Զկռենի, Զկեռենի
Զկեռենի
սովորական կամ գերմանական զկեռենի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Զկեռենի
Լատիներեն անվանում
Mespilus L.



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Զկեռենի (լատին․՝ Mespilus), զղեար, զղրենի, վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ պտղատու թփերի կամ ցածրաբուն ծառերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Բարձրությունը 3-6 մ է։ ճյուղերը կարմրամոխրագույն են կամ դարչնագույն՝ կարճ, ուղիղ, փոքրաքանակ փշերով։ Տերևները ձվաձև են կամ նշտարաձև, մանր ատամնաեզր, վերևից՝ մուգ կանաչ, ներքևից՝ սպիտակ, խիտ խավոտ։ Ծաղիկները մեկական են, խոշոր, սպիտակ։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը խնձորանման է, տանձանման, կլորավուն, գորշ, դեղնավուն կամ կարմրավուն։ Պտղամիսը գորշ դարչնագույն է, տտիպ, թթվաշ։ Կորիզները 4-5 հատ են, ամուր։

Տարածում խմբագրել

Հանդիպում է Հայաստանի Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի և այլ մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռն, գոտիներում։ Աճում է լուսավոր կաղնուբոխու անտառներում, անտառեզրերին, թփուտներում և այլն։

Տեսակներ խմբագրել

Տարբերում են զկեռենու 5[1], բայց հիմնականում տարածված են երկու տեսակ՝

  • Զկռենի սովորական կամ գերմանական զկռենի (Mespilus germanica)
  • Զկռաշլոր- մերձարևադարձային զկռենի կամ ճապոնական զկեռենի (Mespilus canescens

Նշանակություն և կիրառում խմբագրել

Տերևները, կեղևը և խակ պտուղները պարունակում են աղաղանյութեր։ Հասուն պտուղները պարունակում են շաքարներ, խնձորաթթու, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C և այլն։ Օգտագործվում են թարմ, թթու դրած։ Բնափայտը ծանր է, ամուր, լավ հղկվող, դեղնագորշավուն կամ կարմրավուն, օգտագործվում է մանր ատաղձագործության մեջ։ Բազմանում է սերմերով և արմատային մացառուտներով։ Մեղրատու է։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զկեռենի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զկեռենի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 696