Պեդրո Ալմոդովար
Պեդրո Ալմոդովար (իսպ.՝ Pedro Almodóvar Caballero, սեպտեմբերի 25, 1949[1][2][3], Կալսադա դե Կալատրավա, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող և երգիչ։ Մեր ժամանակների ամենահայտնի ռեժիսորներից մեկն է։ Տարբեր երկրների ու փառատոների մոտ 90 կինոմրցանակ է ստացել։
Պեդրո Ալմոդովար իսպ.՝ Pedro Almodóvar | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1949[1][2][3] (75 տարեկան) |
Ծննդավայր | Կալսադա դե Կալատրավա, Սիուդադ Ռեալ, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | բուդդայականություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, երգիչ, ռեժիսոր և գրող |
Պարգևներ | [4] [5] [6] [7] European Film Award - People's Choice Award for Best Director? [7] [8] [8] [8]European Film Award - People's Choice Award for Best Director? [8] [9]Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ եվրոպական լավագույն ֆիլմի համար [9]European Film Awards համաշխարհային կինոյում եվրոպական ավանդի համար [10]Բրիտանական ակադեմիայի կինոմրցանակ լավագույն ռեժիսուրայի համար և [11] |
IMDb | ID ID 0000264 |
Կենսագրություն
խմբագրելՊեդրո Ալմոդովարը ծնվել է Իսպանիայում Լակսադա դե Կալատրավա քաղաքում։ 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել է Էստրեմադուր քաղաք, որտեղ սովորել է սկզբում սալեզինյան, ապա ֆրանսիական դպրոցում։
16 տարեկան հասակում մենակ, առանց ընտանիքի տեղափոխվել է Մադրիդ։ Փոխելով շատ մասնագիտություններ հաստատվում է աշխատանքի «Տելեֆոնիկա» ընկերությունում։ Դառնում է «Los Goliardos» թատրոնի խմբի անդամ։ Խաղում է փոքր դերեր պրոֆեսիոնալ թատրոնում, որտեղ ծանոթանում է դերասանուհի Կարմեն Մաուրոյի հետ, ով հետագայում նկարահանվում է Ալմոդովարի ֆիլմերում։ Ապա ընկերների հետ հիմնում է պանք-գլեմ-ռոք ոճի երաժշտական խումբ։ Գրում է պատմություններ, որոնցից շատերը հրապարակվում են։
Կարիերա
խմբագրել1980 թ. նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Պեպին, Լյուսին, Բոմը և մյուս աղջիկները»։ Ֆիլմի հիմքում իր իսկ «Հաճախակի էրեկցիաներ» («Erecciones generales») նովելն է, որը նա գրել էր «El Víbora» լրագրի պատվերով։ Ֆիլմի համար մոտ կես միլիոն պեսետ, հայթայթում է «Los Goliardos» խմբի անդամներից մեկը և Կարմեն Մաուրան, ով ֆիլմում խաղում է գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը անսպասելի մեծ հաջողություն է ունենում դառնալով այդ ժամանակվա կուլտային հիթերից մեկը և գրեթե 4 տարի գիշերային ցուցադրությամբ ցուցադրվում է։
Առաջին մեծ հաջողությունը Ալմոդովարը ունենում է «Ինչի՞ համար է սա ինձ» ֆիլմի համար։ «Նյու Յորք Թայմս» թերթը այսպես է գրում ֆիլմի մասին, «... հրաշալի սև կատակերգություն, ուղղակի փոքր գլուխգործոց»։
1985 թ. եղբոր՝ Ավգուստին Ալմոդովարի հետ հիմնում է «El Deseo» պրոդյուսերական ընկերությունը, որի առաջին աշխատանքը դառնում է 1986 թ. Ալմոդովարի «Ցանկության օրենքը» ֆիլմը։ Հետագայում «El Deseo» ընկերությունը աշխատում է իսպանացի շատ այլ նշանավոր ռեժիսորների հետ նույնպես (Ալեքս դե լա Իգլեսիա, Գիլերմո դել Տորո, Դանիել Կալպարսորո, Մոնիկա Լագունա, Իզաբել Կոյշետ և այլն)։ Համաշխարհային ճանաչում Պեդրո Ալմոդովարին բերեց «Կանայք նյարդային պոռթկման եզրին» ֆիլմը։ Ֆիլմը ստանում է մոտ 50 կինոմրցանակ։
1999 թ. Ալմոդովարը նկարահանում է «Ամեն ինչ մորս մասին» ֆիլմը, որը նույնպես մեծ հաջողություն է ունենում, արժանանալով կինոքննադատների բարձր գնահատականին, և ստանում է Օսկար մրցանակ հեղիանակավոր Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում։ 2002 թ. նկարահանված «Խոսիր նրա հետ» ֆիլմը նույնպես նրան բերում է տասնյակ կինոմրցանակներ, այդ թվում Օսկար լավագույն սցենարի համար անվանակարգում։
2006 թ. նկարահանած «Վերադարձ» ֆիլմը հետաքրքիր մրցանակ է ստանում Կաննի կինոփառատոնում, հաղթող ճանաչվելով «Լավագույն դերասանուհի» անվակարգում, իսկ մրցանակը ստանում են ֆիլմի միանգամից 6 դերասանուհի միասին՝ Պենելոպե Կրուս, Կարմեն Մաուրա, Լոլե Դուենյաս, Բլանկա Պորտիլո, Յոանե Կոբո և Չուս Լամպրավե։
2011 թ. Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում կայանում է նրա «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ» ֆիլմի պրեմիերան, որի հիմքում ֆրանսիացի գրող Թիերի Ժոնկեի «Տարանտուլ» (ֆրանս. Mygale) ստեղծագործությունն է։
Ֆիլմագրություն
խմբագրելԸնդհանուր թվով նկարահանել է 40-ից ֆիլմ, որոնց համար հիմնականում ինքն է գրել սցենար։ Առավել նշանավոր ֆիլմերն են.
