Entertainment Weekly
Entertainment Weekly (EW), ամերիկյան շաբաթական պարբերական, հրատարակվում է Time Inc. հրատարակչության կողմից, որը իր հերթին հանդիսանում է Time Warner ընկերության մասնաճյուղ: Սկսել է տպագրվել 1990 թվականի փետրվարի 16-ից: Պարբերականում հիմնականում տպագրվում են նյութեր կինոնկարների, հեռուստատեսային սերիալների, Բրոդվեյի մյուզիքլների գրքերի և այլ զանգվածային մշակույթի առարկաների մասին: Ի տարբերություն նմանատիպ այլ պարբերականների EW-ն չի տպագրում նյութեր հանրահայտ մարդկանց անձնական կյանքի մասին, այլ ներկայացնում է տեղեկություններ նոր թողարկումների և արհեստավարժ կարծիքներ դրանց մասին: Թեմաներով նման է այնպիսի շաբաթական պարբերականներին, ինչպիսիք են Variety-ն և The Hollywood Reporter-ը, սակայն նպատակաուղղված է ավելի լայն ընթերցողների շրջանակի վրա:
անգլ.՝ Entertainment Weekly[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | հանդես |
Ժանր | Ժամանցային |
Լեզու | անգլերեն |
Խմբագիր | Ջեսս Կագալ |
Հիմնադրվել է | 1990 |
Հիմնադիր | Time Warner |
Հրատարակիչ | Time Inc. |
Սեփականատեր | Time Inc. |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման վայր | Նյու Յորք |
Գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հաճախականություն | շաբաթական |
Տպաքանակ | 1 798 643 |
ISSN | 1049-0434 |
OCLC | 21114137 |
Կայք | ew.com/ew/ |
Entertainment Weekly Վիքիպահեստում |
Entertainment Weekly-ն ստեղծվել է 1990 թվականին նյու-յորքյան լրագրող Ջեֆրի Ջարվիվի կողմից: Առաջին համարի առաջնաթերթին տպված էր կանադացի քանթրի ոճի երգահան Քեթրին Դոն Լանգը: Մինչև 1992 թվականի կեսը պարբերականի անվանման «Entertainment» բառը գրվում էր փոքրատառով: Արդեն 2003 թվականին պարբերականի տպաքանակը անցավ 1,7 միլիոնը: 2006 թվականի մարտին սկզբնական դիզայնը ամբողջովին փոխվեց: Պարբերականը տարածվում է փոստով, ինչպես նաև գործում է պաշտոնական կայք, որը ղեկավարում է Սինդի Ստիվերսը[2], որտեղ պարբերաբար տեղադրվում են նորություններ, հետաքրքիր տեսանյութեր և լուսանկարներ:
Պարբերականի կողմից տարբեր ժանրերի և ուղությունների լավագույն հեռուստասերիալին ամեն տարի շնորհվում է Ewwy Award մրցանակը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1049-0434
- ↑ Dylan Stableford. (16 մայիսի 2008)։ «Stivers Named Managing Editor of EW.com — Industry veteran joins Entertainment Weekly at a pivotal time for the brand. «Stivers Named Managing Editor of EW.com»» (անգլերեն)։ Folio։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է 2010-12-15
Արտաքին հղումներԽմբագրել
- [www.ew.com Պաշտոնական կայք] (անգլ.)
- Anne Helen Petersen (June 10, 2014)։ «The Trials of Entertainment Weekly: One Magazine's 24 Years of Corporate Torture»։ The Awl։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-17-ին։ Վերցված է June 19, 2014