Մայր
Մայր (փաղաքշական մայրիկ, մամաշա, մամանյա) կին, իր երեխայի համար՝ ծնող։ Կինը կարող է մայր համարվել՝ ծննդաբերելու, երեխա ունենալու միջոցով։
Կենսաբանական մայրը իգական սեռի գենետիկ ներդրողն է նորածնի ստեղծմանը՝ սեռական հարաբերության կամ ձվաբջիջների նվիրատվության արդյունքում։ Կենսաբանական մայրը կարող է իրավական պարտավորություններ ունենալ իր կողմից չմեծացած երեխայի նկատմամբ, օրինակ՝ դրամական աջակցության պարտավորություն։ Որդեգրող մայրն այն կինն է, ով դարձել է երեխայի ծնողը որդեգրման օրինական գործընթացով։ Ենթադրյալ մայրը կին է, որի կենսաբանական կապը երեխայի հետ ենթադրվում է, բայց հաստատված չէ։ Խորթ մայրը ոչ կենսաբանական կին ծնող է, որն ամուսնացած է երեխայի նախկին ծնողի հետ և կարող է կազմել ընտանեկան միավոր, բայց հիմնականում չունի ծնողի օրինական իրավունքներն ու պարտականությունները երեխայի հետ կապված։
Սոցիալական, մշակութային կամ կրոնական համատեքստում տարբեր իմաստներ ունեցող բառ է։
Կենսաբանական մայր
խմբագրելԿենսաբանական մայրը հղիացած և երեխային ծնած անձն է։ Վերականգնողական բժշկության զարգացմանը զուգահեռ առաջ են եկել փոխնակ մայրությունը և գենետիկ մայրությունը։
Փոխնակ մայրություն
խմբագրելՓոխնակ մայրությունը բժշկական մեթոդ է, որի դեպքում արտամարմնային բեղմնավորման գործընթացի ժամանակ ստացված սաղմերը տեղադրվում են այն կնոջ արգանդում, որը գենետիկորեն կապված չէ այդ սաղմերի հետ։ Այդ ընթացքում կինը ինքնակամ համաձայնում է հղիանալ, կրել և ծնել կենսաբանորեն իրեն օտար երեխայի, որի խնամքըը հետագայում հանձնվելու է այլ անձանց՝ կենսաբանական ծնողներին։ Հենց նրանք էլ իրավաբանորեն համարվելու են տվյալ երեխայի ծնողները, անկախ նրանից, որ նրան կրել և ծնել է փոխնակ մայրը։
Գենետիկ մայրություն
խմբագրելԳենետիկ մայրն այն կինն է, որի ձվաբջջից ձևավորվում է երեխան։
Ոչ կենսաբանական մայրեր
խմբագրելՍոցիալական
խմբագրելԲացի կենսաբանական ծնողներից, մայր կարող են անվանել նաև հոգեմորը, խորթ մորը կամ այն կնոջը, որը մոր սոցիալական դեր է կատարում։
Ստնտու
խմբագրելՍտնտու կամ կերակրող անվանել են իր կրծքով ուրիշի երեխային կերակրող կնոջը։
Կնքամայր
խմբագրելՔրիստոնեության մեջ կնքամայր է համարվում այն կինը, որը երեխայի կնունքի ժամանակ երեխայի համար ճանաչվում է որպես կնքամայր։ Նա պատասխանատվություն է կրում երեխայի քրիստոնեական դաստիարակության, հավատի համար և պարտավոր է ծնողների հետ կիսել դաստիարակության ընթացքում առաջացած դժվարությունները։
Խորթ մայր
խմբագրելԽորթ մայրը իր ամուսնու երեխաների հարազատ մայրը չէ, երեխաները ծնվել են ամուսնու նախորդ ամուսնությունից։ Խորթ մոր համար երեխաներն անվանվում են «խորթ տղա» կամ «խորթ աղջիկ»։ Հեքիաթներում խորթ մայրը հաճախ բացասական կերպար է լինում։
Հարսանքամայր
խմբագրելԱյն կինն է, որը հարսանիքի ժամանակ փոխարինում է հարսնացուի կամ փեսացուի հարազատ մորը։
