Դդում
Դդում | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Դդմածաղկավորներ (Cucurbitales) |
Ընտանիք | Դդմազգիներ (Cucurbitaceae) |
Տրիբա | Cucurbiteae |
Ցեղ | Դդում (Cucurbita) L., 1753 |
Դդում (լատին․՝ Cucurbita), դդմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, Հայաստանում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային[1][2]։
Նկարագիրը Խմբագրել
Արմատային համակարգն առանցքային է[3]։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների[4]։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)[5][6]։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն[7]։
-
Դդում
-
Դդում
-
Դդումը հելոուինի խորհրդանիշն է
Տեսակներ և հայրենիք Խմբագրել
C. moschata- ն համարվում է է Լատինական Ամերիկայի հիմնական դդմատեսակը, սակայն ծագման ճշգրիտ վայրն անորոշ է[8]։ Այն 4000-6000 տարի աճել է Մեքսիկայում, Բելիզում, Գվատեմալայում և Պերուում, հետագայում տարածվել է Բոլիվիայի, Էկվադորի, Պանամայի, Պուերտո Ռիկոյի և Վենեսուելայի մշակովի բույսերի ցանկում։ Այն, ընդհանուր առմամբ, աճում է հորդառատ անձրևներով տաք կլիմատներում ցածր բարձրությունների վրա, սակայն որոշ սորտեր հայտնաբերվել են ավելի քան 2200 մետր (7200 ֆ) բարձրություններում։ Ֆլորիդայում է մշակվել հայտնի Սամինոլ դդմատեսակը, դեռևս մինչև Կոլոմբոսի ժամանումը։ Տերևները աճում են 20-30 սանտիմետր[9] Groups of C. moschata include Cheese, Crookneck (C. moschata), and Bell.[10]:
C. pepo- ն ամենատարեցն է, եթե ոչ ամենահին կենցաղային տեսակը, որն աճել է ամենահին հայտնի վայրերում. 8,000-10,000 տարի առաջ Օահակա, Մեքսիկա և Օքեմպո, իսկ մոտ 7000 տարի առաջ Թոմայլոպոս, Մեքսիկա բնակավայրերում։
Հայտնի է, որ այն առաջին անգամ հանդիպել է Միսուրիում (ԱՄՆ), առնվազն 4000 տարի առաջ[11][12][13][14]։ C. pepo- ի ծագման մասին բանավեճերը շարունակվում են դեռևս 1857 թվականից[15]։ Ավանդաբար եղել են երկու հակադիր տեսություններ ծագման մասին.
1) որ դա C. texana- ի ուղիղ ժառանգորդն է
2) որ C. texana- ն ուղղակիորեն նույն C. pepo-ն է[16][17][17][18][18][19][20][21]։
Կա մեկ ո՛չ ուտելի տեսակ` C. pepo var ՛՛ օվիֆերա՛՛[22]:
Մշակովի բույսերի սորտավորում Խմբագրել
Կուլտիվաացիոն խումբ | բույսի անունը | նկար | Նկարագրություն |
---|---|---|---|
Աքորն | տուրբինատա | Ցրտադիմացկուն,
սողացող թփերով, կոնաձև գլխիկ [23] նաև Աքորն սքաշ[24] | |
Քոքոզալլ | Իոնգա | Ամառային սքաշ (squash), ունի երկար փափուկ ցողուն, որի ծայրերին փոքր ծաղիկներ են [25], ցողունի ծայրը շատ փխրուն է, նախկին անվանումը՝ արագաշարժ Cocozelle von tripolis[24][25][26]: | |
Քրոքնեք | տոտիկոլիա (նաև թորթիքալիս (torticollis) ) | Ամառային սքաշ (Summer squash), որի պտուղները լինում են դեղին, սպիտակ կամ ոսկեգույն, աճում է գորշ ծածկույթ ունեցող թփի վրա, որը կարող է շատ երկարել և ունի փոքր-ինչ աղեղնաձև տեսք (wart-covered)[24] Crookneck squash[27][26] | |
Դդում | պեպո | Ձմեռային ցնցուղ, սողացող բույս, կլոր, տափակ կամ օվալաձև, և կլոր կամ հարթ Դդում;[18][28], կորիզերն օգտագործում են յուղ ստանալու համար (pumpkin seed oil)[29] | |
Սքալոփ | քլայփետ; կոչվում է C. melopepo by Linnaeus | Ամառային սաղավարտով, հանդիպում է կիսակլոր, կեղևը փոքր-ինչ ճեղքերով, ստորին մասը դեկորատիվ եզրերով[24] նաև Pattypan squash[18][30][31] | |
Ուղղակի պարանոց (Straightneck) | տնտեսական | Ամառային սաղավարտ, թուփ, դեղին կամ ոսկե պտուղ, աղեղնաձև, նման տոտիկոլիային , բայց ծայրահմասում նեղանում է[24]։ Ուղղակի պարանոցով սաղավարտ[25] | |
Մշակովի դդմիկ | fastigata | Ամառային և ձմեռային դդմիկներ, երկարացվող կամ փոքր թփերով, կլորավուն, պղտոր սպիտակից մինչև գորշ կանաչ գույնի դդմիկներ, որոնք ստորին հատվածում փոքր-ինչ երկարավուն են[10]; | |
Զուքինի / Կուրգեթտե | ցիլինդրիկա | Ամառային սորտ, որն ամենատարածվածն է, գլանաձև պտուղներ, որոնք աճում են շուրջ 19 երկրներում [23] կոչվում է նաև ֆաստիգաթա (fastigata), նախկինում Զուքինի[25][32] | |
Դեկորատիվ բանջարեղեն | օվիֆերա | Ոչ-ուտելի[32] բարակ, փռվող թուփ է, կանաչ կոշտ դդմիկներով, որոնք լինում են երեք տեսակի[33] |
Օգտագործում Խմբագրել
Դդումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք օգտագործվում են որպես սնունդ[34]]: Քուքուրբիտա (Cucurbita) տեսակները նրանցից ամենապահանջվածներն են, օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ, տարբեր եղանակներով կերակուների պատրաստման համար։ Չնայած կեղևը ամուր է և դառն, սակայն պտղամիսը քաղցրահամ է և շատ օգտակար[35][36],: Ուտելի են այս մշակովի սորտերի թ՛ե պտղամիսը, և թ՛ե կորիզները։ Շնորհիվ իրենց ամուր կեղևի, շատ դդմատեսակներ հնարավոր է պահպանել երկար ժամանակ, կորիզները ևս պահպանվում են երկար ժամանակ։ Ամառային դդմատեսակն ունի նուրբ, բարակ, ուտելի կեղև։ Մեծ կիրառություն ունեն նաև կորիզները (սերմերը), որոնք կիրառվում են ամբողջական և աղացած, բուսայուղերի պատրաստման համար, քաղցրավենիքի, սննդի և կերակուրների պատրաստման համար։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հաղորդում է, որ 2005 թ.-ի և 2009 թ-ի միջև ընկած ժամանակահատվածում առաջատարը հինգ երկրներում դդումն ունի կայուն վարկանիշ։ Այդ երկրներն են` Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Եգիպտոսը։ 2012 թ. Իրանը տեղափոխվել է 5-րդ տեղ, Եգիպտոսը` 6-րդ տեղ։ Ներկայացված են այն առաջատար երկրները, որտեղ դդումի կիրառությունն անհամեմատ շատ մեծ է։
