Ուրց
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրց (այլ կիրառումներ)
Ուրց | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Ուրց սովորական :. Ծաղկած ծառի ընդհանուր տեսքը | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Thymus
L., 1753
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Thymus vulgaris L., 1753 — Ուրց սովորական | ||||||||||||
|
Ուրց (լատ.՝ Thýmus), խուլեղինջազգիների (շրթածաղկավորների) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայաստանում շատ տարածված ու ժողովրդի կողմից լայնորեն գործածվող բույս է։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 400) տեսակ։
ՀայաստանումԽմբագրել
Հայաստանում՝ 5 տեսակ՝
- Ուրց նոսրածաղիկ (Thýmus rarifloarm),
- Ուրց անդրկովկասյան (Thýmus transcaucasicus),
- Ուրց բլրակային (Thýmus collinus),
- Ուրց Կոչիի (Thýmus kotschyanus),
- Ուրց Ֆեդչենկոյի (Thýmus fedtschenkoi) և այլն։
Տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորինից մինչև վերին լեռնային գոտու չոր, քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլն։
Կենսաբանական նկարագիրԽմբագրել
Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-30 սմ, հիմքում՝ փայտացած։ Տերևները հակադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր, ձվաձև կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող հասկանման, ծաղիկները՝ մանր, վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։
Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից (էրեմներից)։
Քիմիական կազմԽմբագրել
Ուրցը պարունակում է 0.5 - 1% եթերայուղ, որի բաղադրիչներն են՝ թիմոլը, կարվակրոլը, ցիմոլը, տերպինենը, բորնեոլը, ցինգիբերենը։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը՝ կալիում, կալցիում, մագնեզիում: Բուժման նպատակով օգտագործում են ուրցի վերգետնյա մասը, որը կտրում են բույսի ծաղկման ընթացքում, չորացնում բացօթյա պայմաններում։
ԿիրառությունԽմբագրել
Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։
Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։
Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։
ԴասակարգումԽմբագրել
ՏաքսոնոմիաԽմբագրել
ևս 21 ընտանիք | ևս 81 դաս | |||||||||||||||
կարգ Շրթածաղկավորներ | ենթաընտանիք Կատվադաղձազգիներ | 214 տեսակ | ||||||||||||||
բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր | ընտանիքԽուլեղինջազգիներ | դաս Ուրց | ||||||||||||||
ծակավոր բույսերի 44 կարգ | ևս 7 ենթաընտանիք | Thymus alatauensis | ||||||||||||||
ՏեսակներԽմբագրել
Հայտնի է 214 տեսակ, բաժանված 8 սեկցիաներում[1].
Որոշ տեսակներ
|
|
- Thymus cimicinus Blum ex Ledeb.
- Thymus ×citriodoarm (Pers.) Schreb. հիբրիդ Thymus pulegioides и Thymus vulgaris
- Thymus kalmiussicus Klokov & Des.-Shost.
- Thymus ladjanuricus Kem.-Nath.
- Thymus pseudolanuginosus Ronniger
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Morales R. et al. The history, botany and taxonomy of the genus Thymus // Thyme: The Genus Thymus / Elisabeth Stahl-Biskup und Francisco Sáez. — CRC Press, 2002. — P. 1—43. — ISBN 978-0-415-28488-2
ԳրականությունԽմբագրել
- Ребрик Е. Лишь запах чабреца, сухой и горьковатый… // Вестник цветовода : журнал. — 2003. — № 9.
- Аксёнова Л. Душистый веет фимиам… // Цветоводство : журнал. — 2007. — № 4.
- Корсакова С. П. и др. Интродукция и селекция видов рода Thymus L.. — Херсон, 2012. — 180 с. — ISBN 978-966-630-069-4
Արտաքին հղումներԽմբագրել
- Ուրցը հայկական հանրագիտարանում
- Тимьян на сайте USDA NRCS (անգլ.)
- Тимьян на сайте Энциклопедия декоративных садовых растений
- Дубовая Г. Тимьяны. на сайте Твой сад
Ընթերցե՛ք «ուրց» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |