Ազատ Արտաշի Բոզոյան (հոկտեմբերի 10, 1954(1954-10-10), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բյուզանդագետ, հայագետ, պատմական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր։

Ազատ Բոզոյան
Ծնվել էհոկտեմբերի 10, 1954(1954-10-10) (69 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբյուզանդագետ, հայագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ և Գևորգյան Հոգևոր Ճեմարան
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1977)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1995)

Կենսագրություն

խմբագրել

Ազատ Արտաշի Բոզոյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 10-ին Բաքու քաղաքում։ 1977 թվականին ավարտելի է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1995 թվականին հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունների վավերագրերը (1165-1178)» թեմայով։ 1997-1998 թվականներին դասավանդել է ԵՊՀ-ում։ 1995-2005 թվականներին պաշտոնավարել է որպես ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելք բաժնի վարիչ, իսկ 2002 թվականից, միաժամանակ Մայր Աթոռ Ս. էջմիածնի «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնի տնօրեն։ 2001 թվականից դասավանդում է Գևորգյան հոգևոր ճեմարանում։

Գիտական հետաքրքրություններ

խմբագրել

Ազատ Բոզոյանի գիտական հետաքրքրությունների ոլորտը լայն է։ Նրա ուսումնասիրությունները վերաբերում են Մերձավոր Արևելքի, Բյուզանդիայի, Կիլիկյան Հայաստանի պատմությանն ու սկզբնաղբյուրներին, քույր եկեղեցիների հետ Հայոց եկեղեցու փոխհարաբերություններին, միջնադարյան վավերագիտությանը, կանոնագիտությանը և այլ խնդիրների։

Աշխատություններ

խմբագրել

Մենագրություններ

խմբագրել
  • Բոզոյան, Ա., Բյուզանդիայի արևելյան քաղաքականությունը և Կիլիկյան Հայաստանը ԺԲ դարի 30-70-ական թվականներին, Երևան, 1988։
  • Բոզոյան, Ա., Հայ-բյուզանդական եկեղեցական բանակցությունների վավերագրերը (1165-1178), Երևան, 1995։
  • Բոզոյան, Ա. Ա., Տեր-Ղևոնդյան, Վ. Ա., Շուքուրով, Ռ. Մ., Դանիելյան Գ. Գ., Կիլիկյան Հայաստանը սահմանակից պետական միավորների ընկալումներում (Պատմաբանասիրական ակնարկներ), Երևան 2016։

Հրատարակության պատրաստած գրքեր

խմբագրել
  • Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետը և իր ժամանակը (2003 թ. հունիսի 3-5, Հաղպատի վանք, Գիտաժող. նյութեր), հրատ. պատրաստեց՝ Ա. Բոզոյան, Ս. Էջմիածին 2004։
  • Ներսես վրդ. Մելիք-Թանգյան, Հայոց եկեղեցական իրավունքը, հրատ. պատրաստեց՝ Ա. Բոզոյան, Ս. Էջմիածին 2011։
  • Վահան վրդ. Բաստամյանց, Կանոնագիտական երկեր, հրատ. պատրաստեց՝ Ա. Բոզոյան, Ս. Էջմիածին 2016։

Արտաքին հղումներ

խմբագրել