Լապաչո կամ Տահեբո, բուսական թեյ, որը պատրաստված է Պաու Դարկո ծառի[1] ներքին կեղևից։

Պաու Դարկո ծառը

Լապաչոն կիրառվում է բուսական դեղորայքում, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի որոշ բնիկ ժողովուրդների կողմից, մի շարք հիվանդություններ բուժելու համար, այդ թվում՝ վիրուսային հիվանդություններ, ջերմություն և ստամոքսի հետ կապված խնդիրներ[1]։ Հայտնաբերվել է, որ ակտիվ բաղադրիչները, ինչպիսին է Լապաչոլը, առնետների մոտ անպտղություն և վերարտրադրողական գործառույթի խաթարում են առաջացրել[2][3][4]։

Տահեբո-ն կարմիր կամ մանուշակագույն Լապաչո ծառի ներքին կեղևի տարածված անունն է։ Այդ ծառը աճում է բարձրադիր Անդերում, Հարավային Ամերիկայի արևադարձային անտառներում։ Կարմիր Լապաչոյի մանուշակագույն ներքին կեղևը հիմնական դեղորայքներից էր, որը օգտագործվում էր ինկերի կողմից, և շուրջ 1000 տարի կալավայների[5]։

Լապաչոյի կիրառությունը խթանվեց մարդկային մի շարք հիվանդությունների բուժման մեջ, այդ թվում՝ քաղցկեղի․ ըստ քաղցկեղի դեմ Ամերիկյան կազմակերպության՝ լավ մշակված, վերահսկվող ուսումնասիրությունների արդյունքում առկա ապացույցները չեն խրախուսում այս նյութի կիրառությունը մարդու քաղցկեղի բուժման գործում, և այն կիրառելը կարող է հանգեցնել վնասակար կողմնակի ազդեցությունների[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gómez Castellanos, J. Rubén; Prieto, José M.; Heinrich, Michael (2009). «Red Lapacho (Tabebuia impetiginosa)—A global ethnopharmacological commodity?». Journal of Ethnopharmacology. 121 (1): 1–13. doi:10.1016/j.jep.2008.10.004. PMID 18992801.
  2. Felício AC, Chang CV, Brandão MA, Peters VM, Guerra Mde O (2002). «Fetal growth in rats treated with lapachol». Contraception. 66 (4): 289–93. doi:10.1016/S0010-7824(02)00356-6. PMID 12413627.
  3. Guerra Mde O, Mazoni AS, Brandão MA, Peters VM (2001). «Toxicology of Lapachol in rats: embryolethality». Brazilian journal of biology = Revista brasleira de biologia. 61 (1): 171–4. doi:10.1590/s0034-71082001000100021. PMID 11340475.
  4. de Cássia da Silveira E, Sá R, de Oliveira Guerra M (2007). «Reproductive toxicity of lapachol in adult male Wistar rats submitted to short-term treatment». Phytotherapy research : PTR. 21 (7): 658–62. doi:10.1002/ptr.2141. PMID 17421057.
  5. «Taheebo History». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  6. «Pau d'arco». American Cancer Society. January 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.