Բացել գլխավոր ցանկը

Հին անգլերեն կամ անգլո-սաքսոներեն (Ænglisc, Anglisc, Englisc), 5-6-րդ դարերում Անգլիան նվաճած ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի լեզուն: Սա անգլերենի զարգացման հին շրջանն է, որը ներառում է զարգացման սկզբից մինչև 11-րդ դարի վերջերը: Ունի գրավոր հուշարձաններ: Մինչ 9-րդ դարն օգտագործվել է ռունական գիրը, ապա՝ անգլո-սաքսոնական գիրը, որը 9-րդ դարի լատինական գրի ձևափոխությունն է: Նրանում կա ռունագիր երկու նշան: Պահպանվել են այս գրով գրված ոտանավորներ և արձակ գործեր[1]:

Infoboxforlang.png
Հին անգլերեն
Ænglisc, Anglisc, Englisc
Beowulf.Kenning.jpg
Պատառիկ «Բեովուլֆ» ձեռագրի առաջին էջից:
Տեսակբնական լեզու և մեռած լեզու
Ենթադասանգլիական լեզուներ
Մասն էանգլիական լեզուներ
ՇրջաններԱնգլիա (բացի ծայրագույն հարավ-արևմուտքից և հյուսիս-արևմուտքից), հարավային և արևելյան Շոտլանդիա և ժամանակակից Ուելսի արևելյան հատվածը
Խոսողների քանակ0 մարդ
ԴասակարգումՀնդեվրոպական լեզուներ
Գերմանական լեզուներ
Արևմտագերմանական լեզուներ
Ինգվիոնական լեզուներ
Անգլո-ֆրիզյան լեզուներ
Անգլիական լեզուներ
Գրերի համակարգՌունական, ապա լատինական գիր
IETFang
ԳՕՍՏ 7.75–97ста 623
ISO 639-2ang
ISO 639-3ang
ISO 639-6ango
Old English Վիքիպահեստում

Այս լեզվով խոսում էին Անգլիայում, հարավային և արևելյան Շոտլանդիայում՝ վաղ Միջնադարում: Լեզուն Անգլիա են բերել անգլո-սաքսոնյան ցեղերը ենթադրաբար 5-րդ դարի կեսերին. առաջին հին անգլերեն գրական գործը թվագրվում է 7-րդ դարի կեսերով: 1066 թվականին Նորմանդական նվաճումից հետո, հին անգլերենը որոշ ժամանակահատվածով փոխարինվում է անգլո-նորմաներենով, որը ֆրանսերենի ազգակից լեզու է, հին անգլերենը սկսում է ձևափոխվել միջին անգլերենի:

Հին անգլերենը ձևավորվել է անգլո-ֆրիզերեն կամ հյուսիսծովյան գերմանական բարբառներից, որոնցով սկզբնապես խոսում էին գերմանական ցեղերը՝ անգլերը, սաքսերը ու յուտերը: Անգլիայում անգլո-սաքսոներենի գերակշռման հետ նրանց լեզուն փոխարինեց հռոմեական Բրիտանիայի լեզուներին՝ կելտական լեզու ընդհանուր բրիտոներենին և լատիներենին, որը Հռոմեական նվաճման արդյունք էր: Հին անգլերենն ուներ չորս հիմնական բարբառ, որոնք հիմնականում կապված էին անգլ-սաքսոնական թագավորությունների հետ՝ մերսյան, նորթումբրյան, քենթիշ և արևմտասաքսոնական բարբառները: Հենց արևմտյան սաքսոներենի հիման վրա էր ձևավորվել է հին անգլերեն գրական լեզուն[2], այն դեպքում, երբ միջին և ժամանակակից անգլերեն լեզուները ձևավորվել են մերսյան բարբառի հիման վրա: Անգլիայի արևելյան և հյուսիսային հատվածները սկանդինավյան իշխանության հետևանքով մեծ ազդեցություն են կրել հին նորվեգերենից:

Հին անգլերենը երևմտագերմանական լեզուներից մեկն է, որը շատ մոտ է հին ֆրիզերենին և հին սաքսոներենին: Ինչպես մյուս գերմանական լեզուները, այն շատ տարբեր է ժամանակակից անգլերենից. ժամանակակից անգլերենով խոսողները չեն կարողանում հասկանալ այն: Հին անգլերենի քերականությունը նման է ժամանակակից գերմաներենի քերականությանը՝ գոյականները, ածականները, դերանուններն ու բայերը ունեն շատ թեքումային վերջավորություններ և ձևեր, բառերի դասավորությունն ավելի շարժուն է[2]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 11։
  2. 2,0 2,1 Baugh Albert (1951)։ A History of the English Language։ London: Routledge & Kegan Paul։ էջեր 60–83; 110–130 (Scandinavian influence).