Գդալ, սեղանի սպասքի առարկա՝ կոթով ու ձվաձև գոգավոր մասով՝ ջրիկ կամ սորուն ուտելիքներ վերցնելու և բերանը տանելու համար։

Ճաշի և թեյի գդալներ

Գոգավոր մասի չափսը համապատասխանեցված է մարդու բերանի չափին։ Կիրառվում է որպես ճաշասեղանի սպասքի առարկա, լաբորատոր գործիք և այլն։

Կուկուտենի մշակույթի գդալ, ուշ նեոլիթ

ՊատմությունԽմբագրել

Դեռևս հնագույն ժամանակներում գդալներն օգտագործվում էին որպես սեղանի սպասքի պարագա՝ ի տարբերություն ավելի ուշ հայտնագործված պատառաքաղների։ Աֆրիկյան կալենինին էթնիկ խմբում տարածված է մի ճաշատեսակ, որն ուտում են գդալով։

Հնագույն գդալները պատրաստվում էին փայտից, ոսկորներից, եղջյուրից, հույներն օգտվում էին իրենց չափսերով հարմարավետ ծովային խեցիներով, որոնք որպես գդալ էին ընդունում դեռևս նախնադարյան մարդիկ։ Եգիպտոսում գդալները պատրաստում էին փղի ոսկորներից, քարից, ծառից։ Հաճախ դրանք ծածկում էին կրոնական պատկերներով։ Հռոմեական և հունական քաղաքակրթությունների ծագման ժամանակ առաջացավ բրոնզե և արծաթյա սպասքը։ Պահպանվել են այդ ժամանակաշրջանի բրոնզե և արծաթյա գդալների բազմաթիվ նմուշօրինակներ, որոնք պահվում են ողջ աշխարհի պատմության թանգարաններում։

 
Հնդկական դենե ցեղերի գդալ, Կանադա

Միջին դարերում գդալները հիմնականում փայտյա և եղջյուրյա էին։ Բացի այդ, դրանց արտադրության համար երբեմն օգտագործվում էին արույր, պղինձ և արճիճ. այդպիսի գդալները հայտնի դարձան 15-րդ դարում։ Արիստոկրատները և արքաներն օգտվում էին արծաթյա և ոսկյա գդալներից։ Այդպիսի գդալների մասին համեմատաբար վաղ հիշատակումը վերաբերում է 1259 թվականին։ Անգլիացի արքա Էդուարդ I-ի անձնական իրերի թվում 1300 թվականին նշվում էին ոսկյա և արծաթյա գդալները՝ fleur-de-lis դրոշմադրմամբ (փարիզյան արհեստանոցի անվանում)։ Մեծ հետաքրքրություն ունեն թագադրության գդալները, որոնք կիրառվում էին անգլիացի արքաներին օծելու համար։

Եվրոպայում Վերածննդի դարաշրջանում տարածված էին, այսպես կոչված, առաքելական գդալները։ Դրանք ի հայտ եկան դեռևս 15-րդ դարում, բայց տարածում ստացան 16-րդ հարյուրամյակում՝ որպես քրիստոնեական տոների նվերներ։ Քրիստոնեական գդալների վրա պատկերված էին Քրիստոսի աշակերտները։ Հենց Հիսուսին գդալների վրա հազվադեպ էին պատկերում։ Մոտավորապես հենց այդ նույն ժամանակ փոխվեց գդալի ձևը՝ բռնակը դարձավ հարթ, իսկ շերեփը լայն էլլիպսի ձև ստացավ։

18-րդ դարում շերեփը փոքրացվեց, բռնակը մի քանի աստիճանով ավելի լայն էր դրա համեմատությամբ։ 1760 թվականին գդալն ստացավ իր ներկայիս տեսքը, որում թասիկանման հատվածն արդեն վերջում է, ոչ թե հիմնական մասն է։

Ռուսիայում առաջին արծաթյա գդալները ձուլվել են 998 թվականին՝ Վլադիմիր իշխանի հրամանով՝ իր զորագնդի համար։

 
Տիբեթական գդալ

Գդալի կիրառման այլ եղանակներԽմբագրել

 
Փայտյա գդալ

Գդալները՝ որպես երաժշտական գործիքԽմբագրել

Սլավոնական ավանդույթի համաձայն՝ փայտե գդալներն օգտագործվում են որպես երաժշտական գործիք։ Նվագելու հավաքածուն կազմվում է 3-5 գդալներով՝ երբեմն տարբեր չափսերի։ Ձայնն առաջանում է՝ մեկի շերեփի հետևի կողմը մյուսի հետևի կողմին հարվածելով։ Ձայնի տեմբրը կախված է ձայնառաջացման եղանակից[1]։

Սովորաբար մեկ կատարողն օգտագործում է 3 գդալ, որոնցից երկուսը տեղավորվում են ձախ ձեռքի մատների միջև, իսկ երրորդը բռնում են աջ ձեռքով։ Հարվածները կատարվում են՝ երրորդ գդալը ձախ ձեռքի մյուս երկու գդալներին հարվածելով։ Սովորաբար հարմարավետության համար հարվածները կատարվում են ձեռքի կամ ծնկան վրա։ Երբեմն գդալների տակից զանգուլակներ են կախում[2]։

Գդալների տեսակներԽմբագրել

Գդալների հիմնական տեսակներԽմբագրել

  • Ճաշի գդալ
  • Թեյի գդալ
  • Աղանդերի գդալ
 
Գդալների արտադրություն, 1897 թվական, Մ. Պ. Դմիտրիև

Գդալների հավելյալ տեսակներԽմբագրել

  • Բարի (բարմենի) գդալ
  • Դեկորատիվ փայտից նկարազարդ գդալ
  • Չինական գդալ՝ ապուրի համար (սովորաբար կերամիկական)
  • Սուրճի գդալ (թեյի գդալից փոքրացված)
  • Լաբորատոր ճենապակյա գդալ
  • Օշինդրի գդալ
  • Արգանակի գդալ
  • Թուրինջի գդալ
  • Ձիթապտղի գդալ
  • Պաղպաղակի գունդ ձևավորելու գդալ
  • Ձկնկիթի գդալ
  • Ապուրի գդալ
  • Ձվի գդալ
  • Չափման գդալ
  • Հուշանվեր գդալ (սովորաբար չափսերով և ձևով համապատասխանում է թեյի գդալին, բայց ունի տեսարժան վայրերի, զինանշանի և այլ պատկերներ)
  • Մեղրի գդալ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Народный ансамбль ложкарей «Славяне»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-16-ին։ Վերցված է 2018-07-08 
  2. «Народный ансамбль ложкарей «Славяне»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-16-ին։ Վերցված է 2018-07-08 

Արտաքին հղումներԽմբագրել