Ջորջո Արմանի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջորջո Արմանի (այլ կիրառումներ)
Ջորջո Արմանի (իտալ.՝ Giorgio Armani, հուլիսի 11, 1934[1][2][3][…], Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), հայկական արմատներով[5] աշխարհահռչակ իտալացի նորաձևության դիզայներ և ձեռնարկատեր, «Giorgio Armani» ընկերության հիմնադիր, Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։
Ջորջո Արմանի իտալ.՝ Giorgio Armani | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 11, 1934[1][2][3][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Պյաչենցա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Կրթություն | Միլանի համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և նորաձևության դիզայներ |
Աշխատավայր | Armani |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | giorgioarmani.com/index.html |
Giorgio Armani Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1934 թվականի հուլիսի 11-ին Իտալիայի հյուսիսում գտնվող Պյաչենցա քաղաքում, որտեղ դաստիարակություն է ստացել մեծ եղբոր՝ Սերժոյի և փոքր քրոջ՝ Ռոզաննայի հետ։ Նրա մայրն էր՝ Մարիա Ռայմոնդին, հայրը՝ Ուգո Արմանին (հայ-իտալական արմատներով)։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Միլանի համալսարանի բժշկական ֆակուլտետ, սակայն երեք տարի ուսանելուց հետո թողնում է ուսումը։ 1957 թվականին անցնում է ծառայության Իտալիայի զինված ուժերում։ Վերադառնալով ծառայությունից` Ջորջոն սկսում է աշխատել սկզբում որպես լուսանկարչի օգնական, այնուհետև հագուստի խանութում՝ որպես ցուցափեղկերի ձևավորող։
Գործունեություն
խմբագրել1961 թվականին աշխատանքի է ընդունվում իտալացի հանրահայտ դիզայներ Նինո Չերուտիի մոտ՝ որպես օգնական։ Չերուտիի մոտ աշխատում է 6 տարի ՝ օգնելով նրան ստեղծել հագուստ տղամարդկանց համար։
1974 թվականին՝ 40 տարեկան հասակում, վաճառելով ավտոմեքենան և ընկերներից գումար պարտք վերցնելով, Արմանիին հաջողվում է ներկայացնել իր ստեղծած հագուստը։
1975 թվականին գրանցում է Giorgio Armani ապրանքանիշը։
1981 թվականին Ջորջո Արմանին ստեղծում է նոր, երիտասարդական և փոքր-ինչ մատչելի հագուստի գիծ, որը կոչում է Emporio Armani։
1989 թվականին լույս է տեսնում Emporio Armani Magazine ամսագիրը։ Նույն թվականին Լոնդոնում բացվում է Արմանիի առաջին ռեստորանը՝ Emporio Armani Express-ը։
1997 թվականին Emporio Armani-ն սկսկում է ժամացույցներ և դեկորատիվ կոսմետիկա արտադրել՝ Emporio Armani Beauty Components ապրանքանիշի ներքո։
2002 թվականին Emporio Armani Gioielli ապրանքանիշի ներքո Արմանին սկսում է զարդեր արտադրել։ Նույն թվականին նշանակվում է ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան փախստականների հարցերով[6]։
2005 թվականին ստեղծվում է Emporio Armani Red-ը։ Այս մակնշմամբ ապրանքի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվում է ՁԻԱՀ-ով հիվանդ աֆրիկացի կանանց և երեխաներին։
Մրցանակներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Geoffrey Beene Lifetime Achievement Awards — Geoffrey Beene Foundation.
- ↑ Merviö, Mika Markus (2017). Interpretation of Visual Arts Across Societies and Political Culture. Advances in Religious and Cultural Studies. IGI Global. էջ 17. ISBN 978-1-5225-2554-7.
- ↑ Giorgio Armani to be named UNHCR Goodwill Ambassador(անգլ.)
- ↑ Պատվավոր Լեգեոնի շքանշան
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք. Արխիվացված 2014-02-07 Wayback Machine
- Biography.com
- Vogue Արխիվացված 2012-04-22 Wayback Machine
- GiorgioArmani.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջո Արմանի» հոդվածին։ |