Ագավա
Ագավա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Ծնեբեկազգիներ (Asparagaceae) |
Ցեղ | Ագավա (Agave) L., 1753 |
Ագավա (լատին․՝ Agáve), տեսակը պատկանում է ծնեբեկազգիների ընտանիքին (Asparagaceae)[1]։.
Անվանում
խմբագրելԲույսի ժամանակակից լատինա-գիտատեխնիկական անվանումը եկել է հունարենից (հուն․՝ Αγαυε), անունը ստացել է հունական դիցաբանությունից՝ Կադմայի աղջկա և մոր՝ Պենֆեյայի պատվին։
Բուսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը կարճ, խոշոր վարդանախշերով, շատ տեսակների մոտ ի հայտ են գալիս փշոտ տերևներ։ Տերևները դասավորված են վարդակաձև։ Բույսի տերևների երկարությունը հայրենիքում կարող է հասնել 30 սմ-ից մինչև 3 մետրի։ Ագավան գոյության ընթացքում ծաղկում է մեկ անգամ, որից հետո չորանում է։ Բույսը տարբեր վայրերում ծաղկում է տարբեր տարիքում։ Մեքսիկայում այն ծաղկում է 11-12, Կովկասում՝ 25-30, իսկ բարեխառն գոտու պայմաններում՝ 75-100 տարում։ Ծաղկակիրը կարող է հասնել մինչև 12 մ, որի վրա կարող են լինել 4000 և ավելի ծաղիկներ։ Ծաղկում է տարվա 6-15-րդ շաբաթներում։
Տարածում
խմբագրելԱգավայի շուրջ 300 տեսակները վայրի ձևեր են։ Տարածված են Մեքսիկայում և հարակից տարածքներում։ Եվրոպայում Ագավան ներմուծվել է անմիջապես Ամերիկան հայտնաբերելուց հետո։ Ագավայի տեսակներից ամենատարածվածը ամերիկյանն է (Agave americana L.), աճեցվել է որպես դեկորատիվ բույս Միջերկրական ծովում։ Ռուսաստանի տարածքում աճեցվել է Սև ծովի և հարավային ափի այգիներում։ Այս բույսը Հայաստանում օգտագործվում է քաղաքի կանաչապատ գոտիներում գորգային ձևավորումների համար. դրվում է ծաղկաթմբի մեջտեղում, ինչպես նաև աճեցվում է մեծ ծաղկամաններում, որոնք կարող են դրվել պատշգամբներում։ Ագավան կարելի է աճեցնել նաև տնային պայմաններում։ Ձմռանը սենյակի ջերմաստիճանը չպետք է ցածր լինի 18, իսկ ամռանը՝ 23 աստիճանից։ Բույսը չպետք է առատորեն ջրել, հատկապես ձմռանը։ Խոնավության ավելցուկից տերևներն ու արմատը կարող են նեխել։ Ագավայի համար սենյակում ամենալավ տեղը համարվում է հարավային և արևելյան տեղերը, այն ջերմասեր բույս է և չի վախենում արևի ուղիղ ճառագայթներից։
Նշանակություն և կիրառում
խմբագրելԱգավայի շատ տեսակների տերևներից պատրաստում են ճոպաններ, պարաններ, գորգեր, գործվածքներ, իսկ թափոններից ստանում են թուղթ։ Ագավայի մի քանի տեսակներ արևադարձային շրջաններում օգտագործում են մանրաթել ստանալու համար։ Ավելի թանկ ագավան՝ Agave sisalana Perrine տեսակն է, Ագավա ֆրանսիականը (Agave fourcroydes Lem.) և ագավա կանտալը (Agave cantala Roxb.)։ Ագավայից պատրաստված մանրաթելերը հիմնականում օգտագործում են որպես թիրախ նետով խաղերին։ Ագավայի քաղցր հյութը՝ մուգ կանաչ գույնի (Agave atrovirens Karw. ex Salm-Dyck), և ուրիշ տեսակներինը մինչև ծաղկելը պատրաստում են ալկոհոլային խմիչքներ, իսկ միջուկից ստանում են ավելի թունդ խմիչքներ՝ տեկիլա և մեսկալ։ Միայն կապույտ ագավան (Agave tequilana Web.) են օգտագործում որպես տեկիլայի հումք[2]։ Տեկիլայի արտադրության համար օգտագործում են բույսի միջուկը։ Թորման ճանապարհով կապույտ ագավայի հյութից պատրաստում են մզվածքներ, որն էլ հանդիսանում է տեկիլայի հիմնական հումքը։ Agave cocui-ից պատրաստում են ավանդական վենեսուելական խմիչք՝ կոկույի։
Որոշ ագավաների արմատներ օգտագործում են բժշկության մեջ։ Ամերիկյան և սիսալյան ագավաների տերևները պարունակում են սապոնին, որը օգտագործում են հորմոնալ կորտիզոն և պրոգեստերոլ պրեպարատների մեջ։ Չինաստանում երկու տեսակից ստանում են նյութ, որը ունի հակաբեղմնավորիչ ազդեցություն, բավական է օգտագործել ամիսը 1-2 անգամ։ Ագավա ամերիկականը (Agave americana L.) օգտագործում են հեմատոմիայի բուժման համար։ Ագավա ամերիկականը, ագավա գծավորը (Agave attenuata Salm-Dyck), ագավա Վիկտորիա թագուհու (Agave victoriae-reginae T.Moore) և շատ ուրիշ տեսակներ աճեցվում են որպես տնային և ջերմոցային բույսեր։
Կարգաբանությունը
խմբագրելԴասը ունի մոտավորապես 200 տեսակ։ Առավել հայտնի տեսակների ցանկը.[3]։
- Agave acklinicola Trel.
