Ջունո Թեմփլ

անգլիացի դերասանուհի

Ջունո Վայոլետ Թեմփլ (անգլ.՝ Juno Temple, հուլիսի 21, 1989(1989-07-21), Լոնդոն, Միացյալ Թագավորություն, բրիտանացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Ճեղքվածքներ», «Եվս մեկը Բոլեյնի սերնդից», «Քավություն» ֆիլմերում դերակատարություն ունենալով։ 2013 թվականին Ջունոն ստացել է BAFTA մրցանակ։

Ջունո Թեմփլ
Ծնվել էհուլիսի 21, 1989(1989-07-21) (34 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲիդեյլզ դպրոց և King's College?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ջուլիեն Թեմփլ
Համատեղ ապրող(ներ)Մայքլ Անգարնո
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ջունո Վայոլետ Թեմփլը ծնվել է 1989 թվականի հուլիսի 21-ին Լոնդոնում` պրոդյուսեր Ամանդա Պիրի և ռեժիսոր Ջուլիանո Թեմփլի ընտանիքում։ Աղջկան անվանել են Ջունո Թեմփլ վայրի անունով, որը գտնվում է Մեծ կիրճում, որտեղ ժայռերից մեկը ևս ունի Ջունո Թեմփլ անվանումը։ Այդ ժայռը ծնողները տեսել են, երբ Ջունոյի մայրը հղի էր։

Ջունոն ունի երկու փոքր եղբայր` Լեոն և Ֆելիքսը։ Դստեր ծնվելուց հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա, որտեղ Ջունոն անց է կացրել իր կյանքի առաջին 4 տարիները։ Հետագայում ընտանիքը վերադարձել է Անգլիա` այնտեղ մշտական ապրելու նպատակով։ Աղջիկը մեծացել է Սոմերսեթ կոմսությունում և Թաունքոնում ավարտել է թագավորական քոլեջը։ 2009 թվականին Ջունոն տեղափոխվել է Լոս Անջելես, որպեսզի կարիերան շարունակի Հոլիվուդում։

Կարիերա խմբագրել

Ջունոն իր դերասանական կարիերան սկսել է 1988 թվականին՝ «Վիգո» ֆիլմում նկարահանվելով, որի ռեժիսորը իր հայրն էր։ Հետագայում, այն տեսարաններում, որտեղ ներկա էր Ջունոն, չի ցուցադրվել[1]։ Դրան հաջորդել է իր փոքրիկ դերը «Դևերի կացարանը» ֆանտաստիկ ֆիլմում, որը 2000 թվականին նույնպես նկարահանել էր իր հայրը։ Այդ ֆիլմից հետո Ջունոյի կարիերայում վեցամյա ընդմիջում է նկատվում, և միայն 2006 թվականին ցուցադրվեց հաջորդ ֆիլմը` «Սկանդալային օրագիր»-ը, Քեյթ Բլանշետի և Ջուդի Դենչի մասնակցությամբ (գլխավոր դերերում)։ Ֆիլմը քննադատների կողմից բարձր գնահատականի է արժանացել[2], արժանացել է «Օսկար» մրցանակի 4-րդ և «Ոսկե գլոբուս» մրցանակի 3-րդ կատեգորիայի անվանակարգումների[3]։ Ջունոն նորից հանդես է եկել երկրորդ պլանի` Պոլլի Հարթ կերպարի դերում։ 2007 թվականին ցուցադրվում է «Համադասարանցիները» կատակերգությունը և Ջո Ռայթի «Քավությունը» զինվորական դրաման, որտեղ Թեմփլը կատարել է Լոլի Քուինսի դերը։ Այդ կինոնկարի համար նա իր շիկահեր մազերը շիկակարմիր էր դարձրել։ 2008 թվականին կրկին դուրս է գալիս 2 ֆիլմ, Ջունոյի մասնակցությամբ, որտեղ նա երկրորդական դերեր է տարել. «Վայրիները» կատակերգությունը` Էմմա Ռոբերտսի մասնակցությամբ և «Եվս մեկը Բոլեյնի սերնդից» բրիտանական պատմական դրաման։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мини-биография Джуно Темпл на IMDb» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «"Скандальный дневник" на Rotten Tomatoes» (անգլերեն). rottentomatoes.com.
  3. «Awards for "Notes on a scandal"» (անգլերեն). imdb.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունո Թեմփլ» հոդվածին։