Արշիլ Գորկի
Արշիլ Գորկի (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան, ապրիլի 15, 1904[1][2][3][…], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 21, 1948[1][4][2][…], Շերման, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկահայ նկարիչ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր գավառի Խորգոմ գյուղում[9][10]։
Արշիլ Գորկի անգլ.՝ Arshile Gorky | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Ոստանիկ Սեդրակի Ադոյան |
Ծնվել է | ապրիլի 15, 1904[1][2][3][…] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 21, 1948[1][4][2][…] (44 տարեկան) |
Մահվան վայր | Շերման, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Դիզայնի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և դիզայներ |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ և Գործողության գեղանկարչություն[6] |
Ժանր | դիմանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ամուսին | Agnes Magruder?[7], Marny George?[7] և Agnes Magruder? |
Զավակներ | Maro Gorky?[8][7] և Natasha Gorky?[8][7] |
Արշիլ Գորկի Վիքիքաղվածքում | |
Արշիլ Գորկի Վիքիդարանում | |
Arshile Gorky Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի դպրոցներում։ 1915 թվականին մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թվականին մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թվականին մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թվականին մեկնում են ԱՄՆ։ 1922 թվականին ընդունվում է Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թվականին տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային ակադեմիայում, ապա Արվեստի կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926 թվականից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ 1924 թվականին Ոստանիկ Մանուկ Ադոյանն անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 թվականին միանում է նկարիչների օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թվականին ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1938 թվականին Գորկին Հայաստան է ուղարկել չորս պատկեր։ 1939 թվականին մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թվականին ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1941 թվականին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում երկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին։ 1945 թվականին տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թվականին այրվում է արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թվականին ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին և դուրս մնալով ամերիկահայության ուշադրությունից նաև ՀԲԸՄ 1948 թվականին Գորկին ինքնասպան է լինում[11]։
ՍտեղծագործություններըԽմբագրել
Կյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողի։
- «Այգիներ Սոչիում», 1938, նկարաշարի նախնական անվանումը՝ «Այգիներ Խորգոմում»
- «Ջրվեժ», 1943, «Թեյթ» պատկերասրահ, Լոնդոն
- «Ծաղկավետ ջրաղացի ջրերը», 1944, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
- «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում», 1944, Սիեթլ քաղաքի թանգարան
- «Հոգեվարք», 1947, Ժամանակակից արվեստների թանգարան, Նյու Յորք
- «Արորը և երգը», 1947
- «Նկարիչն ու իր մայրը» 1926-1932, Վիտնեյ ամերիկյան արվեստի թանգարան Նյու Յորք
- «Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում», 1944
- «Հանգիստ գիշեր», 1945
- «Արորը և երգը» (Խորգոմի սարերին նվիրված նկարաշար), 1944-1947
- «Հոգևարք», 1947 «Ժամանակակից արվեստների թանգարան», Նյու Յորք
Արշիլ Գորկու արվեստի վերացարկված ձևերի գունային խարիսխը նրա մանկության պայծառ հիշատակների՝ Վանա լճի կապույտի, դեղնավուն ավազի, ծիրանի արևախանձ գույնի արձագանքն է։ Հոգևոր արմատներով նա կապված էր Հայաստանին ու հայ ժողովրդին։ 2004 թվականից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը։
Արշիլ Գորկու կտավները գտնվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր, Լոնդոնի «Թեյթ» և Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստների թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում։
Անհատական ցուցահանդեսներԽմբագրել
Մեջբերումներ Արշիլ ԳորկուցԽմբագրել
- «Հայաստանը ջերմություն և կենսականություն, ուժ, մի յուրահատուկ երջանկություն ու թախիծ ունի։ Տխուր, սակայն չհաղթված»։
- «Կյանքս նման է անհանգիստ ծովի, որն ալեկոծվում է տխրությունից ու վշտից… Ես երեք գաղափարների «արտադրանք» եմ՝ մաքրություն, տանջանք և հասունություն։ Տանջանքները հիվանդագին են, բայց անհրաժեշտ։ Ես միշտ զգում եմ մենակությունս, նույնիսկ ընկերներիս և հարազատներիս շրջապատում…
- «Վերջերս գիտակցությունս լցվել էր հայկական ծիրանների բույրով։ Արվեստանոցումս, անշուշտ, ծիրաններ չկային, բայց բույրն այնքան հստակ էր, որ, կարծես, ծառն էի բարձրացել դրանք պապիկիս համար հավքելու…»։
Մեջբերումներ Արշիլ Գորկու մասինԽմբագրել
Նա նման է հսկա սառցալեռան, որը 9/10 մասով ընկղմված է օվկիանոսում և երևում է ընդամենը 1/10 մասով։ Բայց այն, ինչ երևում է, հզոր է և հրաշալի իր փայլի մեջ։ - Ուիլյամ դե Կունինգ, ամերիկացի նկարիչ
|
ԵրկերԽմբագրել
Նամակներ, Ե., 2005 (հայերեն, անգլերեն)։
ԳրականությունԽմբագրել
- 2004ին Աներիկահայ արձակագիր Սարգիս Վահագնը գրեց եւ հրատարակեց «ԱՐՇԻԼ ԿՈՐՔԻ» վէպը
- նուիրուած նկարիչի կեանքին եւ գործերուն: Վէպը արժանացաւ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան տարեկան գրական մրցանակին եւ ապա՝ «Հայկաշէն Ուզունեան մրցանակին:
- Պերեճիքլեան Ա., Հայկականութիւնը Արշիլ Կորքիի ստեղծագործութեան մէջ, «Հայկազյան հայագիտական հանդես», հ. 4, Բեյրութ, 1973։
- Պետրոսյան Ա., Արշիլ Գորկի (Ոստանիկ Ադոյան) (1904-1948), Ե., 2004։
- Schwab a cher E., Archile Gorky, N.Y., 1957;
- Rosenberg H., Archile Gorky, N.Y., 1962;
- Mooradian K., Arshile Gorky-Adoian, Chicago, 1978;
- Waldman D., Arshile Corky (1904-1948) A. Retrospektive, N. Y„ 1981.
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ http://www.tate.org.uk/learn/online-resources/glossary/a/action-painters
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Kindred Britain
- ↑ 8,0 8,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 106-107:
- ↑ ԱրթՆեթ կայքը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005