Արեպա, եգիպտացորենի խմորից կամ եգիպտացորենի ալյուրից պատրաստված բլիթներ։ Կարևոր տեղ են զբաղեցնում Կոլումբիայի և Վենեսուելայի խոհանոցներում[1][2]։

Արեպա
Արեպայի բաղադրիչները
list of maize dishes? և Colombian cuisine?
Ենթատեսակսննդամթերք
 Arepas Վիքիպահեստում

Այդ երկրներում արեպաները կերակրի մեջ օգտագործվում են գրեթե ամեն օր։ Երբեմն արեպաները կիսում են և մատուցում միջուկով՝ պանրով, ավոկադոյով և այլն։ Չափսերը, եգիպտացորենի ալյուրի տեսակները և բաղադրիչները տարբերվում են։ Արեպաներ հանդիպում են նաև Պանամայի, Պուերտո Ռիկոյի (Դոմինիկյան հանրապետություն) Տրինիդադ և Տոբագոյի և Կանարյան կղզիների խոհանոցներում։ Ձևով նրանք նման են մեքսիկական գորդիտաներին և սալվադորյան պուպուսամերին։

Բնութագիր խմբագրել

Ապերաները տափակ, կլոր, առանց թթխմորի, եգիպտացորենի ալյուրից պատրաստված կարկանդակներ են։ Ըստ պատրաստման եղանակի՝ տարբերվում են տապակած, կարմրացրած, խաշած, շոգեխաշած արեպաներ։ Արեպաները՝ կախված տարածաշրջանից, նաև տարբերվում են գույնով, հոտով, չափսերով, միջուկով։ Արեպաները կարող են լինել լցոնված կամ պատված լինել մսով, ձվով, լոլիկով, աղցանով, պանրով, մանր ծովախեցգետիններով և ձկով։

Պատրաստում խմբագրել

Եգիպտացորենի ալյուրը խառնում են ջրի և աղի հետ, իսկ երբեմն բուսայուղի կամ կարագի, ձվի և/կամ կարագի հետ։ Ստացված խառնուրդից հեշտությամբ պատրաստվում են կոտլետի նման բլիթներ։ Եգիպտացորենի պատրաստումը արեպայի համար ընթանում է առանց նիստամալիզացիայի (եգիպտացորենի սերմերի խաշումը կամ թրջումը փայտամոխրի լուծույթում)։ Սրա շնորհիվ արեպայի ալյուրը ավելի լավն է դառնում տորտիլի պատրաստամն համար օգտագործված ալյուրից[3]։

Արեպայի համար նախատեսված ալյուրը պատրաստելու համար այն եփում են ջրում այնուհետև չորացնում։ Այսպիսի ալյուր օգտագործում են նաև խալկաս, բոլոս, ցամալե, էմպանդաս, չիչա և նման ճաշատեսակներ պատրաստելու համար։ Ալյուրը կարող է անվանվել masarepa, masa de arepa, masa al instante կամ harina precocida։ Եգիպտացորեին ալյուրի ամենահայտնի բրենդներն են համարվում Harina PAN-ը, Harina Juana -ը և Goya-ն Վենեսուելայում, Areparina-ն Կոլումբիայում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Arepas». whats4eats. Վերցված է 9 января 2017-ին.
  2. «Arepas». picapica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 9 января 2017-ին.
  3. 3,0 3,1 Blazes, Marian. «Masarepa - Precooked Corn Flour for Making Arepas». About Food. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 9 января 2017-ին.