Մանգո (միրգ)

Mangifera Indica տեսակի պտուղը

Մանգո մանգո բույսի պտուղը, պատկանում է աղտորազգիների ընտանիքին։

Մանգոյի պտուղներ
Մանգո՝ ուտելու պտուղներ, բուրավետ մանգո (ձախից) և անուշահոտ մանգո (աջից)

Հնդկական մանգոն ունի գյուղատնտեսական մեծ նշանակություն։ 2009 թվականին ամբողջ աշխարհում աճեցվել է հնդկական մանգոյի ավելի քան 300 տեսակ[1]։ Դեռևս 1969 թվականին հայտնի է եղել միայն 200 տեսակ մանգո[2]։ Մանգոյի այս տեսակի ամենախոշոր արտահանողներից մեկը Հնդկաստանն է[3]։ Հնդկական մանգոն խավոտ է, քաղցր, կեղևը կարմիր, կանաչ կամ դեղին երանգ ունի, միջուկն ունի դեղին, կամ նարնջագույն երանգ։

Արտադրողներ խմբագրել

Մանգոյի ծագման մասին կոնկրետ տեղեկություներ չկան։ Ենթադրաբար հնդկական մանգոն առաջացել է Պակիստանից Ինդոնեզիա ընկած տարածքում[4]։

Հնդկաստանում հնդկական մանգոն համարվում է ազգային բուսատեսակներից մեկը[4]։

Հնդկաստանում տարեկան հավաքում են մոտ 13,5 միլիոն տոննա մանգո (2009 թվականի տվյալներ) և Հնդկաստանը հանդիսանում է «Ալֆոնսո» տեսակի գլխավոր արտադրողը։ Եվրոպայում մանգո մշակվում է Իսպանիայում՝ Կանարյան կղզիներում։

Համաշխարհային մանգո արտադրողներն ըստ տարեթվերիсрТг
Տարի Հազարավոր տոննա
1965 11 486
1970 12 030
1975 12 768
1980 14 420
1985 16 545
1990 17 051
1995 22 446
2000 24 888
2005 31 203
2006 33 434
2007 34 456
2008 34 994
2009 35 124
20 գլխավոր մանգո արտադրողները — 2009
Երկիր Հազար տոննա մանգո
  Հնդկաստան 13 557
  Չինաստան 4 140
  Թաիլանդ 2 469
  Ինդոնեզիա 2 150
  Պակիստան 1 728
  Մեքսիկա 1 509
  Բրազլիա 1 197
  Նիգերիա 831
  Բանգլադեշ 828
  Ֆիլիպիններ 771
  Վիետնամ 540
  Քենիա 474
  Եգիպտես 450
  Եմեն 404
  Կուբա 354
  Տանզանիա 320
  Դոմինիկյան Հանրապետություն 257
 Հայիթի 244
 Մադագասկար 221
  Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 210
Աղբյուրը՝
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն (FAO)

Կիրառում խմբագրել

 
Մանգոյի կանաչ պտուղներ
 
Հնդկական մանգոյի հասած պտուղներ

Հնդկաստանում և ասիական այլ պետություններում մանգոյի պտուղները հաճախ օգտագործվում են տնային բժշկության մեջ։ Օրինակ՝ Հնդկաստանում մանգո օգտագործում են արյունահոսությունը կանգնեցնելու համար, սրտամկանի ամրացման համար և ուղեղի լավ աշխատանքի համար։

Կանաչ չհասած պտուղները իրենց մեջ մեծ քանակությամբ օսլա են պարունակում, որը պտղի հասնելուն զուգահեռ վեր է ածվում հասարակ ածխաջրի՝ բուսաշաքարի, գլյուկոզի և գարեշաքարի։ Բացի այդ չհասած մանգոն պեկտինների հարուստ աղբյուր է, սակայն պտղի մեջ կորիզի ձևավորումից հետո դրա քանակը կտրուկ նվազում է։ Նրա պարունակության մեջ եղած կիտրոնաթթվի, թրթնջկաթթվի, սաթաթթվի և խնձորաթթվի շնորհիվ չհասած պտուղը շատ թթու համ է ունենում։ Կանաչ մանգոն հարուստ է նաև վիտամին С-ով (15 մգ պարունակում է այնքան С վիտամին, որքան 30 մգ լայմի մեջ), կան նաև այլ վիտամիններ։

Հասուն պտուղը իր համով քաղցր է և ունի շատ հաճելի համ։ Նրա մեջ կան շատ վիտամիններ և ածխաջրեր և քիչ թթուներ։

Սննդային արժեք խմբագրել

Մանգոյի 100 գրամ միջուկը պարունակում է մոտ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. RuDom TV
  2. Вульф Е. В., Малеева О. Ф. Мировые ресурсы полезных растений. — Л. : Наука, 1969. — 568 с.
  3. Հնդկական Индийский լրաբեր, 2009
  4. 4,0 4,1 Հնդկական լրաբեր, 2009
  5. USDA Nutrient database Արխիվացված 2015-03-03 Wayback MachineНа этом сайте много различных отчётов по составу плодов манго}}}}

Արտաքին հղումներ խմբագրել

  • Манго // Ломбард — Мезитол. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 15).
  • Елена Волошина. — Русскоязычный телеканал в Доминиканской республике«Манго – король фруктов». Телеканал «RuDom TV».
  • Манго — национальный фрукт Индии // Индийский вестник : Бюллетень посольства Индии в России. — 2009. — Սեպտեմբեր.
  • «Mangos,raw». National Nutrient Database for Standard Reference Legacy Release (անգլերեն). United States Department of Agriculture, Agricultural Research Service — Содержание нутриентов в сырых плодах манго. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանգո (միրգ)» հոդվածին։