Հնդկացիական խոհանոց, ծագել է նախագաղութային շրջանում և մինչ օրս պահպանում է իր ինքնությունը։ Չնայած իր մեջ ներառում է այն մթերքները, որոնք Ամերիկայում տարածված էին մինչ նախագաղութայնի դարաշրջանը, ժամանակի ընթացքում այնտեղ ներթափանցեցին եվրոպական որոշ բաղադիրչներ, այդ թվում ցորենը։ Որոշ ուտեստներ ծիսական դեր ունեին, օրինակ տապակած հացը ավանդական ուտեստ էր համարվում։

Տապակած հաց

Հնդկացիական ուտեստների զգալի մասը պահպանվում է Լատինական Ամերիկայի ավանդական խոհանոցներում։ Հնդկացիական ուտեստների մի մասը, որոնք հնացել են, կարող են վերականգնվել եվրոպական գաղութարարների տեղեկագիրներում։ Մյուս կողմից, ի շնորհիվ կոլումբոսյան փոխանակման եվրոպական ժողովուրդներ խոհանոցին՝ ԱՄՆ-ից և Կանադայից փոխանցվեցին այնպիսի ավանդական ուտեստներ, ինչպիսիք են եգիպտացորենի հացը, հնդկահավը, լոռամարգը, հապալասը, եգիպտացորենի շիլան և եգիպտացորենի ձավարը։ Հնդկացիների կողմից ամերիկյան մայրցամաքում մշակված ամենահին կերակուրները եղել են «երեք քույրերը»՝ եգիպտացորենը, դդումը և լոբին։ Հնդկական ժամանակակից խոհանոցը բազմազան է, քանի որ հնդկացիներն իրենք իրենից ներկայացնում են միմյանց հետ չկապված բազմաթիվ լեզվական ընտանիքներ։ Այս խոհանոցի համար մնում է բնորոշ այն մթերքների օգտագործումը, որոնք Ամերիկայում գոյություն են ունեցել մինչև եվրոպացիների գալը, այդ թվում՝ ընտանի և վայրի կենդանիների միսը[1]։ Հյուսիսային Ամերիկայի խոհանոցը համեմատաբար պարզ է և համեմունքներ հազվադեպ են օգտագործում (սովորաբար գիհի, վայրի կոճապղպեղ, գազարով աղցան), որը տարբերվում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայից, որտեղ տարածված են կծու ուտեստները։

Հյուսիսային Ամերիկայի հնդկացիական խոհանոց

խմբագրել

Հյուսիսային Ամերիկայի Արևելյան Վուդլենդում բնակվող հնդկացիների գյուղատնտեսությունը հիմնված էր «երեք քույրերի»՝ եգիպտացորեն, լոբի և դդում մթերքների վրա։ Բացի դա եղել է նաև կիոնա տեղական հացահատիկային կուլտուրաներ, տարբեր տեսակի հավակատարներ, ուռենի, գարի, մայիսյան խոտ և արևածաղիկ։

Ժամանակակից ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան մասում խոհանոցը եղել է բազմազան, այնտեղ կերել են սաղմոն և այլ տեսակի ձկներ, ծովամթերք, սունկ, հատապտուղներ և այլ մթերքներ[2]։ Տեղի ցեղերը զբաղվում էին որսով և բնական ռեսուրսներ առատության պատճառով գյուղատնտեսությամբ չէին զբաղվում։ Ժամանակակից Կալիֆորնիայում նրանք իրենց ստամոքսը հագեցնում էին ալյուրով, որը տեղական սննդակարգի 75 տոկոսն էր կազմում[3], իսկ չոր եղանակին եփում էին ապխտած միս[4]։

 
Սուկոտաշ ուտեստ, որոի պատրաստման ժամանակ օգտագործում են եգիպտացորեն, լոբի և այլ հատիկավորներ

Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներին բնորոշ ուտեստներ․

Էսկիմոսների ուտեստներ

խմբագրել

Կարիբյան խոհանոց

խմբագրել
 
Ապխտած հավը բանանով, բրնձով և մեղրով թխվածքաբլիթներով:

