Ռիչարդ Ավեդոն (անգլ.՝ Richard Avedon, մայիսի 15, 1923(1923-05-15)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հոկտեմբերի 1, 2004(2004-10-01)[5][1][6][…], Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[7]), ամերիկացի լուսանկարիչ, վավերագրական լուսանկարների և նորաձև լուսանկարների վարպետ:

Ռիչարդ Ավեդոն
անգլ.՝ Richard Avedon
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1923(1923-05-15)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհոկտեմբերի 1, 2004(2004-10-01)[5][1][6][…] (81 տարեկան)
Մահվան վայրՍան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ[7]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[8]
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց
Ազդվել էHenry Peach Robinson?
Մասնագիտությունfashion photographer, դիզայներ և լուսանկարիչ
ԱմուսինDoe Avedon?[9] և Evelyn Franklin?
Պարգևներ և
մրցանակներ
«Հասսելբլադ» մրցանակ Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ CFDA Lifetime Achievement Award?[10] AIGA Medal? և Prix Nadar?
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներJohn Avedon?
Կայքrichardavedon.com
Richard Avedon Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Նյու-Յորք-ում՝ հրեական ընտանիքում: Նրա նախնիները արտագաղթել են Ռուսաստանից 19-րդ դարի վերջին: Երբ լուսանկարիչը 10 տարեկան էր, նա կատարեց իր առաջին դիմանակարը՝ հարևանությամբ ապրող կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի դիմանկարը: Սովորել է Կոլումբիայի համալսարանում, բայց մեկ տարի հետո թողել է կրթությունը: 1944—1950 թվականներին սովորել է Harper’s Bazaarամսագրի գեղարվեստական ղեկավար Ալեքսեյ Բրոդովիչ Վյաչեսլավովիչի լուսանկարչության դպրոցում: 1946 թվականին հիմնել է իր սեփական արվեստանոցը, աշխատել է Harper’s Bazaarամսագրում: 1966 թվականին սկսել է աշխատել Vogueում, որտեղ աշխատել է մինչև 1990 թվականը:

1959 թվականին տպագրվել է նրա առաջին «Ուսումնասիրում» (Observations) լուսանկարների շարքը Տումեն Կապոտե նախաբանով[11]:

Ավեդոնը համարվում էր դիմանկարի վարպետ: Նրա աշխատանքները թույլ էին տալիս տեսնել համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանցից մինչև անհայտ մարդկանց անհատականության առանձնահատկությունները:[11]: Նրա մեծածավալ լուսանկարչական կտավները, ներառյալ «Ուորխալ գործարանի», «Գինզբերգ ընտանիքի» և «Առաքելության խորհրդի» անդամների լուսանկարները, — ֆոտոարվեստի պատմության նշանակալից իրադարձություններ են[11] 1960-ական թվականներին լուսանկարել է քաղաքացիական իրավունքների համար շարժման մասնակիցներին: Այդ լուսանկարները ընդգրկվել են «Avedon: The Sixties» ալբոմում Բիթլզ, Ջենիս Ջոպլին, Ֆրենկ Զապպա, Էնդի Ուորխալ, ֆոտոմոդել Թվիգիի դիմանակրների հետ: Ռիչարդն ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսների ներառյալ դիմանկարների հետահայաց ցուցահանդեսը 1970-ին ՝ Արվեստի ինստիտուտում՝ Մինեապոլիս նահանգում[11].1974 թվականին Նյու Յորքի ժամանակակից արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ավեդոն: 1947-1977թթ լուսանկարներ» ցուցահանդեսը: 1976 թվականին թողարկվեց «Ընտանիք» (The Family)ալբոմը՝ կառավարական և գործարար էլիտաների դիմանկարներով: Ալբոմը բաղկացած է 69 սև-սպիտակ լուսանկարներից, որոնցում պատկերված են՝ Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշը, Հենրի Քիսինջերը, Ռոնալդ Ռեյգանը, Դոնալդ Ռամսֆելդ նաև Ջոն Քենեդիի և Նելսոն Ռոքֆելերի ընտանիքների անդամները: «Ընտանիք»ը ցուցադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում: Բերկլի արվեստների թանգարանում տեղի ունեցավ «Ավեդոն 1946-1980»ցուցահանդեսը, իսկ Տեխասում 1985 թվականին Ամոնա Կարտերի թանգարանում կայացավ «Ամերիկյան Արևմուտքում» ցուցահանդեսը[11]:

1979—1984 թվականներին Ավեդոնը ստեղծեց հասարակ ամերիկացիների՝ հանքափորների, նավթահորերի աշխատողների, գործազուրկների մասին «Ամերիկյան արևմուտք» (In the American West) նկարների շարքը:Նա շրջել է Ամերիկայի Միացյալ Նահանգների 17 նահանգներով և 189 քաղաքներով: Նշելով Բեռլինի պատը՝ 1989 թվականին Ավեդոնը լուսանկարել է համառ բազմության[11]:

1992 թվականից աշխատել է The New Yorkerշաբաթաթերթում: 1994 թվականին Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում կայացավ լուսանկարչի ցուցահանդեսը: Ռիչարդ Ավեդոնի ստեղծագործությունները միանշանակ զգացողություններ չեն առաջացնոմ: Օրինակ «Ամերիկյան արևմուտք» ալբոմը Արվեստի գործիչների կողմից ենթարկվեց լուրջ քննադատության: Միայն երկար տարիներ անց այս ալբոմը ճանաչում ստացավ:

Ռիչարդ Ավեդոնը մահացել է հիվանդանոցում 2004 թվականի հոկտեմբերի 1-ին 82 տարեկան հասակում ուղեղային արյունազեղումից[12]:

Հայտնի աշխատանքներԽմբագրել

Լուսանկարչական ալբոմներԽմբագրել

  • 1959 — Observations
  • 1964 — Nothing Personal
  • 1973 — Alice in Wonderland
  • 1976 — Portraits
  • 1978 — Portraits 1947—1977
  • 1985 — In the American West
  • 1993 — An Autobiography
  • 1994 — Evidence
  • 1999 — The Sixties
  • 2001 — Made in France
  • 2002 — Richard Avedon Portraits
  • 2005 — Woman in the Mirror
  • 2008 — Performance

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել