Հավակատար
Հավակատար
Ծաղկած բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Հավակատարազգիներ
Ենթաընտանիք Amaranthoideae
Ցեղ Հավակատար
Լատիներեն անվանում
Amaranthus L., 1753
Հոմանիշներ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Հավակատար (լատ.՝ Amaranthus), հավակատարազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 5 (այլ տվյալներով՝ 80) տեսակ։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

 
Բուսաբանական նկարազարդում Օ. Վ. Թոմի Flora von Deutschland, Österreich und der Schweiz գրքից, 1885

Տերևները հերթադիր են, ամբողջական, ծաղիկները՝ մանր, միասեռ (հազվադեպ՝ երկսեռ), կանաչ, դեղնավուն, վառ կարմրավուն՝ խմբված հասկանման ծաղկաբույլերում։ Ցողունը ճյուղավորվող է, կանգուն, փռվող, սպիտակ, կանաչավուն, կարմրավուն, թավոտ կամ անթավ, բարձրությունը՝ 20-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջական, երկարավուն, երկարավուն-ձվաձև կամ հակադիր ձվաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ միասեռ, մանր, թաղանթանման, կանաչ, դեղին, ծիրանագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղն ընկուզիկանման է։ Սերմերը կլորավուն են, հարթ, փայլուն, ոսպանման՝ սև-շագանակագույն երանգով։

ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում՝ 5 տեսակ՝

  • հավակատար սպիտակ (A. albus),
  • հավակատար դիմակավորված (A. graecizans),
  • հավակատար սովորական (A. retroflexus),
  • հավակատար թելուկատերեվ (A. blitoides

Տարածված են գրեթե բոլոր մարզերում, իսկ հավակատար հուրանավոր (A.hybridus)՝ հանդիպում է միայն Լոռու մարզում։ Աճում է աղբոտ վայրերում և որպես մոլախոտ՝ ուշ գարնանացան, շարահերկ բույսերի ցանքերում, բանջարանոցներում, տնկարկներում և այլն։

Հայաստանում հայտնի է 4 տեսակ. հուրանավոր, սպիտակ, դիմակավորված, սովորական՝ տարածված Ստեփանավանի, Մասիսի, Եղեգնաձորի, Սևանի աղբոտ վայրերում, ցանքատարածություններում։

ՆշանակությունԽմբագրել

Որոշ տեսակների մատղաշ տերևներն ուտելի են (պարունակում են վիտամիններ C, E), որոշները մշակվում են որպես գեղազարդիչ բույս[1]:

ՏեսակներԽմբագրել

Ռուսաստանում հայտնի են 4 տեսակ.

Ուրիշ տեսակներ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Большая советская энциклопедия

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։