Երկիր | Արտադրություն (տոննա) |
---|---|
Չինաստան | 6,140,840 |
Հնդկաստան | 4,424,200 |
Ռուսաստան | 988,180 |
ԱՄՆ | 778,630 |
Իրան | 695,600 |
Եգիպտոս | 658,234 |
Մեքսիկա | 522,388 |
Ուկրաինա | 516,900 |
Իտալիա | 508,075 |
Թուրքիա | 430,402 |
Top 10 total | 15,663,449 |
Պատկերասրահ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Тыква - калорийность, полезные свойства, польза и вред, описание - www.calorizator.ru»։ www.calorizator.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 10
- ↑ «Тыква - полезные и опасные свойства тыквы»։ edaplus.info (ռուսերեն)։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 10
- ↑ «Польза и вред тыквы, полезные свойства и противопоказания тыквы»։ chtoem.ru (ru-RU)։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 10
- ↑ «Блюда из тыквы. Рецепты»։ www.gastronom.ru։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 10
- ↑ «Блюда из тыквы — 188 рецептов с фото. Что приготовить из тыквы?»։ www.iamcook.ru։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 10
- ↑ «Тыква: витамины, польза, вред и калорийность»։ Женский журнал TutKnow: здоровье, мода, красота, отношения, дети (ռուսերեն)։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 10
- ↑ «Тыква - Google Որոնում»։ www.google.am (hy-US)։ Վերցված է 2018 թ․ փետրվարի 10
- ↑ Wessel-Beaver Linda (2000)։ «Evidence for the Center of Diversity of Cucurbita moschata in Colombia»։ Cucurbit Genetics Cooperative Report 23: 54–55
- ↑ [1]
- ↑ 10,0 10,1 [2]
- ↑ [3]
- ↑ [4]
- ↑ Wilson Hugh D.։ «What is Cucurbita texana?»։ Free-living Cucurbita pepo in the United States Viral Resistance, Gene Flow, and Risk Assessment։ Texas A&M Bioinformatics Working Group։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին։ Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝gibbonames238
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Kirkpatrick Kurt J., Wilson Hugh D. (1988)։ «Interspecific Gene Flow in Cucurbita: C. texana vs. C. pepo»։ American Journal of Botany (Botanical Society of America) 75 (4): 519–527։ doi:10.2307/2444217
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝nee
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 17,0 17,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝andres2
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 18,0 18,1 18,2 18,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝saade
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝sanjur
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Soltis Douglas E., Soltis Pamela S. (1990)։ Isozymes in Plant Biology։ London: Dioscorodes Press։ էջ 176։ ISBN 978-0-412-36500-3
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝deckerwalters
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Decker Deena S., Wilson Hugh D. (1987)։ «Allozyme Variation in the Cucurbita pepo Complex: C. pepo var. ovifera vs. C. texana»։ Systematic Botany (American Society of Plant Taxonomists) 12 (2): 263–273։ JSTOR 2419320։ doi:10.2307/2419320
- ↑ 23,0 23,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝paris1986
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 [5]
- ↑ 25,0 25,1 25,2 25,3 [6]
- ↑ 26,0 26,1 [7]
- ↑ <ref name="mbccp"
- ↑ [8]
- ↑ Fürnkranz Michael, Lukesch Birgit, Müller Henry, Huss Herbert, Grube Martin, Berg Gabriele (2012)։ «Microbial Diversity Inside Pumpkins: Microhabitat-Specific Communities Display a High Antagonistic Potential Against Phytopathogens»։ Microbial Ecology (Springer) 63 (2): 418–428։ JSTOR 41412429։ doi:10.2307/41412429
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝mbccp
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝heistinger
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 32,0 32,1 [9]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին։ Վերցված է 2018 թ․ մարտի 3
- ↑ [https://hort.purdue.edu/newcrop/1492/cucurbits.html
- ↑ [10]
- ↑ [11]
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝FAOStat
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
Արտաքին հղումներ Խմբագրել
Ընթերցե՛ք «դդում» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |