Ռուբեն Գ (1145[1], Դրազարկի վանք, Ադանայի մարզ, Թուրքիա - մայիսի 6, 1187, 1187[1] կամ 1186, Դրազարկի վանք, Ադանայի մարզ, Թուրքիա), Կիլիկիայի Հայոց իշխան 1175 թվականից։ Ռուբինյանների ազգատոհմից։ Իշխան Ստեփանեի և Հեթումյան դշխուհի Ռիթայի ավագ որդին։ Հոր եղերական վախճանից հետո մոր և կրտսեր եղբայր Լևոնի հետ դաստիարակվել և կրթվել է քեռու՝ Բակուրան իշխանի մոտ։ Գահ է բարձրացել հորեղբոր՝ Մլեհի դավադրական սպանությունից հետո։ Գահակալման սկզբին մահապատժի է ենթարկել Մլեհի դավադիրներին, զսպել որոշ իշխանների անջատամետ ձգտումները, Բյուզանդիայից ազատագրել Ադանա և Մսիս քաղաքները։ Մանուիլ I կայսեր մահից հետո Ռուբենը վերացրել է կայսրության վերջին հենակետները Դաշտային Կիլիկիայում, բյուզանդական տարրից մաքրել ծովեզերքը։ 1182 թվականին պաշարել է Հեթումյան հզոր և դեռևս կիսանկախ իշխանության կենտրոն Լաբրոնը։ Ռուբենի դեմ երկարատև պայքարում Հեթումյաններն օգնություն են խնդրել Անտիօքի դուքս Բոհեմունդից։ Վերջինս խաղաղության պայմանագիր կնքելու պատրվակով, 1185 թվականին Ռուբենին հրավիրել է Անտիոք, խարդախորեն ձերբակալել է նրան և իր զորքով ներխուժել Դաշտային Կիլիկիա։ Սակայն, հանդիպելով Ռուբենի եղբոր՝ հայկական զորաբանակի զորավար Լևոնի հակահարվածին, Բոհեմունդը նահանջել է։ 1187 թվականին Լևոնը փրկագնել է Ռուբենին, բայց վերջինս գահը կամովին հանձնել է եղբորը՝ Լևոնին, և նվիրվել կրոնին։

Ռուբեն Գ
Բազմակողմանի զարգացած մարզիկ
Իշխանություն1145 - 1187
Թագադրում1145
Լրիվ անունՌուբեն Ռուբինյան
Ծնվել է՝մոտ 1145
ԾննդավայրԴրազարկի վանք, Ադանայի մարզ, Թուրքիա
Մահացել է՝1187 մայիսի 6, Դրազարկի վանքում
Վախճանի վայրԴրազարկի վանք, Ադանայի մարզ, Թուրքիա
Դրազարկի վանք
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ՀաջորդողԼևոն Բ
ՈւղեկիցIsabella of Toron
ՏոհմՌուբինյաններ
միապետ և քաղաքական գործիչ
ՀայրՍտեփան Ռուբինյան
ՄայրՌիթա
ԵրեխաներԱլիծ Ռուբինյան և Փիլիպպինե Ռուբինյան

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 8  
Նախորդող
Մլեհ Ռուբինյան

11701175'

Կիլիկիայի իշխան
Ռուբեն Գ Ռուբինյան 1145-1187

Հաջորդող
Լևոն Բ Ռուբինյան 1199-1219