Մայրերի օր
խմբագրել1995 թվականից Հայաստանում ապրիլի 7-ը նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր։ Այդ օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է նաև Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Մայրերի օրը տարբեր երկրներում նշում են տարբեր օրերի։
Ռուսաստանում ՌԴ նախագահի 1998 թվականի հունվարի 30-ի թիվ 120 հրամանագրով որոշվել է նոյեմբերի վերջին կիրակի օրը նշել որպես մայրության օր։
Լիբանանում մայրության օրը նշվում է գարնան առաջին օրը, Ուզբեկստանում այն համընկել է մարտի 8-ի հետ։ Հարավային Աֆրիկայում և Լիտվայում տոնը նշվում է մայիսի առաջին շաբաթվա ընթացքում, Հունաստանում՝ մայիսի 9-ին։ Ուկրաինայում, Էստոնիայում, ԱՄՆ-ում, Մալթայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, Բելգիայում մայրերի օրը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը։ Շվեդիայում և Ֆրանսիայում մարդիկ շնորհավորում են իրենց մայրերին մայիսի վերջին կիրակի օրը։ Լեհերը տոնը նշում են մայիսի 26-ին, բելառուսները՝ հոկտեմբերի 14-ին։ Իսպանիայում, Պորտուգալիայում և Սերբիայում մայրերին շնորհավորում են դեկտեմբերին[1]։
Առողջության և ապահովության հիմնախնդիր
խմբագրելՄայրական մահը կանխվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից[2]։
Մայրական մահվան 56 տոկոսը հիմնականում տեղի է ունենում Աֆրիկայում, իսկ 29 տոկոսը Հարավային Ասիայում[3]։ 2006 թվականին Փրկենք Երեխաներին կազմակերպությունը հետազոտություններ անց կացրեց բոլոր երկրներում և բացահայտեց, որ Սկանդինավիան երկները երեխաներ ծնունդ տալու լավագույն վայրն են, իսկ Աֆրիկան՝ ամենավատ[4]։ Այս հետազոտությունը ցույց տվեց, որ ստորին տաս երկրներում 750 անգամ ավելի հավանական է կնոջ մահը ծննդաբերության ժամանակ, քան վերևի տաս երկրներում։ Եվ վերջին երկրներում 28 անգամ մեծ է երեխայի 1 տարեկանում մահանալաու հավանականությունը։ Վերջին տվյալները փաստում են, որ Իտալիան, Շվեդիան ու Լյուքսեմբուրգը ամենաապահով երկրներն են մայրական մահերից խուսափելու համար, իսկ Աֆղանստանը, Կենտրոնական Աֆրիկան և Մալավին ամենավտանգավոր[5][6]։ Ծննդաբերությունը բավականին ռիսկային գործընթաց է, որը կարող է շատ բարդությունների հանգեցնել[7]։
Մայր-ժառանգ բռնություններ
խմբագրելՊատմությունն արձանագրում է մոր և երեխայի միջև բազմաթիվ խնդիրներ` ընդհուպ մինչև սպանություն։ Այդպիսի օրինակ է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի և իր որդի Պտելոմեյի միջև տեղի ունեցածը։
