Մայրության և գեղեցկության տոն, տոնական օր նվիրված մայրությանը և գեղեցկությանը, որը նշվում է ամեն տարի ապրիլի 7-ին։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվել է Հայաստանի ազգային տոնացույցում։

Սուրբ Մարիամ Աստվածածին
նկարիչ Վարդգես Սուրենյանց

Պատմություն

խմբագրել

Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. ՙՈւրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. (Ղուկ. Ա 26:33)։ Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել, սակայն, իմանալով իրողությունը, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...»(Ղուկ. Ա։38):