- Agave angustiarum Trel. ex Standl.
- Agave angustifolia Haw.
- Agave applanata K.Koch
- Agave asperrima Jacobi
- Agave atrovirens Karw. ex Salm-Dyck
- Agave attenuata Salm-Dyck
- Agave aurea Brandegee
- Agave avellanidens Trel.
- Agave bahamana Trel.
- Agave bovicornuta Gentry
- Agave bracteosa S.Watson ex Engelm.
- Agave brevispina Trel.
- Agave cantula Roxb.
- Agave celsii Hook.
- Agave cerulata Trel.
- Agave chiapensis Jacobi
- Agave chrysantha Peebles
- Agave chrysoglossa I.M.Johnst.
- Agave colimana Gentry
- Agave colorata Gentry
- Agave dasyliriodes Jacobi & C.D.Bouché
- Agave datylio F.A.C.Weber
- Agave deserti Engelm.
- Agave eggersiana Trel.
- Agave ellemeetiana Jacobi
- Agave filifera Salm-Dyck
- Agave flexispina Trel. ex Standl.
- Agave fourcroydes Lem.
- Agave franzosinii Baker
- Agave funkiana K.Koch & C.D.Bouché
- Agave geminiflora (Tagl.) Ker Gawl.
- Agave ghiesbreghtii K.Koch
- Agave gracilipes Trel.
- Agave guiengola Gentry
- Agave harrisii Trel.
- Agave havardiana Trel.
- Agave hookeri Jacobi
- Agave horrida Lem. ex Jacobi
- Agave indagatorum Trel.
- Agave karwinskii Zucc.
- Agave kerchovei Lem.
- Agave kewensis Jacobi
- Agave lechuguilla Torr.
- Agave lophantha Schiede
- Agave lurida Aiton
- Agave macroacantha Zucc. — Агава широкоокаймленная
- Agave mapisaga Trel.
- Agave margaritae Brandegee
- Agave marmorata Roezl
- Agave murpheyi F.Gibson
- Agave oblongata Jacobi
- Agave obscura Schiede
- Agave ousselghemiana Jacobi
- Agave palmeri Engelm.
- Agave pampaniniana A.Berger
- Agave parrasana A.Berger
- Agave parryi Engelm.
- Agave parviflora Torr.
- Agave pedunculifera Trel. ex Standl.
- Agave pendula Schnittsp.
- Agave polyacantha Haw.
- Agave potatorum Zucc.
- Agave promontorii Trel.
- Agave rigida Mill.
- Agave salmiana Otto ex Salm-Dyck
- Agave schidigera Lem.
- Agave schottii Engelm.
- Agave sebastiana Greene
- Agave seemanniana Jacobi
- Agave shawii Engelm.
- Agave shrevei Gentry
- Agave sisalana Perrine
- Agave sobolifera Salm-Dyck
- Agave sobria Brandegee
- Agave striata Zucc.
- Agave stricta Solm.
- Agave tequilana F.A.C.Weber
- Agave terraccianoi Pax.
- Agave toumeyana Trel. ex Standl.
- Agave utahensis Engelm.
- Agave victoriae-reginae T.Moore
- Agave vilmoriniana A.Berger
- Agave vivipara L.
- Agave wercklei F.A.C.Weber ex Wercklé
- Agave wocomahi Gentry
- Agave xylonacantha Salm-Dyck
Հիբրիդներ
խմբագրել- Agave ×glomeruliflora (Engelm.) A.Berger [= Agave lechuguilla × Agave havardiana?]
- Agave ×arizonica Gentry & J.H.Weber [= Agave chrysantha × Agave toumeyana]
Աճը տնային պայմաններում
խմբագրելԼուսավորությունը պետք է լինի պայծառ և արևոտ։ Հողը պետք է կազմված լինի հավասար քանակությամբ տորֆից, հումուսից, ավազից։ Ամռանը խորհուրդ է տրվում հանել դուրս, աշնանը և ձմռանը պահել չոր վայրում 8-12 °C ջերմաստիճանում։ Ամռանը ջրել հաճախակի, իսկ ձմռանը քիչ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ранее некоторые источники помещали род в семейство {Агавовые — Agavaceae, см. ссылку GRIN в карточке растения
- ↑ Классификация сортов текилы Արխիվացված 2011-10-11 Wayback Machine. tequilaray.ru
- ↑ См. ссылку GRIN в карточке растения
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագավա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագավա» հոդվածին։ |