Ժամանակակից մշակությում ուսումնասիրվել է մայրասպանությունն (ինչ-որ մեկի մորը սպանելը) ու որդիասպանությունը (ինչ-որ մեկի որդուն սպանելը), սակայն դրանք մնում են որոշ չափով անհասկանալի։ Հիմնականում պատճառները Հոգեկան հիվանդություններն են։ Որդիասպանությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ երիտասարդ և կարիքավոր մայրերը ենթարկվում են բռնության։ Հավանականությունն ավելի շատ է, որ մայրը երեխային այս դեպքերում կսպանի մինչև 8 տարեկան հասակը։ Ըստ վիճակագրության մայրերն ավելի հաճախ են սպանում երեխաներին, քան հայրերը։ Մայրասպանությունը տեղի է ունենում ավելի մեծահասակ որդիների կողմից։
2012 թվականին ԱՄՆ- ում արձանագրվել է 130 մայրասպանություն և 383 որդիասպանություն։
«Մայրիկ» բառը
խմբագրելՄա, մամա և դրանց նման հնչյունների հաջորդականությունը իրար հետ կապ չունեցող լեզուներում հաճախ համապատասխանում են «մայրիկ» բառին։ Օրինակ՝
- mom, mommy, mum, mummy, ma, mam, mammy, maa, amaa, mata-անգլերեն և նրան ցեղակից լեզուներում
- māma (妈妈/媽媽)-չիներեն
- máma-չեխերեն
- maman-ֆրանսերեն և պարսկերեն
- maadar-աֆղաներեն
- mamma- իտալերեն և իսլանդերեն
- мать-ռուսերեն
- mãe-պորտուգալերեն
- ema-էստոներեն
- má կամ mẹ -վիետնամերեն
- mam - վալլիերեն
- ama-բասկերեն
- eomma (엄마, IPA: ʌmma)- կորեերեն
- matka -լեհերեն, սլովակերեն
- madre- իսպաներեն
- matrice -ալբաներեն
- modor- հին անգլերեն
- mathrin -հին իռլանդերեն
- matr - սանսկրիտ
- mama -անգլերենից փոխառված տարբերակով օգտագործվում է Ճապոնիայում
- (metér, μητήρ) mitéra, μητέρα կամ mána, μάνα-հունարեն
- mwt -հին եգիպտերեն։
Սակայն երբեմն հնչյունների այսպիսի հաջորդականությունը կարող է նշանակել՝
- վրացերենում «мама»-հայրիկ,
- լատիներենում «мамма»-կաթով կերակրող կնոջ կուրծք։
Մայրական սեր
խմբագրելՀաճախ մայրը սիրո մեծ զգացում է տածում իր երեխաների նկատմամբ։ Շատերը հակված են կարծելու, որ մայրական, կամ ծնողական սերն աշխարհում ամենաուժեղն է[8]։ Մայրական սիրո առաջացումը երբեմն կապում են արյան մեջ օքսիտոցին հորմոնի առաջացմամբ[9], ինչը նպաստում է այն մոլեկուլների ազատմանը, որոնք սրտի համար քիմիական ինֆորմացիայի կրողներ են։ Օքսոտոցինի անսպասելի արտազատումը սիրելու զգացողություն է առաջացնում։ Այդ ցանկությունը տարբեր եղանակներով է դրսևորվում՝ կախված այլ հորմոնների առկայությունից, ահա թե ինչու գոյություն ունեն սիրո տարբեր ձևեր։ Օրինակ պրոլակտինի առկայության դեպքում, որը հայտնի է որպես կանացի հորմոն, սիրելու ցանկությունն ուղղվում է դեպի նորածինները։
Օքսոտոցինը կապված է այլասիրության հետ, իսկ պրոլակտինը՝ մայրության։ Էնդորֆիններն իրենցից ներկայացնում են «պարգևատրման համակարգ»։ Ամեն անգամ, երբ կաթնասունն իր տեսակին օգուտ է բերում, իրենք պարգև են ստանում՝ արտազատվում են այս հորմոնները, որոնք առաջացնում են էյֆորիա։ Ծննդաբերության ժամանակ էնդորֆինը բարձրանում է ոչ միայն մոր, այլև պտղի մեջ, այնպես որ, ծնունդից անմիջապես հետո և՛ մայրը, և՛ երեխան գտնվում են օպիատների (մորֆինանման նյութերի) ազդեցության տակ։ Այս հորմոնները նպաստում են կախվածության առաջացմանը, ինչը մոր և նորածնի ուժեղ փոխադարձ կապվածության գրավականն է։ Եթե մոր և նորածնի միջև սիրային կապ չի հաստատվել, նշանակում է անհրաժեշտ հորմոնը[10] բավարար չի եղել։
