Կլոդ Մութաֆյան

հայ հայագետ, պատմաբան, մաթեմատիկոս

Կլոդ Մութաֆյան (հուլիսի 27, 1942(1942-07-27)[1], Կլամար), ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[2], Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր։

Կլոդ-Արմեն Մութաֆյան
ֆր.՝ Claude Mutafian
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 27, 1942(1942-07-27)[1] (79 տարեկան)
ԾննդավայրԿլամար
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԱզգությունՀայ
ԿրթությունՓարիզի համալսարան, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան (2002) և Բարձրագույն նորմալ դպրոց (1966)
Գիտական աստիճանagrégation de mathématiques? (1965)
Ազդել էմաթեմատիկոս,
պատմաբան,
հայագետ
Մասնագիտությունպատմաբան, հայագետ և մաթեմատիկոս
ԱշխատավայրUniversité Sorbonne Paris Nord?, University of Paris-Sud?, Փրինսթոնի համալսարան և Հավանայի համալսարան
Ծնողներհայր՝ Զարեհ Մութաֆյան
Պարգևներ և
մրցանակներ
ԵՊՀ պատվավոր դոկտոր (1995)
Claude Mutafian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Կլոդ-Արմեն Մութաֆյանը ծնվել է 1942 թվականին՝ 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ ծնողների ընտանիքում։ Հայրը ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանն է։

Ավարտել է Փարիզի հարավային համալսարանը՝ մաթեմատիկա մասնագիտությամբ (1965), սովորել Փարիզի մանկավարժական ինստիտուտում (1962–1966), ստացել բյուզանդագիտության խորացված ուսուցման դիպլոմ Սորբոնի համալսարանում (1993)[3]։ 2002 թ. Փարիզ 1 Պանթէոն-Սորբոն համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայկական դիվանագիտությունը խաչակրաց արշավանքների ժամանակաշրջանում» թեմայով[4]։

Կիլիկիայի Հայոց թագավորության պատմության և մշակույթի վերաբերյալ բազմաթիվ ֆրանսերէն աշխատությունների հեղինակ է։ 1988 թվականին լույս է տեսել «Կիլիկյան կայսրությունների խաչմերուկներում» երկհատոր աշխատությունը, թարգմանվել նաև հայերեն[5], իսկ 2002 թվականին՝ «Կիլիկիայի հայկական թագավորությունը, 12րդ-14րդ դդ.» ("Le Royaume Arménien de Cilicie, XIIe-XIVe siècle") աշխատութիւնը։ 2010 թվականին լույս է տեսել «Հայաստանի 12 մայրաքաղաքները» («Les douze capitales d’Arménie») ֆրանսերեն գիրքը (խմբագիրներ՝ Կլոդ-Արմեն Մութաֆյան, Պատրիկ Տոնապետյան)[6], իսկ 2012 թվականին՝ Կլոդ-Արմեն Մութաֆյանի «Լևանտյան Հայաստան» աշխատությունը[7][8]։

Կլոդ-Արմեն Մութաֆյանը երեք մեծ ցուցահանդես է կազմակերպել

  • «Կիլիկիայի հայոց թագավորությունը»՝ Սորբոնի մատուռ (1993)
  • «Հռոմ-Հայաստան»՝ Վատիկան, Սիքստինյան սրահ (1998)
  • «Գրի մոգականությունը»՝ Մարսել (2007)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել