Մասնակից:Թամարա Ջանվելյան/Ավազարկղ5
Թորոս Բ | |
---|---|
սեբաստոս | |
Իշխանություն | 1145 - 1168 |
Թագադրում | 1145 |
Լրիվ անուն | Թորոս Ռուբինյան |
Ծնվել է՝ | 1118 |
Մահացել է՝ | 1168 |
Հաջորդող | Ռուբեն Բ,Մլեհ |
Տոհմ | Ռուբինյաններ |
Հայր | Լևոն Ա |
Երեխաներ | Ռուբեն Բ |
Եղբայր(ներ) | Կոստանդին,Ստեփանե, Մլեհ, Ոուբեն |
Թորոս Բ Կիլիկիայի հայկական թագավորության իշխան Ռուբինյանների տոհմից (1145-1168)։ Լևոն Ա-ի որդին։
Գերության շրջան
խմբագրել1137 թվականին բյուզանդական զորքը Հովհաննես Կոմնենոս կայսեր գլխավորությամբ շարժվում է դեպի արևելք վերջնականապես լուծելու կայսրության ապստամբ նահանգների՝ Կիլիկիայի և Հյուսիսային Ասորիքի խաչակրաց պետությունների հնազանդեցման խնդիրը։ Վճռական գործողությունների շնորհիվ գրավելով ողջ Կիլիկիան, գերեվարեց Լևոն Ա-ին (1129-1137) և նրա ընտանիքին։ Լևոնն իր կնոջ և երկու որդիների ՝ Թորոսի ու Ռուբենի հետ շղթայակապ փոխադրվեց Կոստանդնուպոլիս և բանտ նետվեց[1]։ Նրա մյուս երկու որդիները՝ Ստեփանեն և Մլեհը, խուսափեցին գերությունից, ապաստան գտնելով իրենց հորաքեռորդու՝ Եդեսիայի կոմս Ժոսլին II-ի (1131-1150) արքունիքում[1]։ Լևոնը և Ռուբենը մահացան գերության մեջ։ 1143 թվականին, իր երկրորդ արևելյան արշավանքի ընթացքում, Կիլիկիայում որսի ժամանակ ստացած վերքից մահացավ նաև Հովհաննես կայսրը, և բյուզանդական գահին բազմեց նրա որդի Մանուել I Կոմնենոսը (1143-1180)[1]։ Հովհաննես կայսեր արևելյան արշավանքները աղետալի հետևանքներ ունեցան Կիլիկիայի հայկական իշխանության համար։ Ռուբինյան գերդաստանի հաջորդ իշխանին վիճակված էր, այդ ավերակների վրա հայոց պետականությունը վերականգնելու անհնարին թվացող գործը, որը ստանձնեց Թորոս Բ-ը։
Վերադարձ Կիլիկիա
խմբագրելԼևոն Ա-ի որդի Թորոսը կարողանում է խույս տալ գերությունից և վերադառնալ Կիլիկիա։ Միջնադարյան աղբյորները տարբեր տարիներով են թվագրում Թորոսի վերադարձը և Հայոց իշխանապետության վերականգնման ժամանակը։ Այնուամենայնիվ հետազոտողների մեծամասնության կարծիքով Թորոսը հայրենիք է վերադարձել Հովհաննես Կոմնենոս կայսեր մահից հետո, այն է 1143-1145 թվականներին[1]։ Շուրջ 1144 թվականին, փախչելով Կոստանդնուպոլսի պատանդությունից և վերադառնալով Կիլիկիա, Թորոս իշխանը ապաստանում է Աթանասիոս ասորի մետրոպոլիտի մոտ, որը նրան օգնություն է ցույց տալիս իր հայրենի իշխանությունը վերանվաճելու գործում[2]։Աթանասը գտնվում էր Մարում և նարան դեռևս Լևոն Ա-ի կառավարման ժամանակ Թորոսը վստահում էր։ Սուրբ եպիսկոպոսը նրան նվերներ և մեկ ձիու փող է տալիս[3]։ Երբ նա երիվար է ունենում, տասներկու հոգի միանում են նրան, և նրանք գնում են Ամուդ կոչվող բերդը։ Բնակիչները իմանալով, որ եկել է իրենց տիրոջ որդին, բռնում են այնտեղ գտնվող հույներին, իսկ ամրոցը հանձնում են Թորոսին։ Իսկ, երբ դա իմացվեց, վախը պատեց հույներին ու թուրքերին[3]։ Այնուհետև Թորոսը 4-5 տարվա ազատագրական պայքարի արդյունքում տիրում է համարյա ողջ Կիլիկիային։ Ըստ Միքայել Ասորու հաղորդած տվյալների, արդեն 1148 թվականին Ռուբինյան իշխանապետությունը վերականգնվել էր։ Ինչպես գրում է Ֆ․ Շալանդոնը , Թորոսը «Հայսատանի անկախության հիմնադիրն էր»[1]։
