Քրիստինե Պեպելյան

հայ երգիչ

Քրիստինե Պեպելյան (ապրիլի 22, 1980(1980-04-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փոփ երգչուհի։

Քրիստինե Պեպելյան
Ծնվել էապրիլի 22, 1980(1980-04-22) (40 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԺանրերՓոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1998-ից սկսած
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

ԿենսագրությունԽմբագրել

1997 թվականին ավարտել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 1997-2003 թվականներին սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2005 թվականին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը։

Աշխատել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունում և վարել «Կինկոմ» հաղորդումը, «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Հայսուպերսթար 3» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությունում` «Բարի լույս, հայեր» առավոտյան հաղորդաշարը։

2013 թվականին եղել է Հայաստանի ձայնը նախագծի երաժշտական մարզիչ։

Հյուրախաղերով և մենահամերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Թողարկել է 3 ձայնասկավառակ, 2 տեսասկավառակ, նկարահանել է 15 տեսահոլովակ[1]:

ՄրցանակներԽմբագրել

  • 2003 թվականին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին:
  • Արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելեսում՝ «Լավագույն երգ», «Տարվա հիթ», «Լավագույն երգչուհի»:
  • 2004 և 2005 թվականներին ճանաչվել է «Տարվա լավագույն երգչուհի» Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:
  • 2005 թվականին Լոս Անջելեսում Ֆլորա Մարտիրոսյանի հետ կատարած դուետը արժանացել է «Լավագույն դուետ» մրցանակին

ԾանոթագրություններԽմբագրել