-
Մայր և մանուկ
-
Մայր և երեխա
-
Երիտասարդ մայրը (Սոմալի)
-
Ա․ Վ․ Բուգրո։ Մայրական հիացմունք (1869)
-
Ալբերտ Անկեր Երիտասարդ մայրը մոմի լույսի տակ նայում է քնած երեխային (1875)
Կրոնում և դիցաբանության մեջ
խմբագրելՄայրը որպես խորհրդանիշ
խմբագրելՀամաշխարհային մի շարք մշակույթներում մայրը կյանքի, սրբության, հավերժության, ջերմության և սիրո խորհրդանիշն է։ Մոր կերպարն ունի առնվազն 4 խորհրդանշական իմաստ[11]։
Մայր-Երկիր
խմբագրելՏիեզերական Մայր-Երկիրը Երկնքի կինն է, Երկրի վրա ամեն ինչի մայրը, որը տարբերություն չի դնում բարու և չարի միջև։ Այդպիսի մոր օրինակներից մեկը հին հունական աստվածուհի Գեան էր։ Նա ծնել էր տիտաններին, կիկլոպներին, Հեկատոնքեյրներհիսուն գլխանի հսկաներին, Օլիմպոսի բոլոր աստվածները նրա ժառանգներն են եղել։ Գեան տարբերություն չի դրել բարու և չարի միջև, նույն կերպ է սիրել և՛ հրեշավոր կիկլոպներով ծովային օձերին, և՛ անսահման լուսավոր երկինքը՝ Ուրանոսին…[12]
Մայր-Երկիրը սլավոնական դիցաբանության մեջ
խմբագրելՍլավոնական դիցաբանության մեջ Մայր-Երկիրը ներկայացնում է Մոկոշը։ Ամենազոր աստվածները դողում են նրա առջև, քանի որ աստվածուհու ձեռքին ճակատագրերի սրբագույն թելերն են։ Եթե այդ թելերը կտրվեն, և՛ մարդը, և՛ աստված կմեռնեն։ Նրա խիստ բնավորությունը արտահայտվել է «Աստված Մոկոշը չէ, ինչ-որ բանով կուրախանա» առածում[13]։ Սլավոնական դիցաբանության մեջ Մոկոշը շատ հարգված աստվածուհի է եղել և մտել է իշխան Վլադիմիրի պանթեոնի մեջ։
Մայր-Բնություն
խմբագրելՆերողամիտ, ամենակարող և դաժան Մայր-Բնությունը ղեկավարում է այն ամենը, ինչից կախված է մարդը՝ անձրևներն ու երաշտը, ջերմությունն ու սառնամանիքը, որսի և հավաքչության ժամանակ՝ հաջողությունը… Մարդկության զարգացմանը զուգահեռ մի շարք կրոններում Մայր-Բնությունը բաժանվել է որսորդության (հունական դիցաբանության մեջ՝ Արտեմիս) և հողագործության (Դեմետրա) հովանավորուհու։ Սակայն այլ դավանանքներում Մայր-Բնության կերպարը չի բաժանվում։ Օրինակ սլավոնական հեթանոսական կրոնում այդ դերը համատեղության կարգով Մայր-Երկրի հետ մինչև վերջ ունեցել է նաև Մոկոշը։
Մայրը որպես նախաաղբյուր
խմբագրելՄոր այդպիսի խորհրդանշական զգացողությունը արտահայտվում է մի շարք անվանումներում․
- Մայրական բջիջները կենսաբանության մեջ,
- Մայր պլատան համակարգչում,
- Մայր լուծույթ արդյունաբերական քիմիայում,
- Մայր ձեռնարկություններ տնտեսության մեջ։
Աստվածամայր
խմբագրելԱստվածամայրը (ինչպես Տիրամայրը, Աստվածածինը, Կույս Մարիամը), քրիստոնեական և իսլամական ավանդույթների համաձայն, Հիսուս Քրիստոսի մայրն է, կաթոլիկության և ուղղափառության ամենահարգված կերպարներից մեկը։ Նա մոր կերպարի ևս մեկ խորհրդանիշ է։
