Կոստանդին II (1300 կամ 1297, Կիպրոս - նոյեմբերի 17, 1344(1344-11-17), Ադանա), Կիլիկիայի թագավորության արքա (1342-1344)։ Հաջորդել է Կիլիկիայի թագավորության արքա Լևոն IV Մեղսագործ Հեթումյանին (1320-1342)։ Կոնստանդին II-ին Կիլիկիայի թագավորության գահին հաջորդել է Նղրի տեր Կոնստանդին III-ը (1344-1363

Կոստանդին Գ
Իշխանություն1342 - 1344
Թագադրում1343
Զինվորական կոչումգեներալ
Ծնվել է՝1300 կամ 1297
ԾննդավայրԿիպրոս
Մահացել է՝նոյեմբերի 17, 1344(1344-11-17)
Վախճանի վայրԱդանա
Երկիր Կիպրոսի թագավորություն և Բյուզանդական կայսրություն
Ազգությունհայ
ՀաջորդողԿոստանդին Դ
ՈւղեկիցԹեոդորա Սիրգիաննաինա
ՏոհմԼուսինյաններ
ՀայրԱմորի Բ Լուսինյան
ՄայրԶաբել II
ԵրեխաներԶաբել Լուսինյան
Կոստանդինի զինանշանը՝ Լուսինյանների, Երուսաղեմի և Կիլիկյան զինանշանների համադրումն է։

Կիպրոսի թագավոր Ամորի II Լուսինյանի և Զաբել Հեթումյանի որդին։

1310 թվականին հոր դավադրական սպանությունից հետո մոր և 4 եղբոր հետ ապաստանել է Կիլիկիայում և ապրել Լևոն IV-ի արքունիքում, ապա՝ Կոստանդնուպոլսում։ Մինչև Կոստանդնի վերադարձը առժամանակ կառավարել է նրա եղբայրը՝ Ջիվան Լուսինյան պայլը։ Կոնստանդինը երկիր ժամանեց 1343 թվականի աշնան սկզբին և իր հետ բերեց ոչ միայն ընդգծված արևմտամետ բարքեր ու սովորություններ, այլ նաև` 300 հոգանոց և հիմնականում ֆրանսիացիներից կազմված մի բավականին մարտունակ պահակախումբ։ Կոնստանդինը, հայերի ոչ այնքան բուռն, բայց այնուհանդերձ համաձայնությամբ, հռչակվեց Կիլիկիայի թագավորության արքա։ Սիսում հաստատված Կոնստանդին II-ը միանգամից որդեգրեց ընդգծված արևմտամետ քաղաքականություն, սկսեց կաթոլիկություն քարոզել և հալածանքների սկիզբ դրեց հակաունիթորների նկատմամբ` սրելով թագավորության ներքաղաքական դրությունը։ Նորընծա արքան Կիլիկիայի թագավորությունը դիտարկում էր ընդամենը միայն որպես Լուսինյանների ֆրանսիական տիրույթներից մեկը և, ձգտելով կտրել այն հայ իրականությունից, նպատակ ուներ Հայոց թագավորությունը վերածել եվրոպական արևելյան քաղաքականության ընդամենը միայն մի գործիքի։ Բացի այս, նորընծա արքան երկրի ղեկավար բոլոր պաշտոններում նշանակեց հայ իրականությունից կտրված եվրոպացիների` դրանով իսկ վերջնականապես իր դեմ տրամադրելով սեփական հպատակներին։ Գահակալությունից արդեն մի քանի ամիս անց Կոնստանդին II-ը հասավ նրան, որ սեփական արքայից դժգոհ մնացին թագավորության գրեթե բոլոր հպատակները, բացառությամբ, իհարկե, կաթոլիկությունն ընդունած փոքրաթիվ հայերի և ղեկավար պաշտոնների հասած եվրոպացիների։ Դժգոհների մեջ իրենց վճռականությամբ և անզիջում կեցվածքով հատկապես առանձնանում էին հակաունիթորները, որոնք այդ տարիներին շատ ուժեղ էին ու վայելում էին Կիլիկիայի բնակչության բացարձակ մեծամասնության աջակցությունը։ Լարվածությունը Հայոց թագավորության ներսում ավելի էր ուժեղանում և բանը հասել էր նույնիսկ նրան, որ Կոնստանդին II-ը Սիսից տեղափոխվել է Ադանա։ Արդյունքում, փորձելով գոնե որևէ կերպ հասնել միանձնյա ու իրական իշխանության և ի վերջո կյանքի կոչել իր ծրագրերը, Կոնստանդին II-ը հաշտություն կնքելու պատրվակով հրավերներ ուղարկեց հակաունիթորներին` պատվիրելով վերջիններիս 1344 թվականի նոյեմբերի կեսերին հավաքվել Ադանայում։ 1344 թվականի նոյեմբերի 17-ին հակաունիթորների հիմնական առաջնորդներն արդեն Ադանայում էին։ Հենց նույն օրը երեկոյան էլ Կոնստանդին II-ը տեղի արքայական դղյակում ընդունեց հակաունիթորներին և, այդպես էլ չկարողանալով համաձայնության գալ նրանց հետ, իր պահակախմբին հրամայեց ձերբակալել վերջիններիս։ Հայկական յուրօրինակ «Բարդուղոմեոսյան գիշեր» կազմակերպելը, սակայն, այս անգամ չստացվեց, ընդ որում ոչ միայն չստացվեց, այլև ծրագրվածը շուռ եկավ հենց իր իսկ կազմակերպիչների դեմ։ Իրադարձությունների մանրամասները մեզ չեն հասել, բայց արդյունքը հայտնի է՝ Օշին Հեթումյանի, Կոնստանդին Հեթումյանի և վերջինիս եղբայր Հեթումի գլխավորությամբ զենքի դիմած հակաունիթորները ոչ միայն գլխովին ոչնչացրին ֆրանսիացիներից կազմված արքայական պահակախումբը, արդյունքում այս վարձկաններից և ոչ մեկը չփրկվեց, այլև սպանեցին հենց իրեն` անհաջողության մատնված այս գործողությունը կազմակերպած Կոնստանդին II-ին[1][2][3][4][5]։

Այսպիսով՝ վճռականորեն տրամադրված հակաունիթորները իշխանությունը Հայոց թագավորությունում վերջնականապես իրենց ձեռքը վերցրին և հենց հաջորդ իսկ օրը Օշին Հեթումյանի ու մյուս հակաունիթորների աջակցությամբ և համաձայնությամբ Կիլիկիայի թագավորության արքա դարձավ Նղրի տեր Կոնստանդինը` Կոնստանդին III-ը (1344-1363)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդին Գ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 613
  1. Հովհաննես Դարդել «Ժամանակագրություն Հայոց», գլուխ 37, 39
  2. Հեթում II-ի Երկրորդ Շարունակող «Տարեգրություն»
  3. Սամվել Անեցու Շարունակող «Ժամանակագրություն 1425 թվականի»
  4. Ավետիք Տիգրանակերտցի «Գիրք պատմության»
  5. Աբուլ-Ֆիդա «Համառոտ պատմություն մարդկային ցեղի»