Կոստանդին Ա
Կոստանդին Ա Ռուբինյան, Ռուբինյան (ոչ վաղ քան 1050 և ոչ ուշ քան 1055 - 1102[1]), Կիլիկիայի Հայոց իշխան 1095 թ.–ից։
Կոստանդին Ա | |
---|---|
Սարերի արքա | |
![]() | |
Իշխանություն | 1095 - 1100 |
Լրիվ անուն | Կոստանդին Ա Ռուբինյան |
Ծնվել է՝ | մոտ 1050 |
Մահացել է՝ | 1100 |
Ազգություն | հայ |
Տոհմ | Ռուբինյաններ |
գահի խնամակալ | |
Հայր | Ռուբեն Ա[1] |
Մայր | անհայտ |
Երեխաներ | Թորոս Ա[1], Լևոն Ա[1], Բեատրիս[1][2] և Leo, Prince of Armenia?[2] |
Ռուբեն Ա–ի որդին և հաջորդը։
Սելջուկյան թուրքերից ու բյուզանդացիներից ազատագրեց Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թ.–ին՝ Լեռնային Կիլիկիայում ռազմական կարևորություն ունեցող Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ։ Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդեսիայի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար ստացավ դքսի և մարկիզի տիտղոսներ։ Դստերը կնության տվեց Եդեսիայի կոմս Ժոսլինին (Ջոսլին) և փոխօգնության դաշինք հաստատեց նրա հետ։ Կոստանդինի շիրիմն ամփոփվել է Կաստալոն վանքում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
- ↑ 2,0 2,1 Lundy D. R. The Peerage
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 613)։ |