Արիանա Էնջինիր (անգլ.՝ Aryana Engineer, մարտի 6, 2001(2001-03-06)[1], Բրիտանական Կոլումբիա, Կանադա[2]), կանադացի կինոդերասանուհի, ում առաջնելույթը տեղի է ունեցել 2009 թ. «Խավարի զավակը» ֆիլմում։

Արիանա Էնջինիր
Ծնվել էմարտի 6, 2001(2001-03-06)[1] (23 տարեկան)
ԾննդավայրԲրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Navruze Engineer?, մայր՝ Anne-Marie Engineer?

Կենսագրություն խմբագրել

Արիանա Էնջինիրը ծնվել է Կանադայի Վանկուվեր քաղաքում։ Ունի իրանական և շոտլանդական արմատներ համապատասխանաբար հայրիկի և մայրիկի կողմից։ Արիանայի մայրը խուլ է[3]։ Արիանան ևս ի ծնե տառապում է լսողության խանգարումից։ 2008 թ. օգոստոսին նրանց հարևանուհի՝ Բրենդա Կեմպբելը, Արինային հրավիրում է «North Shore Studios» ընկերության տնօրենների հետ հանդիպման։ Սրա արդյունքում Արիանան և իր մայրը մեկնեցին լսումների Լեոնարդո ԴիԿապրիոյի Լոս Անջելեսում գործող կինոընկերություն[4]։ Արդեն նոյեմբերին Արիանան հայրիկի հետ մեկնեց Տորոնտո, որտեղ նա սկսեց նկարահանվել «Խավարի զավակը» սարսափ ֆիլմում։

Արիանան ունի մեծ եղբայր[3]։

Ֆիլմեր խմբագրել

Թվական Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը Կերպար
2009 Խավարի զավակը Orphan Մաքսին «Մաքս» Կոլման
2012 Չարի օթևան։ Հատուցում Resident Evil: Retribution Բեկկի
2015 Պեգգի Լիի մասին երազելով Dreaming of Peggy Lee Բելինդա

Հեռուստատեսություն խմբագրել

Թվական Հյերեն անվանումը Բնօրինակ անվանումը Նկարագիր
2010 Ձմեռային օլիմպիական խաղեր Winter Olympic Games «Այրվող սրտերը» պար
2010 Ձմեռային օլիմպիական խաղեր[5] Winter Olympic Games Պարալիմպիկ խաղերի բացման արարողություն
2012 Վերադառնալ այն աշխարհից՝ ինչպես է նկարահանվել «Չարի օթևան։ Հատուցում» ֆիլմը Back From the Afterlife: Making Resident Evil: Retribution «Չարի օթևան։ Հատուցում» ֆիլմի կուլիսների հետևում

Փաստեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Aryana Engineer Official Site». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 IMDb
  4. «Agent neighbour knew it was a sign». Vancouver Province. 2008 թ․ մայիսի 25.
  5. «One Inspires Many: a celebration of ability, courage and the human spirit at Opening Ceremony for the 2010 Paralympic Winter Games». VANOC. 2010 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.