Սակայն այստեղ հարց է առաջանում, որն ուղղակիորեն առնչվում է Թորոսի կողմից հայոց իշխանության գահին տիրելու փաստի իրավական կողմի հետ։ Խոսքը վերաբերում է գահաժառանգության իրավունքում որդիների ավագությանը։ Աղբյուներից միայն երեքն են, որոնք Լևոնի որդիներին թվարկում են ավագության կարգով և այդ երեք աղբյուրներն էլ կապված են Վահրամ Րաբունու վկայության հետ[1]։ Վահրամ Րաբունին նշում է , որ նախ ծնվել է Թորոսը, այնուհետև Ստեփանեն և Մլեհը, իսկ վերջում Ռուբենը[4]․
Նախ զԹորոս՝ մեծըն կոչեալ,
Եւ զՍտեֆանէն ՝պսակադրեալ. Ապա զՄլեհն՝ յառաջացեալ, Եւ զՌուբէնն զհետ եղեալ…- Վահրամ Րաբունի
|
Սակայն բազմաթիվ աղբյուրներ վկայում են նաև, որ Լևոն Ա-ի անդրանիկ որդին եղել է Կոստանդինը։ Եվ քանի որ Թորոսը հաջորդել է իր հորը Վահրամ Րաբունին եզրակացրել է, որ նա պետք է եղած լիներ անդրանիկ որդին, քանի որ դա էր գահաժառանգության հիմնական սկզբունքը[1]։ Այսպես հակառակ այս տեղեկություններին Սմբատ Սպարապետը իր Տարեգրքում նշում է, որ գերությունից վերադառնալու ժամանակ, այն է 1143-1144 թվականների[1], Թորոսը չափազանց երիտասարդ է եղել․
մանուկ մի Թորոս յորդւոցն Լեւոնի - Սմբատ Սպարապետ
|
Այս տեղեկության ճշմարտացիությունը կարող ենք բացատրել նաև այն հանգամանքով, որ Թորոսի դեմ իր երկու եղբայրները՝ Ստեփանեն և Մլեհը, գահընկեցության փորձեր են կատարել, որը խոսում է ոչ միայն իշխանատենչության մասին,այլ հնարավոր է նաև իրենց ավագության իրավունքների պաշտպանություն եղած լինի։ Սակայն վերջնական պատասխանի հանգելը շատ դժվար է, քանի որ աղբյուրներում հակասությունները բազմաթիվ են։
Թորոսը իշխանապետ
խմբագրելԹորոսը 1145 թվականին վերադառնալով Կիլիկիա վարում էր ակտիվ արտաքին քաղաքականություն։ Սակայն Բյուզանդիայի աչքերում նա ընդամենը հերթական հայ ապստամբն էր, որը նորից փորձում էր սասանել Կիլիկիայում հազիվ վերահաստատված կայսերական գերիշխանությունը[1]։ Մանուել կայսրը նրան ճնշելու նպատակով Կիլիկիա ուղարկեց բազմաթիվ փորձված զորավարների, որոնք, սակայն, մեկը մյուսի ետևից խայտառակ պարտություն կրեցին հայկական զորքերից։
Թորոսը իր տիրապետության տակ է առնում Լեռանային Կիլիկիայի մի մասը ներառյալ Վահկա և Ամուդ բերդերը։ Հայտնի ժամանակագիր Գիյոմ Տյուրոսցին Թորոսին ներկայացնում է՝
«Ամենահզոր հայ արքայազն՝ Թորոս »[5]
Գրիգոր Երեցը Թորոսին օժտում է «Պանսեւաստիոս» տիտղոսով[6], ինչը Ազատ Բոզոյանի ենթադրությամբ ՝ «կիլիկյան պայմաններում պետք է նշանակեր Կիլիկիայի բոլոր սեբաստոսներից առաջին, իսկ այդ պատվանվան կրողը՝ կառավարեր երկրամասը»[7]։
1151 թվականին նա ամուսնանում է Ռաբանի սենյորի դստեր հետ՝ դաշինք կնքելով Լատինական թագավորության հետ, բյուզանդացիներից հետ է վերադարձնում է Դաշտային Կիլիկիան։ Ռազմական գործողությունների ընթացքում գրավում է Մամեստիան, Անարզաբան, Տարսոնը, Մսիսը, Ադանան, Սիսը։
