Չիչա
Չիչա (իսպ.՝ Chicha, ˈtʃi.tʃa), Հարավային Ամերիկայի արևադարձային մասի թույլ ալկոհոլային ըմպելիք՝ նման գարեջրի:

ԱնվանումԽմբագրել
Չիչա խմել են դեռ հին ժամանակներից՝ Ինկերի կայսրության ժամանակ, ըմպելիքը ստանում էին տարբեր բույսերի բերանային հեղուկի խմորման միջոցով: Այստեղից էլ առաջացել է չիչայի հումորային անվանումը՝«թքած գարեջուր» (գերմ.՝ Spuckebier): Խմիչքի անվան գիտական ստուգաբանությունը այդքան էլ պարզ չէ: Իսպաներենի արքայական ակադեմիայի տվյալներով «չիչա» առաջացել է chichab բառից, որը նշանակում է «եգիպտացորեն» Գունա ցեղի լեզվում: Այլ աղբյուրների համաձայն անվան վրա ազդել է ացտեկների chichiatl բառը, որը նշանակում է «թափառող ջուր».Կեչուա լեզվում ըմպելիքը կոչվում է aqha : Իսպանացիները Ամերիկայում հայտանաբերած խմորումով բոլոր ըմպելիքները կոչում էին չիչա, եթե նույնիսկ նրանք տարբերվում էին իրենց բաղադրիչներով:
Տարածվածություն և պատրաստումԽմբագրել
Պերուացի պատմաբան Ինկա Գարսիլասոն բացատրում էր, որ ալկոհոլի չափից շատ օգտագործումը Պերուում դիտվում էր որպես մարդկանց հիմնական արատ[1]: Շատ այլ տեքստեր վկայում են, որ չիչա խմել են ոչ միայն տոների ժամանակ, այլև առօրյայում:
Ինկերը չիչա պատրատում էին եգիպտացորենի ցողուններից (Jora или Wiñapu), ինչպես նաև կինոայից, թթվառվույտից և պերուական պղպեղից:
Չիչան միշտ համարվել է թարմացնող ըմպելիք՝ պտղաբերության և մայր բնության հարստության սիմվոլ(իսպ.՝ Pacha Mama): Ժամակակիցները գնահատում են չիչան որպես նախնիների ժառանգություն, որը սնում է մարմինն ու հոգին: Ըմպելիքի պատրաստման արարողակարգը հանդիսանում է կանանց մենաշնորհը, սակայն նրանց երբեմն օգնում են տղամարդիկ[2]: Կանայք ծամում են եգիպտացորենի ալյուրից պատրաստված հացը, ներծծում են բերանային հեղուկով: Բերանային հեղուկում գոյություն ունեցող ֆերմենտով օսլան դառնում է շաքար, որն էլ օժանդակում է խմորմանը: Չիչայում ալկոհոլի բաժինը մեկից վեց տոկոս է, կախված նրանից թե ըմպելիքը պատրաստվում է ամենօրյա օգտագործման, թե հատուկ կրոնական տոների, օրինակ՝ Ինտի Ռայմիի համար:
Խիվարո և Ամազոնի դաշտավայրի այլ ցեղեր չիչա պատրաստում էին մանիոկայից կամ դեղձի արմավենու պտուղներից, որոնք սկզբում մի քիչ եփում էին, փափկեցնում, հետո ծզմում և լցնում կաթսայի մեջ, ավելացնում էին ոչ շատ քանակությամբ ջուր՝ խառնելով մրգային զանգվածը ձեռքով. խմորում էին առնվազն մեկ օր: Ավանդական չիչան պահում էին ներսից փորված շշադդումի պտուղների մեջ:
Լիմոնադի նման ոչ ալկոհոլային ըմպելիքը պատրաստվում է եփած մանուշակագույն եգիպտացորենից, որին ավելացնում են շաքար, անանասի և սերկևիլի կեղև,համեմունքներ՝ դարչին և մեխակ, ինչպես նաւ լայմի հյութ:
Վենեսուելայում լայն տարածում ունի բրնձի չիչան: Դրա ոչ ալկոհոլային տարբերակը՝ զովացուցիչ ըմպելիքը , պատրաստվում է ջրով, կաթով և դարչինով. հիշեցնում է կոկտեյլ և վաճառվում է փողոցում:
Չիլիում, հատկապես կենտրոնական մասում, չիչան պատրաստվում է խնձորի խմորումից: Ըմպելիքը նման է սիդրի և հատուկ հանրաճանաչություն ունի ազգային աշնանային տոների ժամանակ: Չիչան Կուրակավիում արտադրվում է խաղողից:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Lieselotte und Theodor Engl: Die Eroberung Perus in Augenzeugenberichten. Deutscher Taschenbuch Verlag, 1975(գերմ.)
- ↑ Mary-Fleur Tordjmann.։ «Chicha – an ancestral beverage to feed body and soul»։ soundsandcolours.com։ Արխիվացված օրիգինալից 2013-07-05-ին։ Վերցված է 2014-12-20 (անգլ.)
Արտաքին հղումներԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Rosario Olivas Weston: La Cocina de los Incas. Universidad de San Martín de Porres. Lima 2006, ISBN 9972-54-062-6 (իսպ.)