Սիքստինյան Տիրամայր
«Սիքստինյան Տիրամայր» (իտալ.՝ Madonna Sistina), Ռաֆայել Սանտիի կտավը, 1754 թվականից գտնվում է Դրեզդենի հին վարպետների պատկերասրահում։ Պատկանում է Բարձր Վերածննդի հանրաճանաչ գործերի դասին։
Սիքստինյան Տիրամայր Madonna Sistina | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ռաֆայել |
տարի | 1512-1513 |
բարձրություն | 256 |
լայնություն | 156 |
ուղղություն | Բարձր վերածնունդ[1] |
ժանր | հոգևոր արվեստ[2] |
նյութ | Յուղաներկ կտավի վրա |
գտնվում է | Դրեզդենի պատկերասրահ[3] |
հավաքածու | Դրեզդենի պետական գեղարվեստական հավաքածու[3] |
քաղաք | Դրեզդեն |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
հատվածն է | Raphael's Cherubs? |
պատկերված են
| |
http://colourlex.com/project/raphael-sistine-madonna/, https://www.wga.hu/html/r/raphael/5roma/2/03sisti.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Sistine Madonna Վիքիպահեստում |
Ստեղծման պատմություն
խմբագրելՉափերով շատ մեծ (256 x 196 սմ) այս կտավը ստեղծվել է Ռաֆայելի կողմից Հուլիոս II պապի պատվերով Պյաչենցի Սուրբ Սիքստինյան կապելլայի խորանի համար։ Կա ենթադրություն, որ նկարը ստեղծվել է 1512—1513 թվականներին Լոմբարդիա ներխուժած ֆրանսիացիների նկատմամբ հաղթանակ տանելու առթիվ, ինչի արդյունքում Պյաչենցը մտավ Պապական տարածք։ XVI դարի սկզբի համար բավականին անսովոր է, որ որպես նկարի նյութ ծառայել է ոչ թե տախտակը, այլ կտավը։ Դա կարող է վկայել այն մասին, որ կտավը նախատեսվել է օգտագործվելու որպես խաչադրոշ։ XVIII դարում տարածվեց մի լեգենդ (պատմական փաստաթղերով չհաստատված), իբր Հուլիոս II-ը պատվիրել է Ռաֆայելի կտավը իր դամբարանի համար, և իբր որպես տիրամոր բնորդ ծառայել է Ռաֆայելի սիրուհի Ֆորնարինան, Սիքստի համար՝ ինքը՝ պապ Հուլիոսը և Սուրբ Բարբարայի համար՝ նրա զարմուհին՝ Ջուլիա Օրսինին։ Միևնույն ժամանակ կերպարի ստեղծումը Պյաչենցի եկեղեցու համար ցույց է տալիս, որ որպես նրա հովանավորողներ միշտ համարվել են սուրբ Սիքստը և Վառվառան՝ պատկերված այդ կտավի վրա։ Կերպարը հաջողությամբ համադրվում էր Պյաչենցի եկեղեցու կնքամանի կենտրոնական մասի հետ, ուր ծառայում էր որպես բացակայող պատուհանի ինքնատիպ փոխարինող։
Համաշխարհային փառքը
խմբագրելԳավառական Պյաչենցի վանքերից մեկում կորած նկարը քիչ էր հայտնի մինչև 18-րդ դարի կեսը, երբ սաքսոնյան կյուրի Ավգուստ III-ը երկամյա բանակցություններից հետո Բենեդիկտ XIV-ից ստացավ թույլտվություն դուրս բերել այն Դրեզդեն։ Մինչ այդ Ավգուստի դեսպանները փորձում էին բանակցել Ռաֆայելի ավելի հայտնի ստեղծագործությունների գնման համար, որոնք գտնվում էին Հռոմում։ Սուրբ Սիստոյի տաճարում մնացել էր Ջուզեպպե Նոգարիի կատարած «Սիքստինյան Տիրամոր» պատճեն։ Մի քանի տասնամյակներ անց, Գյոթեի և Վինկելմանի խանդավառված արձագանքների հրատարակումից հետո, նոր ձեռքբերումը գրավեց Դրեզդենյան հավաքածուի Կորեջիոյի «Սուրբ գիշեր» գլխավոր գլուխգործոցի տեղը։ Քանի որ ռուս ճանապարհորդները սկսեցին իրենց մեծ տուրը հենց Դրեզդենից, «Սիքստինյան Տիրամայրը» դարձավ նրանց համար առաջին հանդիպումը իտալական արվեստի բարձունքների հետ, հետևաբար XIX դարում Ռուսաստանում ստացավ խլացուցիչ ճանաչում՝ գերազանցելով Ռաֆայելի բոլոր այլ մադոննաները։ Նրա մասին գրում էին Եվրոպայի գեղարվեստական կողմնորոշում ունեցող գրեթե բոլոր ռուս ճանապարհորդները՝ Նիկոլայ Կարամզին, Վ.