Բացել գլխավոր ցանկը

Բակուր Ա (ծն. և մահ.թթ. անհայտ), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 161-162 թվականներին։

Բակուր Ա
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ՏոհմԱրշակունիներ
գերիշխան
Կրոնական հավատքներՀայկական դիցաբանություն

Գահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամբ, հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։

Տրդատ իշխանի գլխավորությամբ հայոց ապստամբությունը Հռոմին հարկադրել է հրաժարվել Մեծ Հայքը Հռոմեական նահանգ դարձնելու մտադրությունից։ Մարկոս Ավրելիոս կայսրը հայկական գահը կրկին հանձնել է Սոհեմոսին։ Բակուրը եղբոր՝ Միհրդատի հետ տարվել է Հռոմ և որդեգրվել Ավրելյան տոհմում։ Բակուրը ձևականորեն շարունակել է կրել «Թագավոր Հայոց Մեծաց» տիտղոսը և համարվել հայկական գահի հավակնորդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png