Ծնողական սեր, մարդու ծնողական բնազդի վարքի և հույզերի դրսևորում։

Մարիամ Աստվածածինը մանկան հետ

Ծնողական սերը մի կողմից ներառում է մարդու կենսաբանական բնազդները, որոնք սովորական են մարդկանց համար, իսկ մյուս կողմից՝ ինտելեկտուալ հաճույք, որը հնարավոր է միայն մշակույթի որոշ մակարդակներում։

Ծնողական սիրո կենսաքիմիական հիմք խմբագրել

Ծնողական սիրո դրսևորումները կապված են ծնողի և երեխայի օքսիտոցին հորմոնի հետ։

Ծնողական սիրո դրսևորումներ և ծայրահեղություններ խմբագրել

Ծնողական սերը ամենաանկեղծն է, քանի որ այն հիմնված է ծնողների գիտակցված և անսահման անձնազոհության ու նվիրվածության վրա։

Ծնողական բնազդը երբեմն չափազանց պաշտպանական է, նույնիսկ այն դեպքում, երբ դա կարող է բացասաբար ազդել երեխայի վրա։

Սա նշված է նաև Սուրբ գրքում. «Ով սիրում է իր երեխային պահում է գավազանով և միայն այդ ժամանակ է սպասում նրա մխիթարությանն ու ուրախութանը, իսկ ով ոչ իր երեխային վերաբերվում է բարյացակամ վերաբերմունքով, հիվանդ է նրա վերքերով և ամեն անգամ վախենում է, երբ երեխան լաց է լինում։ Քմահաճ երեխան դառնում է վայրի ձիու նման։

«Ով որ անտեսում է գավազանը, իր որդու թշնամին է, ով սիրում է իր զավակին ժամանակ առ ժամանակ պատժում է»։ Այդ ծեծի տակ չպետք է հասկանալ միայն պատիժը, քանի որ դա բարոյական է և արդար, որը երեխային թույլ է տալիս հասկանալ , որ իր գործողություններում միշտ ճիշտ լինել չի կարող։

Ժամանակակից հոգեբանները նշում են սիրո ամենաբարձր դրսևորումները՝

  • Սիրել նշանակում է բոլոր երեխաներին ամեն բան թույլատրել, նրանց տրամադրել լիակատար ազատություն։
  • Սիրել նշանակում է ամեն ինչ անել երեխայի համար, նրան ֆինանսապես ապահովել։
  • Սիրել նշանակում է վերահսկել երեխայի ամեն մի քայլը։
  • Սիրել նշանակում է մշտապես արտահայտել իրենց զգացմունքները երեխայի հանդեպ, գրկել, համբուրել նրան։
  • Սիրել ինչ որ բանի համար՝ հաջողությունների, շրջապատի գովասանքի, արժանիքների[1]։

Ծնողական սերը պետք է պահպանվի երկու վտանգավոր ծայրահեղություններից՝ «կույր անհատականություն» և «չափազանց խնամակալություն»։ Առաջին դեպքում երեխայի գիտակցության մեջ խառնվում են բարոյական արժեքները, ուրիշների հանդեպ ծնվում է էգոցենտրիզմը, իսկ ծնողների նկատմամբ՝ սպառողականությունը։

 
Երիտասարդ բեդուինը մանկան հետ

Սերը երեխայի նկատմամբ, զարգացման հոգեբանություն և Ֆիզիոլոգիա խմբագրել

Ցանկալի և անցանկալի երեխաները դա զգում են տարբեր կերպ, նույնիսկ ծնվելուց անմիջապես հետո[2]։

Երեխայի հետագա նորմալ հոգեբանական զարգացումը մեծապես կախված է սիրո քանակից։ Այնպիսի որակները, ինչպիսիք են դաժանությունը, բարոյական սառնությունը փոխկապակցված է երեխայի դաստիարակության հետ։

Ավելին, աղջիկներ ովքեր չեն ստացել ծնողական սեր հետագայում դառնում են սառը մայրեր, ինչը բարոյական սառնությանը նպաստում է հաջորդ սերունդների տեղափոխմանը։

Ծնողական սիրո չափից է կախված է անձի կայացումը, քանի որ ծնողական սերը երեխաներին տալիս է անվտանգության զգացում, կենսական աջակցություն, ստիպում է նրանց ավելի ուժեղ և ավելի վստահ դառնալ։

Ծնողական սեր և ժամանակակից հասարակություն խմբագրել

Ծնողական սերը անհնար է առանց ընտանիքի գոյության։

Այսպես կոչված զարգացած երկրներում կա ընտանեկան ճգնաժամ, որը կապված է մի շարք գործոնների հետ, ներառյալ հասարակության անտարբեր վերաբերմունքը երեխաների նկատմամբ, ավանդական բարոյական արժեքների ոչնչացումը։ [3].

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. Брехман, Брехман, 1998
  3. Зидер, 2007

Աղբյուրներ խմբագրել

Կայքեր
Գրականություն