Անձրև
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անձրև (այլ կիրառումներ)
Անձրև, մթնոլորտային տեղումների տեսակ, որը դրսևորվում է ամպերից թափվող հեղուկի՝ 0,5 - 7 միլիմետր միջին տրամագիծ ունեցող կաթիլների տեսքով[1]։ Ավելի փոքր տրամագիծ ունեցող կաթիլներով արտահայտվող հեղուկ տեղումները անվանվում են շաղ[2]։ Իսկ 6—7 միլիմետրից մեծ տրամագիծ ունեցող կաթիլները ամպերից ընկնելու ընթացքում տրոհվում են ավելի մանր կաթիլների, այնպես, որ նույնիսկ ամենաուժգին տեղատարափի ժամանակ երկրի մակերևույթին հասնելիս դրանց տրամագիծը 6—7 միլիմետրը չի գերազանցում։ Անձրևի ուժգնությունը տատանվում է ժամում 0,25 միլիմետրից (շաղի ժամանակ) մինչև 100 միլիմետրի (ուժգին տեղատարափի ժամանակ) սահմաններում։ Եվրոպայում ամենաուժգին տեղատարափը՝ րոպեում 15,5 միլիմետր ինտենսիվությամբ, արձանագրվել է 1920 թվականին, Գերմանիայում[2]։
Տեղումների այս տեսակը թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։ Անձրև կարող է գալ միայն Երկիր մոլորակի և Սատուրն մոլորակի արբանյակ Տիտանի վրա։ Դա կապված է մթնոլորտի տարբեր ջերմաստիճանների հետ։ Եթե արեգակը ջերմացնում է անձրևի կաթիլները, ապա գոյանում է ծիածան։
Առաջանում է ջրային գոլորշիների անմիջական խտացման, բյուրեղային մասնիկների հալման կամ տարբեր չափերի մանր կաթիլների միաձուլման հետևանքով։ Աշխարհում ամենաշատ անձրևները գրանցվել են Հնդկաստանի Չերապունջի բնակավայրում, մոտ 23000 մմ (միջինը՝12000 մմ)։ Հայաստանում ամենաշատ անձրևները թափվում են Գեղամա լեռնավահանի կատարային մասում՝ տարեկան 650 մմ, ամենաքիչը՝ Արածո դաշտում՝ մինչև 100 մմ։ Հայաստանում տարվա ընթացքում առկա են անձրևի 2 բարձր արժեքներ՝ գարնանը և, մասամբ, աշնանը։ Անձրևը մաքրում է օդը, կանոնավորում օդի և հողի խոնավությունը, մասնակցում ջրի շրջապտույտին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Дождь հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ 2,0 2,1 Марк Софер Дожди, какими мы их видим... // Наука и жизнь. — 2018. — № 8. — С. 2-13.
Արտաքին հղումներ
խմբագրել- What are clouds, and why does it rain?
- BBC article on the weekend rain effect
- BBC article on rain-making
- BBC article on the mathematics of running in the rain
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձրև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձրև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 428)։ |