Լուիզա Ֆլետչեր

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Լուիզա Ֆլեթչերից)

Լուիզա Ֆլետչեր (անգլ.՝ Louise Fletcher, հուլիսի 22, 1934(1934-07-22)[1][2], Բիրմինգհեմ - սեպտեմբերի 23, 2022(2022-09-23)[3][4], Montdurausse, Թարն, Ֆրանսիա[2]), ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է «Թռիչք կկվի բնի վրայով» կուռքային ֆիլմում խաղացած ազդեցիկ քույր Ռետչեդի դերով, որի համար արժանացել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Լուիզա Ֆլետչեր
անգլ.՝ Louise Fletcher
Ծնվել էհուլիսի 22, 1934(1934-07-22)[1][2]
ԾննդավայրԲիրմինգհեմ
Մահացել էսեպտեմբերի 23, 2022(2022-09-23)[3][4] (88 տարեկան)
Մահվան վայրMontdurausse, Թարն, Ֆրանսիա[2]
ԿրթությունՀյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում և Ramsay High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ֆլետչերը ծնվել է խուլուհամր ծնողների ընտանիքում։ Նրա հայրը եպիսկոպոսական քահանա էր, որի ջանքերի շնորհիվ Ալաբամայում խուլերի համար հիմնվել է շուրջ 40 եկեղեցի[6]։ Սովորեցրել է խոսել և լսելով մորաքրոջը ծանոթացել է դերասանական վարպետությանը։ Լուիզան Հյուսիսային Կարոլինայի համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Լոս Անջելես, իսկ երեկոյան սկսել է դերասանական դպրոց հաճախել։

Կարիերա խմբագրել

Առաջին անգամ Ֆլետչերն էկրանին հայտնվել է որպես հեռուստասերիալի հրավիրված դերասանուհի, մասնավորապես նա խաղացել է «Մեվերիկ» և «Անձեռնամխելիները» հայտնի հեռուստասերիալների էպիզոդներից մեկում։ Ֆլետչերի դերասանական կարիերան չի ստացվել չափազանց բարձր հասակի պատճառով․ խաղընկերները հաճախ երևացել են մի գլուխ ցածրահասակ։ 1960 թվականին Ֆլետչերն ամուսնացել է և իրեն նվիրել երեխաների դաստիարակությանը։ Ռոբերտ Օլթմենի ներկայացնելուց տասը տարի անց նա վերսկսել է կինոկարիերան և մեկ տարի անց իր հայտնի դերով խաղացել է Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում։ Ստանալով «Օսկար» մրցանակ՝ Ֆլետչերը արտասանել է «Երբեմն հիանալի է, որ բոլորը ատում են քեզ» ըմբոստ արտահայտությունը։

