Հատիկաընդեղեն բույսեր, բակլազգիների (ընդավորների) ընտանիքի բույսեր, մշակում են հիմնականում հատիկ (սերմ) ստանալու համար։

Նկարագիր

խմբագրել
 

Բուսաբուծության մեջ հայտնի է 60-ից ավելի տեսակ։ Հիմնականում խոտաբույսեր են, որոնց ծաղկապսակը կազմված է հինգ ոչ միատեսակ պսակաթերթերից, վերինը կոչվում է առագաստ, ներքևի երկուսը՝ նավակ, երկու կողմնայինները՝ թիեր։ Հատիկաընդեղեն բույսերի փոշոտումը կատարվում է հիմնականում մեղուների և թիթեռների, հազվադեպ՝ թռչունների, երբեմն՝ ինքնափոշոտման միջոցով։ Հատիկաընդեղեն բույսերի արմատների վրա առաջանում են պալարիկներ, որոնց բջիջներում ապրում են օդի ազոտը յուրացնող բակտերիաներ (պալարաբակտերիաներ)։ Հատիկն ունի պարենային և կերային նշանակություն։ Սերմերը հարուստ են անփոխարինելի ամինաթթուներ (լիզին, ցիստին, տրիպտոֆան, արգինին, հիստիդին, վալին, մեթիոնին և այլնն) պարունակող սպիտակուցներով՝ միջին հաշվով 20-40% (լուպինը՝ 61%), ինչպես նաև ածխաջրերով, ճարպերով (հատկապես սոյան, գետնանուշը), վիտամիններով՝ C, B-ի համալիր, նախավիտամին A։

Հատիկներ

խմբագրել

Հատիկները կալորիականությամբ գերազանցում են կարտոֆիլին 3, 5, իսկ կաղամբին՝ 6 անգամ։ Հատիկը, կանաչ զանգվածը, քուսպը, պրոտեինով հարուստ և արժեքավոր են։ Սերմերում պարունակվող որոշ նյութեր օգտագործվում են բժշկության մեջ։ Հատիկաընդեղեն բույսերի արմատների վրա առաջանում են պալարաբակտերիաներ, որոնք յուրացնում են օդի ազոտը և հողը հարստացնում դրանով։ Հատիկաընդեղեն բույսեր լավ նախորդներ են գարնանացան հացահատիկային և տեխնիկական բույսերի համար։

Հատիկաընդեղեն բույսեր

խմբագրել
 

Կիրառում

խմբագրել

Որոշ տեսակներ կերաբույսեր են (երեքնուկ, կորնգան, առվույտ, վիկ, լուպին, տափոլոռ, բակլա, ուղտափուշ, իշառվույտ և այլն), կան դեղաբույսեր (սոֆորա, մատուտակ, թերմոպսիս և այլն), մեղրատու, դեղատու, խեժատու (գազի որոշ տեսակներ), ներկատու (օրոճ, լեղակենի և այլն), թունավոր, տեխնիկական և այլ բույսեր։ Հատիկը, կանաչ զանգվածը, քուսպը պրոտեինով հարուստ և արժեքավոր կեր են։ Սերմերում պարունակող որոշ նյութեր օգտագործվում են բժշկության մեջ։ Սիլոսի, սենաժի և խոտալյուրի համար օգտագործվում է բակլայի, սոյայի, ոլոռի, լուպինի կանաչ զանգվածը։

Առավել տարածված հատիկաընդեղեն բույսեր

խմբագրել

Աշխարհի երկրագործական շրջաններում առավել տարածված են սոյան (հիմնականում ԱՄՆ-ում, Չինաստանում, Բրազիլիայում, Ինդոնեզիայում), ոլոռը (Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի բարեխառն կլիմայով շրջաններում), ոսպը, տափոլոռը և բակլան (Միջերկրածովյան երկրներում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Արգենտինայում), լոբին (Ասիայում, Եվրոպայում, Ամերիկայում), սիսեռը (գլխավորապես Հնդկաստանում)։ Մնացած կուլտուրաները՝ լուպինը, պորտիկը, մաշը են, սահմանափակ են տարածված։

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 271