Կիպրոս (կղզի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիպրոս (այլ կիրառումներ)
Կիպրոս (հուն․՝ Κύπρος, թուրք.՝ Kıbrıs, անգլ.՝ Cyprus), կղզի Միջերկրական ծովում: Աշխարհագրորեն գտնվում է Ասիա աշխարհամասում։ Գտնվում է 380 կմ Եգիպտոսից, 105 կմ Սիրիայից և 75 կմ Թուրքիայից հեռավորության վրա։ Կղզու վրա կա երեք պետություն, որոնցից մեկը՝ Ակրոտիրի և Դեկելիան, հանդիսանում են Մեծ Բրիտանիայի ռազմական բազան Միջերկրական ծովում:
![]() | ||
Երկիր | ![]() ![]() ![]() | |
Ջրատարածություն | Միջերկրական ծով | |
Մակերես | 9251 կմ2 | |
Երկարությունը | կղզու երկարությունը կմ | |
Լայնությունը | կղզու լայնությունը կմ | |
Ամենաբարձր կետը | Օլիմբոս (1952 մ.) մ | |
Բնակչություն (2006) | 1 058 300 մարդ | |
Բնակչության խտությունը | 114,398 մարդ/կմ2 | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
Կիպրոս կղզու վրա է գտնվում նաև Կիպրոսի Հանրապետությունը, որից անկախություն է ուզում ձեռք բերել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը: Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչել է բացառապես Թուրքիան:
ԱշխարհագրությունԽմբագրել
Կղզին ձգվում է 240 կմ հեռավորության վրա, արևելքից արևմուտք, իսկ հարավից հյուսիս՝ առավելագույն լայնությունը 100 կմ։ Կղզու տարածքը կազմում է 9251 կմ²[1]:
Կղզու վրա գտնվող երկրներից ամենամեծ չափաբաժինը հասնում է Կիպրոսի Հանրապետությանը: Ամբողջ կղզու 57,6%-ը պատկանում է Կիպրոսին: 36%-ը մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսին և միայն 3,7% Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) բուֆերային տարածք հանդիսացող Ակրոտիրի և Դեկելիային (Մեծ Բրիտանիա)։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների Կիպրոսի Հանրապետությունում ու Ակրոտիրի և Դեկելիայում միյասիան ապորւմ են 838 897 մարդ[2]: Կիպրոսի Հանրապետության պաշտոնական լեզու համարվում է անգլերենը և հունարենը:
Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում ապորում են 265 100 մարդ[3]: Հյուսիսային Կիպրոսի պաշտոնական լեզու համարվում է թուրքերենը և անգլերենը: Մեծ տարածում ունի նաև հունարենը:
Կենդանական աշխարհԽմբագրել
Կիպրոսի բնությունը այդքան էլ հարուստ չէ և այստեղ չկան բազմատեսակն կենդանիներ, որոնք բնորոշ են բացառապես Կիպրոսին: Էնդեմիկ կենդանատեսակներից այստեղ ապրում են միայն Փոքրասիական վայրի ոչխարները՝ մուֆլոնները: Վերջին տարիներին մուֆլոնների թիվը Կիպրոսում (նաև Հայաստանում) կտրուկ նվազել է և Կիպրոսի կառավարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում կենդանիներին ոչնչացման եզրից հանելու համար։
Անտառային գոտիներում, լեռնոտ շրջաններում հանդիպում են աղվեսներ և լեռնային նապաստակներ: Լեռների ստորոտներին հանդիպում են մողեսներ, կարիճներ և օձեր: Բացառիկ տեսակներից այստեղ հազվադեպ հանդիպում են քամելեոններ: Կիպրոսում հանդիպում են գորտերի մի քանի տեսակներ։
ԿլիմաԽմբագրել
Կլիման արևադարձային է և տարվա ընթացքում ջերմաստիճանը չի լինում բացասական։
Տարվա եղանակ | Առավոտյան ջերմաստիճան | Երեկոյան ջերմաստիճան |
---|---|---|
ձմեռ | 10-20 °C | 5-12 °C |
գարուն | 20-30 °C | 15-20 °C |
ամառ | 25-40 °C | 25-35 °C |
աշուն | 15-30 °C | 10-20 °C |
ԳրականությունԽմբագրել
- Franz Georg Maier: Cypern – Insel am Kreuzweg der Geschichte. München 1982, ISBN 3-406-09089-3.
- Pavlos Tzermias: Geschichte der Republik Zypern. Francke, Tübingen 2004, ISBN 3-7720-8060-X.
- Julia Chatzipanagioti: Griechenland, Zypern, Balkan und Levante. Eine kommentierte Bibliographie der Reiseliteratur des 18. Jahrhunderts. 2 Bde. Lumpeter & Lasel, Eutin 2006, ISBN 3-9810674-2-8.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Կիպրոսի կայքը ռուսերեն տարբերակով (ռուս.)
- ↑ Կիպրոսի 2011 թվականի մարդահամար մարդահամարի տվյալներ
- ↑ Հյուսիսային Կիպրոսի 2006 թվականի մարդահամար
Արտաքին հղումներԽմբագրել
- Տեղեկատվություն Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի մասին
- Կիպրոսի մասին հանրագիտարանում, չորրորդ հրատարակչություն, 1885–1892
- Կիպրոսի հակատամարտություն Archived 2011-08-13 at the Wayback Machine.
- Կիմրոս — գերմանական թերթը կղզու մասին (գերմ.)
- ՄԱԿ-ի և Կիպրոսի հարաբերություններ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կիպրոս (կղզի) կատեգորիայում։ |