տարի | անվանում | բնօրինակ անվանում | դերասաններ |
---|---|---|---|
1980 | Պեպին Լյուսին, Բոմը և մյուս աղջիկները | Pepi, Luci, Bom y otras chicas del montón | Կարմեն Մաուրա |
1982 | Կրքերի լաբիրինթոս | Laberinto de pasiones | Սեսիլյա Ռոտ |
1984 | Ինչի՞ համար է սա ինձ | ¿Qué he hecho yo para merecer esto? | Կարմեն Մաուրա |
1986 | Մատադոր | Matador | |
1987 | Ցանկության օրենքը | La ley del deseo | Անտոնիա Բանդերաս Կարմեն Մաուրա Ռոսսի դե Պալմա |
1988 | Կանայք նյարդային պոռթկման եզրին | Mujeres al borde de un ataque de nervios | Անտոնիա Բանդերաս Կարմեն Մաուրա Ռոսսի դե Պալմա |
1990 | Կապիր ինձ | ¡Átame! | Անտոնիա Բանդերաս Վիկտորիա Աբրիլ Ռոսսի դե Պալմա |
1991 | Բարձր կրունկներ | Tacones lejanos | Վիկտորիա Աբրիլ |
1993 | Կիկա | Kika | Վիկտորիա Աբրիլ Ռոսսի դե Պալմա |
1995 | Իմ գաղտնիքի ծաղիկը | La flor de mi secreto | Ռոսսի դե Պալմա |
1997 | Կենդանի մարմին | Carne trémula | Խավիեր Բարդեմ Պենելոպե Կրուս |
1999 | Ամեն ինչ մորս մասին | Todo sobre mi madre | Սեսիլյա Ռոտ Պենելոպե Կրուս |
2002 | Խոսիր նրա հետ | Hable con ella | Ջերալդինա Չապլին |
2004 | Վատ դաստիարակություն | La mala educación | Գաել Գարսիա Բեռնալ |
2006 | Վերադարձ | Volver | Պենելոպե Կրուս Կարմեն Մաուրա |
2009 | Կաննիբալ-խորհրդատուհին (կարճամետրաժ) | La concejala antropofaga | |
2011 | Մաշկը, որի մեջ ես ապրում եմ | La piel que habito | Անտոնիա Բանդերաս |
2016 | Ջուլիետտա | Julieta | Էմմա Սուարես Ադրիանա Ուգարտե |
2019 | Ցավ և փառք | Dolor y gloria | Անտոնիա Բանդերաս Պենելոպե Կրուս |
2020 | Մարդկային ձայն | The Human Voice | Թիլդա Սուինթոն |
2022 | Զուգահեռ մայրեր | Madres paralelas | Պենելոպե Կրուս Այտանա Սանչես-Խիխոն Ռոսսի Դե Պալմա |
Մրցանակներ
խմբագրելՊեդրո Ալմոդովարը մեր ժամանակների ամենաշատ մրցանակ ստացած ռեժիսորներից է։ Ստացել է 92 տարբեր երկրների մրցանակ, ներկայացված է եղել ևս 68-ի։ Դրանցից են
2 «Օսկար»
- 1999 - Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար («Ամեն ինչ մորս մասին»)
- 2003 - Լավագույն սցենար («Խոսիր նրա հետ»)
Կաննի կինոփառատոնի 2 մրցանակ
- 1999 - Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)
- 2006 - Լավագույն սցենար («Վերադարձ»)
«Եվրոպական կինոակադեմիայի Ֆելիքս մրցանակ 1988 - Լավագույն ֆիլմ («Կանայք նյարդային պոռթկման եզրին») և այլն
- 1999 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
- 2003 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Խոսիր նրա հետ»)
4 «Գոյա»
- 1988 - Լավագույն ֆիլմ («Կանայք նյարդային պոռթկման եզրին»)
- 1988 - Լավագույն օրիգինալ սցենար («Կանայք նյարդային պոռթկման եզրին»)
- 1999 - Լավագույն ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
- 1999 - Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)
3 «BAFTA»
- 1999 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Ամեն ինչ մորս մասին»)
- 1999 - Լավագույն ռեժիսոր («Ամեն ինչ մորս մասին»)
- 2003 - Լավագույն արտասահմանյան ֆիլմ («Խոսիր նրա հետ»)
- 2003 - Լավագույն օրիգինալ սցենար («Խոսիր նրա հետ»)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ https://elpais.com/ccaa/2018/04/11/madrid/1523443797_256671.html
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ https://web.archive.org/web/20190713152711/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1988.85.0.html
- ↑ 7,0 7,1 https://web.archive.org/web/20190330120507/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1999.74.0.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://web.archive.org/web/20190418125535/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2002.71.0.html
- ↑ 9,0 9,1 https://web.archive.org/web/20190720123540/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2006.67.0.html
- ↑ https://web.archive.org/web/20190718183450/https://www.europeanfilmacademy.org/2013.393.0.html
- ↑ https://www.univ-paris8.fr/Docteurs-honoris-causa
Արտաքին հղումներ
խմբագրել- Պեդրո Ալմոդովարի «դասը»
- Պեդրո Ալմոդովարի պաշտոնական կայք Արխիվացված 2011-10-14 Wayback Machine
- IMDb-ում Պեդրո Ալմոդովարի էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Ալմոդովար» հոդվածին։ |