Գրիգոր Երեց (Քեսունցի, մոտ 1100, Կեյսուն, Եփրատես - մոտ 1170), հայ ժամանակագիր։

Գրիգոր Երեց
Ծնվել էմոտ 1100
Կեյսուն, Եփրատես
Մահացել էմոտ 1170
Ազգությունհայ
Մասնագիտությունժամանակագիր
Տիրապետում է լեզուներինհայերեն

Գործունեություն խմբագրել

Ծնվել և գործել է Կիլիկիայի Քեսուն քաղաքում, որի համար կոչվում Է Քեսունցի[1]։ Գրել Է Մատթեոս Ուռհայեցու «ժամանակագրության» շարունակությունը[2]՝ շարադրելով 1137-1163 թվականներին Կիլիկիայում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձությունները, Բյուզանդական կայսրության, խաչակիրների և սելջուկ սուլթանների հետ Ռուբինյանների փոխհարաբերությունները, Մոսուլի Զանգի ամիրայի կողմից Եդեսիայի գրավումը և այլն։ ժամանակագրության մեջ ուշագրավ Է Քեսունի և Մարաշի իշխան Բալդուինի զոհվելու (1148) առթիվ Բարսեղ Վարդապետի դամբանական ողբը, որն ունի գեղարվեստական արժեք։ Դեպքերի նկատմամբ Գրիգոր Երեցը հանդես Է բերել որոշակի վերաբերմունք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Գ, էջ 67․
  2. «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 558.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 214