Հիսուս Քրիստոսով նրա հղի լինելու կանխատեսումը ստացել է Ավետում անվանումը։ Այդ իրողությունը ավետարանիչներից միայն Ղուկասն է նկարագրել։ Իր ավետարանում նա նշել է, որ արդար Եղիսաբեթի՝ սուրբ Հովհաննես Մկրտիչով հղիացած լինելու 6-րդ ամսում Գաբրիել հրեշտակապետը Աստծո կողմից ուղարկվել է Նազարեթ՝ Կույս Մարիամի մոտ՝ աշխարհի Փրկչի՝ իրենից սպասվող ծննդյան մասին ավետելու համար[14]։ Ինն ամիս անց Բեթղեհեմում Մարիամը որդի է ծնել։
Աստվածամայր․ դիցաբանական և աստվածաշնչյան
խմբագրել- Անահիտ դիցուհի- հայկական դիցաբանությունում պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության աստվածուհին
- Դեմետրա-աստվածամայր՝ հին հունական դիցաբանությունում
- Գեա-երկրի աստվածուհին հին հունական դիցաբանությունում
- Շակտի-հնդկական աստվածուհի-մայր
- Յունոնա-ամուսնության և մայրության , ընտանեկան օջախի աստվածուհին հին հռոմեական դիցաբանության մեջ
- Մահա Մայա թագուհի-Բուդդիստական աստվածուհի, Բուդդայի մայրը
- Իսիդա-հին եգիպտական մայրության և կանացիության աստվածուհին
- Հագար-ըստ աստվածաշնչյան ավանդության՝ արաբների նախահայր Իսմայելի մայրը
- Լադա, Մոկոշ-սլավոնական դիցաբանության մեջ աստվածուհիներ
-
Դեմետրա
-
Գեա
-
Պարվատի
-
Ուիլյամ Ադոլֆ Բուժերո։ Վեներայի ծնունդը
-
Յունոնա Սոսպիտի արձանը (Վատիկան)
-
Իսիդա
-
Աբրահամ և Հագար
Մայրերն արվեստում
խմբագրելՄայրերն իրենց երեխաների հետ դարձել են արվեստագետների ներշնչման աղբյուր, և ստեղծվել են բազմաթիվ նկարներ, արձաններ ու գրություններ։
Չորրորդ դարում կառուցված Հրոդոս կղզու գերեզմանաքարերին պատկերված են մայրեր և երեխաներ։ Մայրերի և երեխանորի նկարները մեծ տարածում ունեն Ֆրանսիայում։ 18- րդ դարում այս աշխատանքները մարմնավորել են կրթվածությունը, ընտանեկան ամուր կապի մտահոգությունը`մոր ու մանկան միջոցով։
19- րդ դարի վերջում Մարի Կասսատեն հայտնի դարձավ տարբեր մայրերի դիմանկարների միջոցով։
Մոր մասին կան բազմաթիվ ֆիլմեր։
Կերպարվեստ
խմբագրել-
Ֆյոդր Բրունի, Ալբայի տիրամայրը (Բրունիի նկար)
-
Ջովաննի Սասսոֆերրատո, «Տիրամայրը Հիսուսի հետ»
-
Անդրեա դել Վերոկկիո, Տիրամայրը մանկան հետ
-
Ուիլյամ Բուգրո, Հանգիստ։
-
Մերի Կեսսետ, Անվանումը հայտնի չէ
-
Ֆեհբ Ահֆեգէֆ Ռիզեներ, «Մայրը և նրա դուստրը»
-
Անհայտ նկարիչ «Մարիա Դմիտրիևնա Մենդելեևնա՝ Դմիտրի Մենդելեևի մայրը»
-
Դոմինիկո Վենեցիանո, «Տիրամայրը մանկան հետ» (Վաշինգտոն)
-
Ֆորդ Մեդոքս Բրաուն, «Երիտասարդ մայրը»
Քանդակներ
խմբագրել-
Հուշարձան «Մայր Հայաստան»
-
«Մայրը երեխայի հետ», Ջերմուկ
-
Քանդակ «Մայր և մանուկ», Զելենոգրադ
Կինեմատոգրաֆիա
խմբագրել- Մայրիկ (ֆիլմ), ռեժիսոր Անրի Վերնոյ
- Ամեն ինչ մորս մասին, ռեժիսոր Պեդրո Ալմոդովար
- Մամա (ֆիլմ)
- Մայր (ֆիլմ, 1941), ԽՍՀՄ, ռեժիսոր Լեոնիդ Լուկով
- Մայր (ֆիլմ 1990), Ռուսաստան
- Մայր (ֆիլմ, 1995)