Անձնական կյանք խմբագրել

1960-1977 թվականներին Ֆլետչերը ամուսնացած է եղել գրական գործակալ և պրոդյուսեր Ջերի Բիկոմի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Ջոն Դեշիլ Բիկը և Էնդրյու Ուիլսոն Բիկը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1960 ս Փերի Մեյսոն Perry Mason Սյուզան Քոնոլի, Գլեդիս Դոյլ
1963 ֆ Արծիվների երամ A Gathering of Eagles տիկին Քելմեր
1974 ֆ Մեզ նման գողեր Thieves Like Us Մեթթի
1975 ֆ Թռիչք կկվի բնի վրայով One Flew over the Cuckoo's Nest քույր Միլդրեդ Ռետչեդ
1975 ֆ Ռուսական ռուլետկա Russian Roulette Միջ
1977 ֆ Դևի վտարումը Exorcist II: The Heretic Բժիշկ Ջինա Տուշկին
1978 ֆ Սատանայի վտարումը 2 The Cheap Detective Մառլենա Դյուշո
1979 ֆ Կարմիր գույնով տիկինը The Lady in Red Աննա Սեյջ
1980 ֆ Դրակուլայի մայրը Mamma Dracula Դրակուլայի մայրը
1981 ֆ Մահացած երեխաներ Strange Behavior Բարբարա Մորհեդ
1983 ֆ Մտքի փոթորիկ Brainstorm դոկտոր Լիլիան Ռեյնոլդս
1984 ֆ Բոցավառվող հայացք Firestarter Նորմա Մենդերս
1986 ֆ Ոչ ոք հիմար չէ Nobody's Fool Պերլ
1986 ֆ Տղան, որը կարող էր թռչել The Boy Who Could Fly Հոգեբույժ
1986 ֆ Ներխուժում Մարսից Invaders from Mars Տիկին ՄաքՔլատչ
1987 ֆ Ծաղիկներ ձեղնահարկ Flowers in the Attic տատիկը / Օլիվիա Ֆոքսուորտ
1988 ֆ Երկու լուսինների միաձուլումը Two Moon Junction Բել Դելոնգպրե
1989 ֆ Լավագույններից լավագույնը Best of the Best Տիկին Գրեյդի
1989 հֆ Վերջին ծանուցում Final Notice Տիկին Լորդ
1990 ֆ Կապույտ պողպատ Blue Steel Շիրլի Տյորներ
1990 ֆ Մութ գոտի Shadowzone բժիշկ Էրհարթ
1990 հֆ Մղձավանջ 13-րդ հարկում Nightmare on the 13th Floor Լեթթի Գորդոն
1994 ֆ Ջորջինո Giorgino Հյուրանոցի տիրուհի
1994 ֆ Կծիկ Tryst Մեգի
1994 ֆ Տաղավար ճանապարհի կողքին Tollbooth Լիլիան
1994 ֆ The Haunting of Seacliff Inn The Haunting of Seacliff Inn Դորոտի Օ'Հարան
1995 ս Վերադարձ դեպի երկու լուսնի խաչմերուկ Return to Two Moon Junction Բել Դելոնգպրե
1995 ֆ Վիրտուալություն Virtuosity Էլիզաբեթ Դին
1995 ս Վիրտուալ իրականություն VR.5 Նորա Բլում
1995 ս Շտապ օգնություն ER Ռոբերտ Չեդվիկ
1996 ֆ Ստեփֆորդի ամուսինները The Stepford Husbands Միրիամ Բենտոն
1996 ֆ Մուլհոլանդ ռոք Mulholland Falls Էսթեր
1996 ֆ Ֆրանկենշտեյնը և ես Frankenstein and Me Տիկին Պերդյու
1996 ֆ Բեսպրեդելը միջնակարգ դպրոցում High School High Էվելին Դոյլ
1996 ֆ Երկու օր ձորում 2 Days in the Valley Էվելին
1997 ֆ Ձկնորսության համար Gone Fishin Ռեստորանի տիրուհի
1999 ֆ Աշխարհի քարտեզ A Map of the Worl Նելլի Գուդվին
1999 ֆ Դաժան խաղեր Cruel Intentions Էլեն Ռոզմոնդ
1999 ֆ Պայմանագիրը The Contract Քոլինզ տատիկը
1999 ս Star Trek: Deep Space Nine Star Trek: Deep Space Nine Կայ Վինի
1999 ֆ Սատանայի թվաբանություն The Devil's Arithmetic Տիկին Եվա
2002 ֆ Երկրային Մաննա Manna from Heaven մայրապետ
2003 ֆ Տան որոնում Finding Home Էսթեր
2004 ֆ Փրկելով Ադամին Clipping Adam տատիկ
2005 ֆ Հյուսիսային լույսեր Aurora Borealis Ռութ Շորթեր
2005 ֆ Մթնշաղի պարեր Dancing in Twilight Էվելին
2006 ֆ Fat Rose and Squeaky Fat Rose and Squeaky Բոնի
2006 ֆ Ես և Լյուքը Me and Luke տատիկ Գնելի
2007 ֆ Վերջին մեղավոր պտուղը The Last Sin Eater Միզ Էլդա
2011-2017 ս Անամոթներ Shameless Պռգ Գապլագեր

Մրցանակներ խմբագրել

  • 1976 թվական - «Օսկար» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար, «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում
  • 1976 թվական - «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար, «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում
  • 1977 թվական - «BAFTA» մրցանակ՝ լավագույն կանացի դերի համար, «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում 

Անվանակարգեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Ֆլետչեր» հոդվածին։