Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)

Եդեսիայի կոմս

Ժոսլեն II դը Կուրտենե (ֆր.՝ Josselin II de Courtenay, ծնվել է 1113 թվականին մահացել 1159-ին Հալեպում, հանդիսանում Եդեսիայի կոմսության վերջին կառավարիչը։ Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ի և Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդին Ա-ի դուստր Բեատրիս Ռուբինյանի որդին։

Ժոսլեն II
Josselin II
Battle of Edeesa 1146.jpg
Դրոշ
(4-րդ) Եդեսիայի կոմս
1131 - 1150
Նախորդող Ժոսլեն I
Հաջորդող Ժոսլեն III
 
Մասնագիտություն՝ միապետ, քաղաքական գործիչ և կառավարիչ
Ազգություն ֆրանսիացի
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 1113(1113)
Ծննդավայր Ֆրանսիա
Վախճանի օր 1159
Վախճանի վայր Հալեպ
Դինաստիա Կուրտենե
Հայր Ժոսլեն I
Մայր Բեատրիս Ռուբինյան
Ամուսին Բեատրիս Սաոնցի
Զավակներ Ժոսլեն, Ագնես դը Կուրտենե, Իզաբել դե Կուրտենե

Եդեսիայի կոմսԽմբագրել

1125 թվականին Ազազի ճակատամարտում մուսուլմանները գերեվարում են Ժոսլենին, սակայն տարիներ անց Երուսաղեմի արքա Բալդուին II-ի ջանքերով ազատ է արձակվում։ 1131 թվականին նրա հայր Ժոսլեն IԴանեշմանդի ամիրայության դեմ մարտում վիրավորվում է, իսկ հետագայում վախճանվում։ Հոր մահից հետո Ժոսլենը ժառանգում է գահը։

Այդ ժամանակ կոմսությանը կից ստեղծվում է Զանգիների ամիրայությունը, որը միավորում է Մոսուլը և Հալեպը։ Ժոսլենը լուրջ ուշադրություն չէր դարձնում կոմսության սահմանները ուժեղացնելու հարցին, քանի որ «զբաղված էր» Տրիպոլիի կոմսության հետ վիճաբանելով։ 1138 թվականին Ժոսլենը Անտիոքի դքսության և Բյուզանդական կայսր Հովհաննես II Կոմնենոսի միացյալ ուժերով փորձում է պարտության մատնել Իմադ ալ-Դին Զանգիին, սակայն հաջողության չի հասնում։

Մայրաքաղաքի գրավումԽմբագրել

 
1146 թվականի Եդեսիայի ճակատամարտը

1144 թվականին օգտվելով Ժոսլենի բացակայությունից, Զանգի ամիրան պաշարում է Եդեսիան։ Առավելապես հայաբնակ այս քաղաքը զարգացած էին արհեստները և առևտուրը։ Քաղաքի հայ և հույն պաշտպաններին հաջողվում է մեկ ամիս դիմադրել Զանգիներին, և միայն դեկտեմբերի 24-ին է հաջողվում գրավել քաղաքը։ Ըստ ժամանակագիր Միքայել Սիրիացու քաղաք ներխուժած մուսուլմանները կազմակերպում են քրիստոնեական բնակչության սպանդը[1]։ Ժոսլենը շարունակում է ղեկավարել կոմսության մնացորդները Տուրբեսսել քաղաքից։

1146 թվականին Զանգիի մահից հետո Ժոսլենը փորձում է ետ վերադարձնել կորցրած տարածքները, սակայն աթաբեկ Նուր ալ-Դինը հաղթում է խաչակիրներին, իսկ կոմսը հրաշքով է փրկվում գերեվարվելուց։ Այնուամենայնիվ 1150 թվականին Ժոսլենը գերեվարվում է և տեղափոխվում է Հալեպ, որտեղ մինչև մահը պատանդ է պահվում։ Ժոսլենը տանջամահ է լինում 1159 թվականին Հալեպում։ Սկզբում Ժոսլենին գերեվարող թուրքմեն զինվորը չգիտեր, որ գերեվարել է կոմսին և պատրաստվում էր նրան քրիստոնյաներին վաճառել, սակայն արաբական գյուղերից մեկում հանգրվանելու ժամանակ ինչ-որ հրեա ճանաչում է կոմսին և դրա մասին տեղեկացնում թուրքմեն զինվորին վերջինս ոգևորվելով կոմսին հասցնում է Հալեպ։ Քաղաքագլուխը գնում է Ժոսլենին և հավատափոխ լինելու առաջարկը մերժելուց հետո կոմսին զնդան է նետում։ Կոմսը պարբերաբար կտտանքների էր ենթարկվում, բայց հավատարիմ էր մնում քրիստոնեությանը մինչև մահը։

ԺառանգներԽմբագրել

Ժոսլենը ուներ երեք զավակ՝

Թոռներ

Ծոռ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Միքայել Սիրիացի. Ժամանակագրություն
  2. Ստեփանենկո Վ. Պ. // Ռուբինյանները և Եդեսիայի կոմսերը XII դարում: Սվերդլովսկ, 1990. 151—159 էջեր [1] արխիվ (ռուսերեն)