- Մայրիկ (ֆիլմ)
- Մայրերը պարահանդեսում (ֆիլմ)
- Ma Mère, ռեժիսոր Քրիստոֆ Օնորե
- Մայրեր (ֆիլմ 2012), Ռուսաստան
- Մայրիկ (ֆիլմ 2013), Իսպանիա, Կանադա
- Իմ մայրը հարսնացու է (ֆիլմ 2005), Ռուսաստան
Ասացվածքներ
խմբագրել- Ազգի ապագան մայրերի ձեռքում է։ (Օ. Բալզակ)
- Տվեք մեզ լավագույն մայրերին, և մենք կլինենք լավագույն մարդիկ։ (Ժան Պոլ)
- Ամենալավ մայրը նա է, ով կարող է փոխարինել երեխաների հորը, երբ նա այլևս չի լինի։ (Գյոթե)
- Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի։ (Օ. Բալզակ)
- Աշխարհում կա ամենից սքանչելի մի էակ, որին մշտապես պարտք ենք՝ մայրն է։ Նիկոլայ Օստրովսկի։
Երաժշտություն
խմբագրել- 1989—1992 թվականներին Ռուսաստանում գոյություն է ունեցել երաժշտական խումբ՝ «Մայրիկ», որը կազմավորել է Սերգեյ Կուզնեցովը։
- «Մայրիկ» «Լեյսյա» խմբի երգն է՝ Վ․ Կիպելովի կատարմամբ։
- «Մամո» (ռուս.՝ «Мама») երգ, որը Եվրոտեսիլ 2009 թվականին կատարել է Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Պրիխոդկոն, զբաղեցրել է 11-րդ տեղը։
- «Մայրիկ» (երաժշտական ֆիլմ-հեքիաթ) (ԽՍՀՄ, 1976 թվական)
- «Մայրիկ» Քրիստինե Պեպելյան
- «Ով սուրբ մայրեր», Գուսան Աշոտ
Գրականություն
խմբագրել- «Մայրը (վեպ)», Մաքսիմ Գորկի
- «Նարգիզն ու Ոսկեշուրթը», Հերման Հեսսե
- «Կուրաժ մամաշան ու նրա երեխաները» Բերտոլդ Բրեխտ
Պոեզիայում
խմբագրել
|
|
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «День матери. 24 ноября 2019 г. Календарь праздников». www.mycalend.ru. Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 31-ին.
- ↑ «WHO - Maternal mortality ratio (per 100 000 live births)». who.int.
- ↑ «Over 99 percent of maternal deaths occur in developing countries». worldbank.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Kevin Spak. «Safest Place to Give Birth? Italy». Newser.
- ↑ Rogers, Simon (2010 թ․ ապրիլի 13). «Maternal mortality: how many women die in childbirth in your country?». The Guardian.
- ↑ name="vanlerberghe"
- ↑ ТЕОРИЯ ЛЮБВИ
- ↑ Журнал Гео, Кристина Шнайдер, Гормоны: химия жизни
- ↑ Оден М. Научный подход к любви
- ↑ Шейнина Е. Я. Энциклопедия символов. М., 2001;
- ↑ Н. А. Кун «Легенды и мифы Древней Греции» ГИПП «Янтарный сказ» 2000
- ↑ Калашников В. «Боги древних славян»
- ↑ (Աստվածաշունչ|Լկ|1:28|-33)
- ↑ Հովհաննես Շիրազ «Քնար համամարդկային», հատոր 3, (միայն սերը)
- ↑ ՄՈՐ ՍԻՐՏԸ, (Հայկական ավանդավեպ)
- ↑ Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Առաջին ճերմակը
Արտաքին հղումներ
խմբագրել- Վ․ Դուբինին (2016 թ․ նոյեմբերի 14). «Մայրական վարքագծի ֆիզիոլոգիան». ԻԴ «ՊոստՀայկա». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 21-ին.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայր» հոդվածին։ |