Ռուբեն Բ
Ռուբեն Բ (1165 - 1170, Հռոմկլա, Նիզիփ, Գազիանթեփի մարզ, Թուրքիա), Կիլիկիայի Հայոց իշխան 1169 թվականին, Ռուբինյանների ազգատոհմից։ Հաջորդել է հորը՝ Թորոս Բ–ին։ Ռուբենի անչափահասության պատճառով երկիրը ղեկավարում էր Թովմաս պայլը։ Սակայն նույն թվականին գահը բռնագրավել է Թորոս Բ–ի եղբայր Մլեհը։ Թովմաս պայլը Ռուբենին փախցրել է Հռոմկլա, որտեղ շուտով մահացել է։
Ռուբեն Բ | |
---|---|
Իշխանություն | 1169 |
Թագադրում | 1169 |
Լրիվ անուն | Ռուբեն Ռուբինյան |
Ծնվել է՝ | 1065 |
Մահացել է՝ | 1170 |
Վախճանի վայր | Հռոմկլա, Նիզիփ, Գազիանթեփի մարզ, Թուրքիա |
Ազգություն | հայ |
Հաջորդող | Մլեհ |
Տոհմ | Ռուբինյաններ |
միապետ | |
Հայր | Թորոս Բ |
Մայր | Անհայտ |
Հավատք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 8)։ ![]() |