Իսիդա
Իսիդա (Իսիս, եգիպտերեն՝ js.t, հին հունարեն՝ Ἶσις, լատիներեն՝ Isis), հնագույն ժամանակների մեծագույն աստվածուհիներից մեկը, ով դարձել է կանացիության և մայրության եգիպտական ընկալման կատարելատիպ։ Նա հանդիսանում էր Օսիրիսի քույրը և կինը, Հորի, համապատասխանաբար նաև եգիպտական փարավոնների մայրը, ովքեր համարվում էին բազեագլուխ աստծո երկրային մարմնավորումը։ Իսիդան հանդիսանում էր ստրուկների, մեղսագործների, արհեստավորների, ճնշվածների հովանավորը, կարող էր անսալ նաև հարուստների, կանանց, ազնվականների և իշխանավորների աղոթքներին[1]։ Նա հայտնի է նաև որպես մեռյալների և երեխաների հովանավոր Աստվածուհի։
![]() Կնոջ տեսքով պատկերված Իսիդա աստվածուհին, որի գլխին գահի տեսքով զարդարանք է, իսկ ձեռքում անխ | |
Ընդհանուր տեղեկատվություն | |
---|---|
Դիցաբանություն | Հին Եգիպտոս |
Խորհրդանշան | Գահ, կովի եղջյուրներով արևի սկավառակ, ճնճղուկ, կոբրա, անգղ, մոլաթզենի, ուրուր |
Անվան նշանակություն | Նա, ով գահին է (հին հունարեն՝ Ἶσις, լատիներեն՝ Isis, Isidis) |
Զբաղմունք | Օգնում էր կանանց ծննդաբերության ժամանակ, պաշտպանում էր երեխաներին |
Ծնողներ | Գեբ և Նուտ |
Եղբայրներ և քույրեր | Սեթ, Նեֆտիդա |
Ամուսին | Օսիրիս |
Սերունդ | Հոր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ R.E Witt, Isis in the Ancient World, p. 7, 1997, ISBN 978-0-8018-5642-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 312)։ |