Այս շրջանում ներկայացված են արավակի (Արավակին հնդկացիական ժողովուրդների խումբ է Հարավային Ամերիկայում, որի ընդհանուր թիվը 400 հազար է (2000 թվական)), կարիբների (Հարավային Ամերիկայում հնդկական ժողովուրդների խումբ է,որոնց ընդհանուր թիվը 100-150 հազար մարդ է) և սիբոնիների մշակույթները։ Մեծ Անտիլասի տաինո բնակիչները առաջինը գաղտնի հանդիպեցին Կոլումբոսիի հետ։ Այդ ժողովուրդները մինչև եվրոպացիների հետ շփվելը զբաղվում էին գյուղատնտեսությամբ, որսով և ձկնորսությամբ։ Նրանք մշակում էին կարսավա, քաղցր կարտոֆիլ, եգիպտացորեն, լոբի, դդում, անանաս, գետնանուշ և պղպեղ։ Ներկայումս տաինո և մի շարք կարիբյան ժողովուրդներ այլևս չկան, սակայն պահպանվել է նրանց ժառանգությունը։

Կարիբյան մրգեր, որոնք հայտնի են եվրոպացիներին՝ մանգո, անանաս, պապայա և կոկոս, ինչպես նաև ակին, զկեռենին, սապոդիլաը, ածուխը օգտագործվում են ինչպես հում, այնպես էլ որպես խմիչքներ և աղանդեր պատրաստելու համար բաղադրիչ։

Բանանն այստեղ համարվում է բանջարեղեն, եվրոպայում այն օգտագործումեն ինչպես կարտոֆիլը[5]։

Կարիբյան ավազանի ձկներից հայտնի են կեֆալ, տունա, դելֆին կամ շնաձուկ, պոմպանո, վահու, լուցիանա և ապուկու։ Տեղացիները ծովամթերքներից պատրաստում են աղի ձողիկներ, կոկոսի սոուսով միդիաներ, սկումբրիայով թխվածքաբլիթ, ծովախեցգետնով աղցան, կրիայի մսով ապուր, սուր ձկից պատրաստված սթեյքեր, լցոնված ծովախեցգետնի մեջքեր և այլ ուտեստներ։ Որպես համեմունքներից նրանք օգտագործում են քացախ, կրաքարի հյութ, մանանեխ, տոմատի մածուկ, աղ և շաքար, տարբեր տեսակի պղպեղներ (հատկապես չիլի պղպեղներ), մուշկ, ուրց, մեխակ և կոճապղպեղ։ Սոուսների և մարինդների մեջ ավելացնում են թթվասեր, կոկոսի կաթ, ռոմ և յոգուրտ։ Կարիբյան ավազանում սիրված և հայտնի խմիչքներից են տարբեր տեսակի ռոմ, կոճապղպեղով գարեջուր, սուրճ, թարմ քամած հյութեր։

Մեսոամերիկյան խոհանոց

խմբագրել
 
Թամալե
 
Պուպուսա

Մեսոամերիկայում մինչև Կոլումբոսը գոյություն են ունեցել զարգացած բազմաթիվ քաղաքակրթություններ՝ զարգացած գյուղատնտեսությամբ։ Զարմանալի չէ, որ մեսոամերիկյան հնդկացիների խոհանոցը ազդել է Կենտրոնական Ամերիկայի երկրների՝ առաջին հերթին Մեքսիկայի ժամանակակից խոհանոցի վրա։

