Ալտերնատիվ ռոք (անգլ.՝ alternative rock, այլընտրանքային ռոք), տերմին ժամանակակից երաժշտության մեջ, որով հասկացվում են ռոք-երաժշտության ոչ ավանդական տարբեր ուղղվածություններ։ Տերմինը հայտնվել է 1980-ականներին ԱՄՆ-ում։ Այժմ ալտերնատիվ ռոքը բաժանվում է երկու խմբի։ Առաջինն 1980-ական թվականների խմբերն են, իսկ երկրորդը 1990-ական թվականներին ստեղծվածները, որոնք կատարավում էին անձնական նույնականացման համար։ 1991-1993 թվականներին այդպիսի նույնականացում էին օգտագործում ավանդական էստրադային խմբերը, որոնք առանց փոխզիջումների գնացին արվեստի ուղղությամբ։

«Ալտերնատիվ ռոք» անվանումն ավելի շատ օգտագործվում է ԱՄՆ-ում։ Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում ավելի հաճախ օգտագործում են «ալտերնատիվ երաժշտություն» և «ալտերնատիվա» արտահայտությունները։

Պատմություն խմբագրել

ԱՄՆ-ում 1980-ական թվականներին մի քանի ռադիոկայաններում և քոլեջներում առաջին անգամ սկսեցին նվագել ալտերնատիվ ռոք։ Առևտրային ռադիոտների մեծամասնությունը արհամարհում էին այդ ժանրը։ Մեծ Բրիտանիայում ալտերնատիվ ռոք հայտնի դարձավ այնպիսի դիջեյների կողմից, ինչպիսիք էն Ռիչարդ Սկիները, Էննի Նայթենհեյլը և Ջոն Պիլը, որոնք աջակցում էին ալտերնատիվ երաժշտությունը ԲիԲիՍի հեռուստաընկերությունում։ 1980-ական թվականների կեսերին ԱՄՆ-ում ալտերնատիվ ռոքը հայտնի և տարածված դարձավ շատ քոլեջների ռադիոտներում։ Դա հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ում հայտնվեց նոր հասկացություն՝ «քոլեջ-ռոք»։

1986 թվականին MTV-ն Ամերիկայում սկսեց ցուցադրել գիշերային հաղորդաշար ալտերնատիվ ռոքի մասին։ Արդյունքում Հյուսիսային Ամերիկայում WFNX, KROQ ընկերությունները սկսեցին նվագել ալտերնատիվ ռոք։

Ալտերնատիվ ռոքը Հայաստանում խմբագրել

Հայաստանում այս ոճով հանդես եկող խմբերից ամենից շատ ճանաչում են ստացել Nemra, Լավ Էլի, The Beautified Project, VO.X, Ան Գորդոնախ, Դեղ խմբերը։

Արտաքին հղումներ խմբագրել