Մանուիլ I Կոմնենոսը հուսալով Բյուզանդիայի դաշնակիցներ Լամբրոնի իշխանների օգնության վրա Կիլիկիա է ուղարկում իր զորավար Անդրոնիկին։ Մտնելով Կիլիկիա բյուզանդական բանակը հանդիպում է Թորոսի զորքերին։ Կրելով մի շարք պարտություններ և ստանալով զգալի կորուստներ բյուզանդացիները դուրս են շպրտվում Կիլիկիայից։ Ռուբինյանները դաշինք են կնքում Հեթումյանների հետ։ Դաշինքը ամրապնդվում է Օշինի որդի Հեթումի և Թորոսի դստրերից մեկի ամուսնությամբ։
Կիպրոսի թալանը
խմբագրելԹորոսի դեմ Մանուել կայսրը լարեց նաև Իկոնիայի սուլթան Ռուֆնեդդին Մասուդին (1116-1156) և Անտիոքի պրինց Ռեյնալդ Շատիյոնցուն (1153-1160)[1]։ Սակայն, Թորոսը կարողացավ հաջողությամբ հակահարված տալ նրանց, և դեռ ավելին, դաշինք կնքեց Ռեյնալդի հետ, վերջինիս պարտադրեց համատեղ արշավանք ձեռնարկել դեպի Կիպրոս և ավարի մատնել բյուզանդական այդ հարուստ նահանգը[1]։ Ըստ պայմանավորվածության Մանուելը պետք է դրամական օգնություն ցույց տար ռազմական գործողությունների ընթացքում սննկացած և պարտքերի մեջ խրված Ռեյնալդին, սակայն նա չկատարեց պայմանավորվածությունները։ Ռեյնալդը որոշեց խլել գումարը Մանուելից հանցավոր ճանապարհով համագործակցելով Թորոս Բ-ի հետ՝ հարձակվել և թալանել Կիպրոսը։ Թորոսը վրեժով լցված համաձայնեց օգնել.[8][9], ըստ անհայտ ժամանակագրի Անտիոքի դուքսը և հայ իշխանը «անցան» ամբողջ կղզու տարածքով հյուսիսից հարավ, ավերելով և թալանելով ամեն ինչ իրենց ճամփին։ Ռեյնալդը և Թորոսը վերադարձան Կիպրոսից հարուստ ավարով։
Կիլիկիայի և Անտիոքի միասնական ուժերը մի շարք հաջող ռազմական գործողություններ են կրկին կազմակերպում Բյուզանդիայի դեմ, գերում են հույն հրամանատար Միքայել Վռանին։
Կիլիկիայի պայամանագիրը Բյուզանդայի հետ
խմբագրելՄանուելը տեսնելով, որ Թորոսը անկառավարելի է դարձել, ստիպված կազմակերպում է նոր արշավանք դեպի Կիլիկիա և Սիրիա, գրավում է Դաշտային Կիլիկիան։ Այդ ժամանակ Թորոսը նահանջում է լեռներ[6]։ Ռեյնալդը անցնում է Մանուելի կողմը։ Քիչ հետո Թորոսը և Մանուիլը հաշտության պայմանագիր են կնքում։ Թորոսը ընդունում է կայսերական մի շարք պարտավորություններ, իսկ Կիլիկիայում տեղակայվում է բյուզանդական կայազոր[10]։ Իր հնազանդության դիմաց Մանուել կայսր կողմից արժանացավ սեբաստոս տիտղոսի։ Այդ տիտղոսը հայ իշխանին ընդամենը միայն իրավունք էր տալիս որպես բյուզանդական պաշտոնյա կառավարել կայսրությանը պատկանող տարածքը[1]։
Առաջիկա 10 տարիների ընթացքում Կիլիկիայում նշանակվում էին բյուզանդացի տեղապահներ։ 1162 թվականին տեղապահ Անդրոնիկ էվֆորբենոսը կազմակերպում է Թորոսի եղբայր՝ Ստեփանի սպանությունը։ Չնայած նրան, որ Անդրոնիկը փոխարինվում է զորավար Կալամանոսով Թորոսը չի փոխում վրեժխնդիր լինելու մտադրությունները։ Նոր տեղապահ է նշանակվում Աքհուսին, վերջինս մտերմանում է Ներսես Շնորհալու հետ։ Սակայն հետագայում Բյուզանդացիները աքսորում են Աքհուսին։ Մանուիլը նոր տեղապահ է նշանակում 15 տարի առաջ Կիլիկիայում ջախջախված Անդրոնիկին։ Վերջինս ծառայությունը կատարելուց հետո վերադառնում է Բյուզանդիա։ Մանուիլը նրան փոխարինում է Կալամանոսով վերջինիս վրա դրված էր Թորոսին գահընկեց անելու պարտականությունը։ Սակայն այդ ծրագրերը անհաջողության են մատնվում Մլեհը գերեվարում է Կալամանոսին։