Հարավամերիկյան հնդկացիական խոհանոց

խմբագրել

Անդեյան մշակույթներ

խմբագրել
 
Տապակած ծովախոզուկ
 
Սևիչե

կեչուա, այմարա և Նասկա մշակույթներից բաղադրատոմսեր է ներառում։

Հարավարևմտյան այլ մշակույթներ

խմբագրել
 
Լցոնած պանրով արեպա։
 
Չիպա
  • Անգու, Բրազիլական եգիպտացորենից պատրաստված ապուր և իտալական խոհանոցում հայտնի է որպես «պոլենտա»։
  • Լապաչո կամ տակիբո, կարմրուկի համար բուժիչ հեղուկ։
  • Մատե, գուարանայի լեզվից ինչպես նաև պարագվայական մանրացրած փշարմավից և չորացված տերևներից պատարաստված թեյ խմիչք ։
  • Արեպա — Կոլումբիայի և Վենեսուելայի բնիկների կողմից եգիպտացորենի ալյուրից պատրաստված հաց։
  • Կաուիմ[en] — կուկուռուզից և մանիոկայից՝ արևադարձային մշտադալար թուփ, պատրաստված ֆերմենտացված ըմպելիք, որը վերամշակվում է մարդու թքի ֆերմենտով։ Ավանդաբար օգտագործում են Բրազիլիայի տուբինամբիա և այլ բնիկ ժողովուրդները։
  • Կուրանտո — չիլիական տապակ, որը պատրաստում են գետնի վառարանի վրա։ Ուտեստը գալիս է Չիլիի կղզում բնակվող չոնո բնիկներից։
  • Մերկեն[en] — Մապուչե ժողովուրդների կողմից ավանդաբար օգտագործվող հնդկական պղպեղի փոշի։
  • Պիռա կալդո[en] — պարագվայական ձկան ապուր։
  • Չիպա — եգիպտացորենի կամ մանրաձավարի ալյուրից պատրաստված պարագվայական հաց։

Խոհանոցային պարագաներ

խմբագրել
 
Մետատե մանո

Վաղ խոհանոցային պարագաները՝ դանակները, գդալները, սալիկները և խոհանոցային տախտակները, պատրաստվում էին բնական նյութերից, ինչպիսիք էին քարերը կամ կենդանիների ոսկորները։ Չորացրած դդումներն օգտագործվում էին շերեփներ, գդալներ, բեռնարկղեր և տարաներ պատրաստելու համար։ Ամերիկայի շատ ժողովուրդների մոտ նույնպես գոյություն ունեին խեցեգործական ավանդույթները որը նրանց թույլ էր տալիս պատրաստել ամենատարբեր կերամիկական խոհանոցային պարագաներ։ Անդյան և մեզոամերիկյան մշակույթներում օգտագործել են ոսկուց, արծաթից, պղնձից և այլ արժեքավոր նյութերից պատրաստված սպասք և այլ պարագաներ։

  • Մոլինիլո, կակաոյի փրփուրը հավաքելու համար փոքրիկ ավել։
  • en:Metate — մետատ, քարե քերիչ, որն օգտագործվել է «մանո» քարի հետ միասին միս ծեծելու համար։ Հաճախ հանդիպում են Կոստա Ռիկայի հնագիտական պեղումների ժամանակ։
  • en:Molcajete — մոլկախտեն, բազալտից պատրաստված բաժակ, որն օգտագործում են որպես հավանդ։
  • Batan — բաթան, անդեական ժողովուրդների շրջանում կիրառվող խոհանոցային պարագա, որն օգտագործում էին «ունյան» փոքրիկ քարի հետ միասին։
  • en:Paila — պաիլա, անդեական կերամիկայից գավաթ։
  • en:Cuia — քույան, մատե խմելու համար դդումից պատրաստաված անոթ։
  • en:Burén — բուրեն, տաինո ժողովրրդների կողմից օգտագործվող կերամիկական թավա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. NativeTech: Indigenous Food and Traditional Recipes
  2. «Home». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  3. «the People’s Paths home page!» NAIIP Recipes
  4. JerkyFAQ — The Definitive Guide to Beef Jerky and more! — The History of Jerky Արխիվացված 2009-06-26 Wayback Machine
  5. Карибская кухня — солнце, воздух и… еда!
  6. Inca Civilization — Crystalinks

Գրականություն

խմբագրել
  • Niethammer, Carolyn. American Indian Food and Lore. New York: A Simon & Schuster Macmillan Company, 1974. ISBN 0-02-010000-0

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հնդկացիական խոհանոց» հոդվածին։