Տոմատի մածուկ, պատրաստում են հասած լոլիկից` տրորելով և եփելով շուրջ 6-8 անգամ։ Թողարկում են 30 % (կամ ավելի խիտ` 35-40 %) չոր նյութեր պարունակող տոմատի մածուկներ։ Չոր նյութերի 30 % խտության դեպքում տոմատի մածուկը պարունակում է միջին հաշվով 19 % շաքար, 2.5 % օրգանական թթուներ, 60 մգ % C վիտամին և 2 մգ % կարոտին (A նախավիտամին)։ Տոմատի մածուկն օգտագործում են սոուսներ, ապուրներ, մսեղեն և ձկնեղեն որոշ կերակրատեսակներ և խորտիկներ պատրաստելու համար։ Փակ ամանի մեջ մածուկը խորհուրդ է տրվում պահել 20 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանում։ Տոմատի մածուկ բաց ամանում պահելիս բորբոսնում է, մգանում և ստանում տհաճ համ։ Երկար պահվող մածուկն անհրաժեշտ է բաց տուփից տեղափոխել արծնապատ կամ չժանգոտվող պողպատե (բայց ոչ ալյումինե կամ պղնձե) ամանի մեջ, անընհատ խառնելով եռման հասցնել, ավելացնել կերակրի աղ (մածուկի զանգվածի 10 %-ի հաշվով), շարունակել եռացնել 5-10 րոպե, տաք մածուկը լցնել լավ լվացած և եռման ջրով ողողած ապակե անոթի մեջ և պինդ փակել կափարիչով կամ խցանով։ Փակելուց առաջ մածուկի վրա կարելի է բարակ շերտով տաք ձեթ լցնել։ Պահել 0-5 °C ջերմաստիճանում։

Տոմատի մածուկ
Տեսակսննդային բաղադրամաս
Ենթատեսակսննդային մածուկ
 Tomato paste Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմատի մածուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։