Մահ
խմբագրել1168 թվականին մահանում է Թորոս Բ-ն[7]։ Նրան հաջողվեց վերացնել կախվածությունը Բյուզանդիայից և ի վերջո հիմք դրեց հայկական ինքնավարությանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Տեր-Պետրոսյան, Լևոն (2007). Խաչակիրները և հայերը (PDF). Vol. Հատոր Բ. Երևան. էջեր 112–127. ISBN 978-99941-2-075-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Տեր-Պոտրոսյան, Լևոն (1989). Ասորիների դերը հայկական Կիլիկիո մշակութային կեանքում ԺԲ -ԺԳ դարերում. Վենետիկ-Սուրբ Ղազար: Հայագիտական մատենաշար <<Բազմավեպ>> թիվ 28. էջ 6.
- ↑ 3,0 3,1 Մութաֆյան, Կլոդ (2001). Կիլիկիան կայսրությունների խաչմերուկում. Երևան: Նաիրի. էջ 386. ISBN 5-550-01248-0.
- ↑ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԱՐԱՄ (2022). ՄԼԵՀ ՌՈՒԲԻՆՅԱՆ ԻՇԽԱՆԱՊԵՏ ԿԻԼԻԿԻՈ ՀԱՅՈՑ (PDF). Երևան: ԵՊՀ հրատ․. էջ 35. ISBN 978-5-8084-2553-8.
- ↑ Клод Мутафян // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// Русское издание «Последнее королевство Армении» // Изд-во «Бородино» стр. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
- ↑ 6,0 6,1 Մատթոս Ուռհայեցի (1973). Ժամանակագրություն (PDF). Երևան: Հայաստան. էջեր 284–293.
- ↑ 7,0 7,1 Բոզոյան, Ազատ (1988). Բյուզանդիայի արևելյան քաղաքականությունը և Կիլիկյան Հայաստանը. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. էջ 203.
- ↑ Runciman, Steven. A History of the Crusades – Volume II.: The Kingdom of Jerusalem and the Frankish East: 1100–1187.
- ↑ Ghazarian, Jacob G. The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080–1393).
- ↑ Կլոդ Մութաֆյան // Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle// «Հայկական վերջին թագավորությունը» // «Mediacrat» էջ. 30-33 (161) 2009 г. ISBN 978-5-9901129-5-7
Գրականություն
խմբագրել- Baldwin, Marshall W.: The Latin States under Baldwin III and Amalric I, 1143–1174 (in: Setton, Kenneth M. (General Editor) – Baldwin, Marshall W. (Editor): A History of the Crusades – Volume I: The First Hundred Years; The University of Wisconsin Press, 1969, Madison, Milwaukee, and London; ISBN 978-0-299-04834-1)
- Ghazarian, Jacob G: The Armenian Kingdom in Cilicia during the Crusades: The Integration of Cilician Armenians with the Latins (1080–1393); RoutledgeCurzon (Taylor & Francis Group), 2000, Abingdon; ISBN 0-7007-1418-9
- Runciman, Steven: A History of the Crusades – Volume II.: The Kingdom of Jerusalem and the Frankish East: 1100–1187; Cambridge University Press, 1988, Cambridge; ISBN 0-521-06162-8
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 207)։ |
Կատեգորիա:Ռուբինյաններ Կատեգորիա:Կիլիկյան Հայաստանի իշխաններ Կատեգորիա:Ռուբինյան արքայատոհմի ներկայացուցիչներ Կատեգորիա:12-րդ դարի հայեր