֆիլմի համար։
  • 2006 թվական — Միջազգային կինոփառատոն Հեմփթոնում — «Ոսկե ծովաստղ» մրցանակ[5]։
  • 2007 թվական — Սատուրն — «Երկրորդական լավագույն դերասանուհի» «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմի համար։
  • 2007 թվական — Միջազգային կինոփառատոն Հեմփթոնում — Հատուկ մրցանակ «Գետի շրջադարձ» ֆիլմի համար։
  • 2007 թվական — Միջազգային կինոփառատոն Հեմփթոնում — Հատուկ ճանաչում («Լավագույն դերասանուհի» կատեգորիայում) «Գետի շրջադարձը» ֆիլմի համար։

Անվանակարգեր

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Նիդերլանդերենից Ֆամկե անունը թարգմանվում է որպես «փոքրիկ աղջիկ»։
  • Ֆակեի հասակը 180 սմ է[6]։ Դերասանուհին «հայտնի» է իր ոտքի մեծ չափսերով՝ 42[6]:
  • Ֆամկեն տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, նիդերլանդերենի և գերմաներենի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Joan Gilmore. (2010 թ․ օգոստոսի 5). «Around Town: Bobby crew at JRB gallery» (անգլերեն). The Journal Record. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  3. «Childfree: Ինչու՞ է նա հրաժարվում երեխաներից։». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  4. High Falls Film Festival Արխիվացված 2012-07-11 Wayback Machine(անգլ.)
  5. Hamptons International Film Festival(անգլ.)
  6. 6,0 6,1 «Famke Janssen» (անգլերեն). www.fashionmodeldirectory.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆամկե Յանսեն» հոդվածին։