Տապակած հաց
Բաննոկ (ինչպես նաև հայտնի է որպես տապակած հաց), հնդկական խոհանոցի ազգային ուտեստ, այժմ լայնորեն տարածված ԱՄՆ-ի հնդկացիական ցեղերի շրջանում։ Իրենից ներկայացնում է դրոժային խմորի տափակ կտոր (բլիթ)՝ յուղի կամ ճարպի մեջ տապակած կամ բոված։
Տապակած հացի բաղադրիչները | |
Ենթատեսակ | լոշիկ |
Առաջացման երկիր | ԱՄՆ |
Frybread Վիքիպահեստում |
Որպես խավարտ՝ տապակած հացի վրա սովորաբար դրվում են բակլաներ, տապակած մսի խճողակ կամ մանր կտրտած պանիր։ Տապակած հացը՝ այդպիսի խավարտի հետ միասին, հայտնի է որպես «հնդկական տակո» կամ «նավահո-տակո»։ Տապակած հացը, որը մատուցվում է քաղցր խավարտով, օրինակ՝ մեղրապատ կամ շաքարի փոշի ցանած, տիպիկ ամերիկյան ուտեստ է՝ հայտնի որպես «Փղի ականջ»։
Տապակած հացը պաշտամունքային ստերեոտիպ է դարձել ԱՄՆ-ի հնդկացիների մշակույթում։ Այն հանդիսանում է ոչ իայն տնակն ուտեստ, այլև ավանդաբար պատրաստվում է այնպիսի տոների համար, ինչպիսիք են՝ «պաու-վաու»-ն և նահանգների տոնավաճառները։ 2005 թվականին տապակած հացը հայտարարվեց Հարավային Դակոտա[1] «նահանգի պաշտոնական հաց»։
Հենց այդ նույն տարում՝ 2005 թվականին, տապակած հացի՝ առողջության համար վտանգավոր լինելու մասին հարցը հասարակական լայն քննարկումների առարկա դարձավ. խոսքը վերաբերում էր ԱՄՆ-ի[2] հնդկացիների շրջանում ճարպակալման և դիաբետի լայն տարածման գործում տվյալ ուտեստի ունեցած դերին։ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ՝ տապակած հացի սովորական չափաբաժինը պարունակում է 700 կալորիա և շուրջ 20 գչամ ճարպ։
Տապակած հացը նաև հայտնի է հարավամերիկյան խոհանոցում՝ որպես «կաչանգա»[3].
Պատկերասրահ
խմբագրել-
Նավահո-տակո՝ ուտեստ՝ տապակած հացի հիման վրա:
-
Տիպիկ տապակած հաց
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ NetState.com. Official State Foods. 2006. February 18, 2007.
- ↑ «Harjo, Susan Shown. Indian Country Today. «Harjo: My New Year's resolution: No more fat 'Indian' food.» 2005. February 18, 2007». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Glossary, yanuq.com». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Encyclopedia of Oklahoma History and Culture - Fry Bread Արխիվացված 2009-11-26 Wayback Machine
- Recipes for frybread by Tribe or Nation
- Navajo Fry Bread History
- Fry Bread Facts
- More Than Frybread Mockumentary Արխիվացված 2012-03-29 Wayback Machine
- Fry Bread House Honored Among the Best of the Best Արխիվացված 2013-06-09 Wayback Machine — frybread restaurant in Phoenix a winner of 2012 "America's Classics" James Beard Foundation Award.
- Diet or Fry It, Gen Huit, Salish Kootenai Nation|Salish