Ա. Ժուկովսկի, Վ. Կյուխելբեկեր («Աստվածային արարում»), Ա.Ա. Բեստուժև («Սա Տիրամայրը չէ, սա Ռաֆայելի հավատն է»), Կ. Բրյուլով, Վ. Բելինսկի («Խիստ դասական ֆիգուրա և փոքր-ինչ ոչ ռոմանտիկ»), Ա.Ի. Գերցեն, Ա. Ֆետ, Լ.Ն. Տոլստոյ, Ի.Գոնչարով, Ի.Ռեպին, Ֆ.Մ. Դոստոևսկի։ Մի քանի անգամ դրա մասին հիշատակում է Ա.Ս. Պուշկինը` առանց տեսնելու այն։ Հայրենական Մեծ պատերազմից հետո նկարը պահպանվում էր Պուշկինի թանգարանի ֆոնդում, որից հետո 1955 թ-ին ողջ դրեզդենյան հավաքածուի հետ միասին այն վերադարձվեց ԳԴՀ-ի իշխանությանը։ Մինչ այդ «Տիրամայրը» ներկայացվեց մոսկովյան հանրությանը։ Վ.Ս.Գրոսմանը արձագանքեց համանուն պատմվածքով, որտեղ կապում էր հանրահայտ կերպարը Տրեբլինկայի մասին սեփական հիշողությունների հետ։
Նայելով Սիքստինյան Տիրամորը, մենք պահպանում ենք հավատը, որ կյանքն ու ազատությունը մի' են, որ մարդու մեջ մարդկայինից ավելի բարձր չկա ոչինչ։ |
Նկարագրություն
խմբագրելՆկարում պատկերված են Տիրամայրը և նորածին Քրիստոսը Հռոմի պապ Սիքստ II-ի և Սուրբ Վարվառայի հետ, կողքերին երկու հրեշտակներ են՝ ներքևից վեր նայելով Աստծո հայտնությանը։ Ֆիգուրները ձևավորում են եռանկյունի։ Կողքի բացված վարագույրները մեկ անգամ ևս ընդգծում են կոմպոզիցիայի երկրաչափական հնարամտությունը։ Սա առաջին ստեղծագործություններից մեկն է, որում դիտողը աննկատ հայտնվում է կոմպոզիցիայում. թվում է, թե Տիրամայրը իջնելով երկնքից՝ նայում է ուղիղ նրա աչքերին։ Մարիամի կերպարում ներդաշնակորեն համադրված են կրոնական հաղթանակի զմայլանքը այնպիսի համամարդկային զգացմունքների հետ, ինչպիսիք են խոր մայրական քնքշանքը և մանկան ճակատագրի համար անհանգստությունը։ Նրա հագուստը ընդգծվածորեն պարզ է, նա բոկոտն քայլում է լուսավորված ամպերի միջով։
Սուրբը ձեռքով ցույց է տալիս դիտողի կողմը, և Տիրամայրը մանկան հետ նայում են այդ ուղղությամբ, նույն ժամանակ Սուրբ Բարբարան խոնարհել է գլուխը։ Նկարի սկզբնական տեղը եղել է Մեծ Խաչելության առջև, ուստի դեմքերի արտահայտությունը և ֆիգուրների դիրքերը նկարում պայմանավորված են Քրիստոսի չարչարանքների ու մահվան տեսարանից իրենց զգացմունքներով։
Տարածված է կարծիք այն մասին, թե Ռաֆայելը նկարում Հռոմի պապ Սիքստ II-ին պատկերել է աջ ձեռքում վեց մատով, քանի որ նա Սիքստ լատիներենից թարգմանաբար նշանակում է «վեցերորդ»։ Իրականում թվացյալ վեցերորդ մատը, ճկույթը, համարվում է ափի ներսի մաս։ Նկարչի գերազանց վարպետությունը խաբում է դիտորդին։ Ետին ֆոնը, որը հեռվից թվում է թե ամպ է, մանրակրկիտ զննման դեպքում պարզվում է հրեշտակների գլուխներ են։ Երկու հրեշտակները դարձել են բազմաթիվ բացիկների և ցուցապաստառների թեմաներ։ Մի քանի արվեստաբաններ պնդում են, որ այդ հրեշտակները հենված են դագաղի կափարիչին։ Երևում է նկարի ներքևի ձախ կողմի հրեշտակի միայն մեկ թևը։