Կոստանդին Բ Հեթումյան[Ն 1], երբեմն կոչվում է Կոստանդին Ա[Ն 2] կամ Կոստանդին Գ[Ն 3] (հունվարի 11, 1277[2] - 1310, Կոստանդնուպոլիս), Հայոց թագավոր Կիլիկիայի հայկական թագավորությունում 1298 - 1299 թվականներին, Հեթումյանների թագավորական տնից։

Կոստանդին Բ
Կիլիկիայի Հայկական Թագավորության Թագավոր
Կոստանդին Բ Արքայի դրամը
Իշխանություն12981299
Թագադրում1298
ՀանձնումՀեթում Բ
ՏիտղոսներՏեր Կապանի
Ծնվել է՝հունվարի 11, 1277
Մահացել է՝1310
ՆախորդՍմբատ Ա Հեթումյան
ՀաջորդողՀեթում Բ
ՏոհմՀեթումյաններ
գերիշխան
ՀայրԼևոն Գ[1]
ՄայրԿեռան

Լևոն Գ-ի և Կեռան թագուհու որդին, Կիլիկիայի Հայոց թագավորության արքաներ՝ Հեթում Բ-ի, Թորոս Գ-ի և Սմբատ Ա-ի եղբայրը։

Կենսագրություն

խմբագրել

Կոստանդինը ծնվել է 1277 թվականին Լևոն Գ թագավորի և Կեռան[3] թագուհու ընտանիքում։ Սերվում է Հեթումյանների թագավորական տոհմից, և իշխում էր Կապան ամրոցում։ 1296 թվականին, իր եղբայրեների՝ թագավորներ Հեթում Բ-ի և Թորոս Գ-ի հեռանալուց հետո, Կոստանդինը օգնեց իր մյուս եղբորը՝ Սմբատին, զավթել իշխանությունը երկրում։ Սմբատ Գ-ն իր Հեթում Բ և Թորոս Գ եղբայրներին բանտարկելով բռնագրավեց գահը։ Նա այն իշխանավորներից ու հոգևորականներիղ մեկն էր, ովքեր թագադրեցին Սմբատ Ա-ին Սիս քաղաքում[4]։ Սմբատի կառավարման ժամանակ Կիլիկիա են ներխուժել եգիպտական մամլուգները, ովքեր ոչնչացնելով մի շարք գյուղեր, սպանել և ստրկության են տարել բազմաթիվ բնակիչների։ Երկրի պաշտպանության անկարողությունը առաջացրեց մեծ փոթորիկ դժգոհ ժողովրդի ու ազնվականության մեջ։ Այդ նույն ժամանակահատվածում, Սմբատ Ա-ի հրամանով, Բարձրաբերդի բանտում սպանվում է նրանց եղբայրը Թորոս Գ-ն։ Այս ամենի հետևանքով, 1298 թվականի հունվարին Կոստանդինը զորքի գուխն անցած՝ տապալում է իր եղբորը՝ բռնակալ Սմբատին և ինքն է զբաղեցնում նրա տեղը։ Իշխանության գալուց մեկ տարի անց, 1299 թվականին, Կոստանդինը գահը վերադարձնում է իր ավագ եղբորը՝ Հեթում Բ-ին, ազատ արձակելով նրան բանտից։ Հեթում Բ-ն իշխանության գալով, հաշտեցրեց Կոստանդինին Սմբատի հետ և երկու եղբայրներին՝ ուղարկեց Կոստանդնուպոլիս[5]։

Ըստ մեկ այլ վարկածի՝ 1299 թվականին Կիլիկիայի զորքը ուզեց նորից Հեթումին գահ բարձրացնել, Կոստանդինը ապստամբեց, սակայն հաղթվեով, ձերբակալվեց և Կոստանդնուպոլիս գերի ուղարկվեց։ Հեթումի մահից հետո 1305 թվականին ազատվեց բանտից, բայց Կիլիկիա չուզեց վերադառնալ։

Կյանքի վերջին տարիները ապրեց Կոստանդնուպոլսում և այնտեղ էլ մահացավ 1310 թվականին։

Կոստանդինի անունով և պատկերով դրվագվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ։

Նշումներ

խմբագրել
  1. երբեմն արքայի անունը գրվում է ռուսական ոճով՝ Կոստանտին
  2. Մի շարք պատմաբաններ թագավորների համարակալումը սկսում են 1198 թվականից, երբ Կիլիկիայի իշխանը թագադրվեց համաձայն արևմտաեվրոպական ավանդույթների։ Հետևաբար Կոստանդին Բ-ին երբեմն անվանում են Կոստանդին Ա
  3. Որոշ պատմաբաններ համարակալումը սկսում են Կիլիկիայի հայկական թագավորության հիմնադրման օրից (1080 թ.), հաշվի առնելով համարակալման մեջ Թորոս Ա-ի (? - 1129/1130) որդուն - Կոստանդինին, որը մահացել էր հոր մահվանից մի քանի ամիս անց։ Դրա համար Կոստանդին Բ-ին երբեմն անվանում են Կոստանդին Գ։ Սակայն այլ աղբյուրներ հարցականի տակ են դնում նրա գոյությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ձեռ. օշ. 100 ա
  3. Ա. Գ. Սուքիասյան, 2009, էջ 84—85
  4. Charles Cawley. «Chapter 3.KINGS of ARMENIA (CILICIAN ARMENIA) (FAMILY of HETHUM). KINGS of ARMENIA 1226-1341». Medieval Lands. Foundation of Medieval Genealogy. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 9-ին.
  5. Կ. Մութաֆյան, 2009, էջ 73—75

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայոց անձնանունների բառարան, Հր. Աճառեան։ ԵՊՀ, Երևան, 1944, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 665
  • Պատմություն Կիլիկիայի 212.
  • Պատմություն Լամբրոնի 243.
  • Սմբատ պատմիչ 127, 136
  • Սամուել Անեցի շար. 153-155, 164-165
  • Մին. համդ. 46, 48, 49
  • Անանուն ժամանակագրություն, 28 (2 անգամ հիշվում է Տնդին ձևով), 29 (ևս մեկ անգամ հիշվում է այդպես)
  • Զարբհանալեան Գ., Հին դպրութեան պատմութիւն 90.
  • Մ. արքեպ. Օրմանեան, Ազգապատում, Հատոր Ա, Պոլիս, 1815

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստանդին Բ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 613